Երեկ երեկոյան երեխաներիս համար կարդում էի Ղուկասի Ավետարանից այն հատվածն ուր Հիսուսն ընտրում է 12-ին ու նրանց առաքեալներ կոչում: Բայց գիտե՞ք Հիսուսն ինչ արեց դրանից առաջ: Ամբողջ գիշեր մինչև լուսաբաց աղոթեց (Ղուկաս 6:12): Տեսնու՞մ էք, մարդը պիտի այնքան սիրի իր Աստծուն, որ ուզենա, կարողանա կամ փորձի այսպիսի բաներ անել: Ուրեմն, ինչպե՞ս էր աղոթում Հիսուսը: Ահա 12 հատվածներ Ավետարաններից այս մասին:
1. Եւ առաւօտեան մօտ, լոյսը բացուելուց առաջ, վեր կացաւ եւ ելաւ գնաց ամայի մի տեղ ու այնտեղ աղօթում էր: (Մարկոս 1:35)
2. «Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք».Հայր Մեր... (Մտ 6:9-13)
3. Այն ժամանակ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Գոհութիւն եմ յայտնում քեզ, Հա՛յր, Տէ՛ր երկնքի եւ երկրի, որ ծածկեցիր այս բանը իմաստուններից եւ գիտուններից ու յայտնեցիր մանուկներին։ Այո՛, Հա՛յր, քանի որ այսպէս հաճելի եղաւ քեզ։ (Մտ 11:25,26)
4. Եւ երբ ժողովրդի բազմութիւնն արձակեց, առանձին լեռ բարձրացաւ աղօթելու համար։ Եւ երբ երեկոյ եղաւ, այնտեղ էր, մենակ։ (Մտ 14:23)
5. Եւ այդ օրերին Յիսուս լեռ բարձրացաւ աղօթելու եւ ամբողջ գիշերն անցկացրեց Աստծուն աղօթելով։ (Ղկ 6:12)
6. Հիսուսը Պետրոսին «³¹ Եւ Տէրն ասաց. «սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել։ Բայց ես աղօթեցի քեզ համար, որպէսզի քո հաւատը չպակասի, եւ դու, երբ վերադառնաս ինձ, հաստատես քո եղբայրներին»։ (Ղկ 22:31-32)
7. Եւ ինքը հեռացաւ նրանցից մօտ մի քարընկեց, ծնրադրեց, աղօթում էր եւ ասում. «Հա՛յր, եթէ կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ իմ կամքը, այլ քո՛նը թող լինի»։ Եւ նրան երկնքից երեւաց մի հրեշտակ եւ ուժ էր տալիս նրան. նա տագնապի մէջ էր եւ ամբողջ հոգով էր աղօթում։ «Եւ նրանից քրտինքը հոսում էր արեան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետին թափուելով։ (Ղկ 22:41-44)
8. Եւ Յիսուս ասաց. «Հա՛յր, ների՛ր դրանց, որովհետեւ չգիտեն, թէ ինչ են անում»։ Եւ նրա զգեստները բաժանելու համար վիճակ գցեցին։ (Ղկ 23:34)
9. Երբ քարը վերցրին, Յիսուս աչքերը վեր բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, գոհութիւն եմ տալիս քեզ, որ ինձ լսեցիր. եւ ես գիտէի, որ ամէն ժամ լսում ես ինձ, բայց այս անում եմ շուրջս կանգնած այս ժողովրդի համար, որպէսզի հաւատան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր»։ (Յհ 11:41,42)
10. Բայց այժմ հոգիս խռովուած է. եւ ի՞նչ ասեմ. Հա՛յր, փրկի՛ր ինձ այս ժամից։ Բայց ես հէնց այս բանի համար եմ եկել այս ժամին։ Հա՛յր, փառաւորի՛ր քո անունը»։ Երկնքից մի ձայն եկաւ. «Ե՛ւ փառաւորեցի, եւ դարձեա՛լ պիտի փառաւորեմ»։ (Յհ 12:27,28)
11. Հովհաննեսի Ավետարանի ամբողջ 17րդ գլուխը:
http://bible.armenia.ru/en/book/209.html#/page/145
http://bible.armenia.ru/en/book/209.html#/page/145
12. Նաև այս հատվածը Եբրայեցիներին ուղղված նամակից: «Նա էր, որ մարմնի մէջ եղած իր օրերում աղօթքներ եւ պաղատանքներ էր մատուցում ուժգին գոչումով եւ արտասուքներով նրան, ով կարող էր փրկել իրեն մահուանից։ Եւ նա լսելի եղաւ իր բարեպաշտութեան համար։ (Եբր 5:7)
----
Եթե սա քեզ մտորելու տեղիք տվեց, դու էլ կարող ես կիսել ու տարածել այն քո ընկերների հետ, որովհետև միգուցե նրանք էլ մտածեն այս մասին և նույնպես օգտվեն: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
Եթե սա քեզ մտորելու տեղիք տվեց, դու էլ կարող ես կիսել ու տարածել այն քո ընկերների հետ, որովհետև միգուցե նրանք էլ մտածեն այս մասին և նույնպես օգտվեն: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
No comments:
Post a Comment