Tuesday, May 26, 2015

Ինչքան հնազանդ էր Հիսուսը իր Հորը

Այս քանի օրը գլխիցս դուրս չի գալիս մի միտք՝ թէ ինչքան հնազանդ էր Հիսուսը իր Հորը: 

Երբ որ ծանոթանում ես Հիսուսին, Ավետարաններում կարմիր թելի պես մի գաղափար է անցնում՝ Հիսուսի կատարյալ հնազանդությունն ու սերը Նրա նկատմամբ, Ով իրեն ուղարկեց: Երբեք չի շեղվում այդ հնազանդությունից, թէ լայն օրերին երբ ժողովուրդն իրեն փառք էին տալիս, թէ արի դարձի մեր թագավորը իսկ նա թաքնվում էր, և թէ ամենանեղ պահին, խաչելության ժամանակ (Հայր Քո ձեռքն եմ հանձնում իմ հոգին... Ղուկ. 23:46): 

Ահա թէ Պողոս Առաքյալն ինչ է ասում. «Թէպէտեւ Որդի էր, բայց իր չարչարանքների միջոցով հնազանդութիւն սովորեց. եւ կատարեալ դառնալով՝ բոլոր իրեն հնազանդուողներին յաւիտենական փրկութեան պատճառ դարձաւ եւ Աստծուց անուանուեց յաւիտեանների Քահանայապետ, ըստ Մելքիսեդեկի կարգի։ (Եբր 5:8-10) 

Մենք էլ պիտի այս տեսակ հնազանդություն սովորենք Հիսուսից, որովհետև Նա հավիտենական կյանք է տալիս նրանց, ովքեր հնազանդվում են իրեն, այսինքն պահում է Իր պատվիրանները: Մենք կատարայլ ենք դառնում միայն Աստծուն հնազանդվելով՝ մեր սրտից անելով այն ինչ պատվիրված է, ու չանելով այն ինչ չի կարելի: 

Եթե ձեզ մտածելու տեղիք տվեց, դուք էլ տարածեք ձեր ընկերների հետ:

No comments:

Post a Comment