Wednesday, May 27, 2015

Ինչպես սկսել սովորել Աստվածաշունչը

Մեզանից շատերը չգիտեն թէ ինչպես կողմնորոշվեն Աստվածաշնչի մեջ: Սա էլ պատճառներից մեկն է, որ ընթերցելը դառնում է դժվար: Ահա մի փոքրիկ խորհուրդ: 

Սկսեք լավ սովորել ցանկը: Սա իսկապես շատ է օգնում: Կիմանաք թէ որ գրքերն են Հին Կտակարանում, որ գրքերը Նոր Կտակարանում: Հին Կտակարանը պատմում է աշխարհի ստեղծումից մինչև Հիսուս Քրիստոս: Նոր Կտակարանը պատմում է Հիսուսի կյանքի, առաքյալների գործերի ու աշխարհի վերջի մասին: 

Կոնսերվատորիայում սովորելու տարիներին պրոֆեսոր Արմենակ Բուդաղյանը երաժշտական գրականության քննության հարցերից մեկը միշտ դնում էր Գրքի Ցանկը: Մենք այն պետք է լավ սովորեինք: Դա իսկապես շատ էր օգնում: 

Եթե ձեզ օգնի, դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ:

No comments:

Post a Comment