Երբ որ բամբասելու կամ մեկին մտքի մեջ դատելու մի պահ է գալիս, ուր ահա պիտի սայթակեք ու մեղքին տրվեք, այսպես մտածեք, կարող է ձեզ օգնել:
«Նույնիսկ եթե այս մարդուն ես մի սխալի վրա տեսա, ես միայն այդ սխալը գիտեմ, իր ամբողջ կյանքը չգիտեմ: Ես միայն այս սխալը գիտեմ, բայց թէ իր սրտում ամեն օր, գիշեր ու ցերեկ ինչ կա, դա չգիտեմ: Այն հանգամանքները, որ շրջապատում են իրեն, դա էլ չգիտեմ: Հետևաբար, ես ոչ կբամբասեմ, ոչ կդատեմ, ոչ էլ վատ բան կմտածեմ իր մասին:»
Սուրբերից մեկն էլ, որի անունը հիմա չեմ հիշում, այսպես է ասում: «Դուք այդ մարդու մեղքը գիտեք, բայց մի գուցե նա զղջացել է իր սրտում ու դուք դրա մասին չգիտեք:» «Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք. որովհետեւ ինչ դատաստանով, որ դատէք, նրանով էք դատուելու. եւ ինչ չափով, որ չափում էք, նրանով պիտի չափուի ձեզ համար։ (Մտ 7:1,2) http://bible.armenia.ru/ru/book/206.7:1,2.html
No comments:
Post a Comment