Tuesday, May 26, 2015

Աստված ինչքան է ուզում մոտ լինել իր զավակներին ու վայելել նրանց սերը

Դուք չէք պատկերացնի Աստված ինչքան է ուզում մոտ լինել իր զավակներին ու վայելել նրանց սերը: Հիսուսը մեզ սովորեցրեց Աստծուն «Հայր կոչել»: 

Մինչ այդ, ոչ մի տեղ մենք չենք տեսնում, որ որևէ մեկը համարձակվի Աստծուն աղոթել ինչպես իր սեփական հորը: Հրեական Ռաբիները չունեին սովորություն ամենազոր Աստծուն կոչել որպես Աբբա, ինչպես երեխաներն են կանչում իրենց ծնողներին երբ ասում են հայրիկ, կամ պապա: Հիսուսն այսպես էր դիմում Աստծուն ու մեզ սովորեցրեց նույնպես դիմել «քանի որ Հայրը ինքն իսկ սիրում է ձեզ» (Յհ 16:27): 

Երբ Հրեաստանում դեռ ստրկատիրական կարգեր էին, ստուկներին արգելված էր իրենց տիրոջը (ընտանիքի հորը) դիմել Աբբա բառով, քանի որ այդ բառով ընտանիքի տիրոջը կարող էին դիմել միայն իր զավակները:

No comments:

Post a Comment