Խոնարհությունը մարդուն առաջնորդում է անսահման հնարավորություններով մի կյանքի: Գիտե՞ք ինչու են հնարավորություններն ու կարողությունները սահմանափակվել մեր շուրջը, որովհետև խոնարհությունն ու ճշմարտության նկատմամբ հնազանդությունը ահավոր քչացել են, երբ նայում ենք մեր շուրջը և մեր ներսը:
Լսե՞լ էք, որ ասվում է թէ հոգ մի արեք վաղվա օրվա համար, կամ թէ ձեր բոլոր հոգսերը գցեք Աստուծո վրա՞ ու մեկ էլ տեսնում էք որ այդպես չի ստացվում՞ Այս բաներն ասողները նաև ասեցին, պահե՛ք իմ պատվիրանները եթե սիրում էք ինձ, «Խոնարհուեցէ՛ք Աստծու հզօր ձեռքի տակ, որպէսզի ժամանակին նա ձեզ բարձրացնի։ (Ա.Պտ 5:6) Այս բարձրացումն ու շնորհները գալիս են միայն խոնարհությունից հետո: Խոնարհություն՝ մի բնութագիր, որ ընդհանուր է բոլոր սրբերի մոտ: Որովհետև, «Աստուած հակառակ է ամբարտաւաններին, իսկ խոնարհներին տալիս է շնորհ» (Ա.Պտ 5:5):
Ահա՛ խոստումը ձեզ համար, որ Աստուծո Որդին տվեց. «սովորեցէ՛ք ինձնից, որ հեզ եմ եւ սրտով խոնարհ. եւ ձեզ համար հանգիստ պիտի գտնէք... (Ավետարան ըստ Մաթևոսի 11:29):
Բարի օր սիրելի մարդիկ, եթե սա ձեզ մտորելու տեղ տվեց, դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ:
No comments:
Post a Comment