Wednesday, May 27, 2015

Օրհնեցեք ձեր կանանց, ամուսիններին ու երեխաներին ու տեսեք թէ ինչ է կատարվում

Մենք պետք է սովորենք օրհնել ու գովել մեր կանանց, մեր ամուսիններին ու մեր երեխաներին: 

Եթե դուք սկսեք ամեն առավոտ ձեր կնոջն ասել թէ ինչքան գեղեցիկ է ինքն ու ինչքան դու ուրախ ես որ նա լցնում է քո կյանքը, ապա դու դրանով նրա միջից դուրս ես հանում լավը, դրականը, գեղեցիկը: Իսկ դա ճիշտ է ու բարի քո ընտանիքի համար: 

Եթե չասես, ապա այդ լավը դուրս չի գա ու դու կմնաս տխուր: Նույնպես էլ երբ դու կին, նույնն ես անում ամուսնուդ նկատմամբ, ապա նրա միջից դուրս ես հանում ամեն բարին ու դրականը: Սկզբից սա արհեստական կթվա, որովհետև սովոր չէք: 

Բայց փորձեք գովել ձեր զույգին, երեխային ու ընտանիքի անդամին ու կտեսնեք թէ մի քանի շաբաթվա մեջ ինչ հրաշքներ են կատարվում ձեր ընտանիքում: Իրար լավ բաներ ասեք, օրհնեք ձեր երեխաներին: 

Եթե սա մտորելու տեղիք տվեց, կիսիր ընկերոջդ հետ ու խոսիր կնոջդ կամ ամուսնուդ հետ այսօր:

No comments:

Post a Comment