Երկու օր առաջ մի բժշկի հետ էի խոսում: Ասում է, մեր տրամադրության տակ տոննաներով դեղեր կան, որ ժամանակավորապես կարող են թեթևացնել մարդկային ցավերը: Բայց իմ երկար տարիների փորձառության մեջ ես տեսնում եմ, որ մարդկային գրեթե բոլոր ցավերն ու հիվանդություններն առաջանում են նրանց մտքերից:
Մեկը չի կարողանում ներել, մյուսը չի կարողանում հաշտվել իր կյանքի հետ, են մյուսը լցված է ատելությամբ կամ ահավոր փառասիրությամբ:
Մարդիկ իրար չեն սիրում ու տառապում են իրենց եսասիրության ու շահամոլության պատճառով: Իրենց միտքը հանգիստ չունի ու նրանք հիվանդանում են:
Ասում է, մեզ տրված է ամեն հիվանդի հետ անցկացնել 20 րոպե: Երանի ես ավելի ժամանակ ունենայի մարդկանց համոզելու որ ներեն ու հաշտվեն իրենց կյանքերի հետ: Դրանով կկտրեին հիվանդության սնուցման աղբյուրը:
Հիմա, ասում է, մենք ավելի ու ավելի շատ հիվանդներ ենք ուղարկում հոգեբանների հետ մի երկու ժամ անցկացնելու: (Ախր հոգեբանն էլ եթե Քրիստոնեաբար չի ապրում, ինչ պիտի ասի):
No comments:
Post a Comment