Մեր հավատքը մեզ սովորեցնում է, որ կյանքում մեզ ոչինչ չեն պատահում, այլ պատահում են մեզ համար:
Ինչ որ թվում է թէ պատահում է ձեզ, իրականում պատահում է ձեզ համար, որպեսզի ձեզ ավելի ուժեղ, պտղաբեր ու ծաղկող դարձնի: Նույնիսկ երբ թվում է դուք շրջապատված էք անելանելի իրավիճակներով ու ելք չկա: Ելքը վեր ծլելն է:
Չէ՞ որ գոմաղբից, որով մենք շրջապատում ենք ծառերին, նույնպես վատ հոտ է գալիս, բայց դա օգնում է նրան վեր ծլել ու ավելի պտուղ տալ: Անելանելի իրավիճակներին կարող էք նայել որպես պարարտանյութ: Այս վիճակում էր, որ անառակ որդին ասեց, «վեր կենամ գնամ իմ հոր մոտ: (Ղուկ. 15:18):
Դուք էլ շատ շուտով ավելի է ծլելու եթե սիրեք Աստծուն: Մեր հավատքը բոլորիս համար հույսի, լույսի և անվերջանալի ուրախության մասին է, որովհետև «ամէն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն» (Հռ 8:28):
No comments:
Post a Comment