Աղոթքի զորությունը փորձության մեջ չնկնելու համար:
Քրիստոնյաները մտահոգվում են որ հաճախ սայթակում են փորձության ժամանակ ու նորից վեր կենալն ու քայլեը դեպի Հիսուս դժվար է: Այո, ընկած տեղից վեր կենալը դժվար է, բայց չէ՞ որ մենք մի այլ հզոր զենք ունենք տրված Հիսուսից:
Հիշու՞մ էք Տէրն ինչ ասեց իր երկրավոր կյանքի ամենադժվար պահեից մեկի ժամանակ Մատնությունից առաջ: Արթո՛ւն մնացէք եւ աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք. (Մաթևոս 26:41 և նաև Մարկոս 14:38):
Ուրեմն հավատքի մեջ արթուն մնալն ու շարունակ աղոթելը (գոնե օրեկան մի քանի անգամ, թեկուզն նստած, թեկուզ քայլելիս) հզոր միջոց է փորձության մեջ չնկնելու:
Հայր Մերի վերջին նախադասությունն էլ այս մասին է, 'և մի տար մեզ փորձության, այլ փրկիր չարից:' Ինչու՞ չենք օգտագործում այս միջոցը մեզ փորձությունից հեռու պահելու համար:
No comments:
Post a Comment