Tuesday, May 26, 2015

Ներելու ավելի բարձր աստիճան - երբ Տէր Հիսուսը մատնիչին կոչեց ընկեր

Երբ Հիսուսի ամենամտերիմներից մեկն իրեն մատնեց, Նրա սերը մատնիչի նկատմամբ այնքան մեծ էր, որ Նա նրան նույնիսկ այդ պահին կոչեց «ընկեր»: 

Պատկերացնու՞մ էք, ձեր ամենամտերիմ ընկերը, որին դուք վստահել էք ձեր ամբողջ երկրային կարողությունը (քսակը հուդայի մոտ էր), հանկարծ ձեզ մահվան է մատնում մի քիչ ավելի շատ փողի համար: 

Դուք ինչպե՞ս կվարվեիք: 

Մատնության պահին Հուդան մոտենալով Հիսուսին՝ ասաց. «Ողջո՜յն, Վարդապե՛տ». ու նրա հետ համբուրուեց։ Իսկ Հիսուսը նրան ասաց. «Ընկե՛ր...» (Մաթ. 26:49-50): 

Երեկ գրել էի ներողամտության մասին, որ ոչ մեկին վատություն չկամենաք: Դա սիրելու առաջին աստիճանն է: Ահա Հիսուսի օրինակը, որպես ավելի բարձր աստիճան՝ երբ իր մահվան մատնիչին կոչում է «ընկեր»...:

No comments:

Post a Comment