Tuesday, May 26, 2015

Նեղ դռնով մտնելու համար այն պետք է նախ փնտրել

Քանի՞ հոգի է ման գալիս նեղ դուռը: Հիսուսն ասում է, որ քիչ են նրանք, ովքեր «գտնում են» նեղ դուռը (Մաթ. 7:14).  

Տեսեք ինչ հետաքրքիր բան է ստացվում: Ուրեմն մի բան գտնելու համար պետք է նախ այն փնտրենք չէ՞ Մարդիկ ոչ միայն նեղ դուռը չեն փնտրում որ գտնեն, այլ դժգոհում են կյանքի դժվարություններ համար երբ ճանապահը մի քիչ նեղանում է: 

Ես էլ եմ դժգոհում մեկ մեկ, չեմ արդարանա, բայց արի ու տես, որ մեր Տէրն ասում է որ այս կյանքում նեղ դռնով մտնենք, քանի որ լայն ու ապահով ճանապահները դեպի կործանում են տանում, ու մեծամասնությունը գնում է այդ ճանապահով: 

Մի՛ հետևեք մեծամասնությանը, այլ ձեր Աստուծո խոսքին: Եթե Հիսուսի խոսքերը դժվար-ըմբռնելի են, հարցրեք Իրեն ձեր աղոթքների մեջ, թէ Տէր, ընչի՞ էս ուզում որ նեղ դռնով մտնենք: Ինքն ասեց, «Մտէ՛ք նեղ դռնով. ինչքա՜ն լայն է դուռը եւ ընդարձակ՝ ճանապարհը, որ դէպի կորուստ է տանում, եւ բազմաթիւ են նրանք, որ մտնում են դրանով։ Ինչքա՜ն անձուկ է դուռը եւ նեղ՝ ճանապարհը, որ տանում է դէպի կեանք, եւ սակաւաթիւ են նրանք, որ գտնում են այն»։ (Մտ 7:13,14)http://bible.armenia.ru/ru/book/206.7:13,14.html

No comments:

Post a Comment