Երեկ երեկոյան երեխաներիս հետ Ղուկասի Ավետարանի 11րդ գլուխն էինք կարդում ու մեկ էլ անդրադարձանք 11-12 համարների վրա ուր Տէր Հիսուսն ասում է «Ձեզնից ո՞վ է այն հայրը, որի որդին եթէ ձուկ ուզի, միթէ ձկան փոխարէն օ՞ձ կը տայ նրան. եւ կամ ձու ուզի, միթէ կարի՞ճ կը տայ նրան։» Դրանից առաջ Հիսուսն ասում է, «Խնդրեցեք և Աստծուց կտրիվի ձեզ...»:
Տեսեք ինչ հետաքրքիր բան է ստացվում: Շատ հաճախ մենք Աստծուց խնդրում ենք բաներ՝ առանց հասկանալու, թէ դրանք մեզ համար լավ են թէ վատ: Հիմա Տէր Հիսուսի խոսքերը եկեք ուրիշ անկյունից նայենք: Ասենք թէ հարբեցող մարդն աղոթում է որ գինու պահեստի պետ դառնա: Սա վատ է չէ՞ Դա ավելի է վնասելու իրեն: Ահա և Հիսուսի խոսքերը, «Ձեզնից ո՞վ է այն հայրը, որի որդին եթէ ձուկ ուզի, միթէ ձկան փոխարէն օ՞ձ կը տայ նրան.»
Եթե Աստված այնպես անի որ հարբեցողը նշանակվի գինու պահեստի պետ, մի՞ թէ սա նման չի լինի ձկան փոխարեն օձ տալուն, որն ի վերջո պիտի խայթի ու կործանի այս մարդու՞ն: Հիմա տեսնու՞մ էք ինչու մեր աղոթքները երբեմն չեն պատասխանվում մեր ուզած ձևերով, որովհետև դա նման կլինի Հոր կողմից մեզ օձ տալուն:
ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս ՎԱՐՎԵԼ
Մենք երբեմն օձ ու կարիճ ենք խնդրում, որովհետև մեզ թվում է թէ դրանք ձուկ կամ ձու են: Այսպես է, որովհետև այս կյանքում խաբեություն շատ շատ կա: Մենք չգիտենք Աստուծո կամքը, դրա համար սխալվում ենք ու խաբնվում՝ տանուլ տալիս մեր կյանքերը: Որպեսզի այսպես չլինի, պետք է փնտրել, պետք է գտնել այդ ԴՈՒՌԸ, թակել ու ներս մտնել ու այնտեղ, ու ձեզ չեն խաբում, կարող էք ձու կամ ձուկ խնդրեք: Տեսք Տէր Հիսուսն ինչ է ասում այս նույն բաժնի 9րդ համարում: «Եւ ես ասում եմ ձեզ. խնդրեցէ՛ք, եւ Աստծուց կը տրուի ձեզ, փնտռեցէ՛ք, եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեզ համար:»

Ուրիշ բառերով, սա կարելի է այպես հասկանալ: Եթե ձու կամ ձուկ խնդրել չգիտեք (այսինքն բաներ որ անհրաժեշտ են կյանքի համար), ապա փնտրեցեք ու կգտնեք այն դուռը ուր ձեզ ճիշտ ճանապարհ ցույց կտրվի: Թակեցեք այդ դուռը և այն կբացվի ձեր առաջ: Ավետարանները կարդացեք: Այնտեղ ձեր իսկական Հայրը ձեզ կողջունի այն նույն սիրով, ինչպես Նա արեց Անառակ Որդուն: Ու այսպես Աստուծո հետ սիրո և ներդաշնակության մեջ ապրելով, մենք կիմանաք իսկական բարիքն ու այն կտարբերենք կեղծ խաբեությունից: Որովհետև Հայրը մեզ այնքան է սիրում, որ եթե ձկան փոխարեն օձ խնդրենք (մտածելով թէ դա ձուկ է), միևնույնն է, Նա մեզ դա չի տա, որպեսզի մեզ չվնասի:
-----
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

No comments:
Post a Comment