Անցնող Կիրակին մեր եկեղեցում վերջին Պահոց Կիրակին էր, որ կոչվում է Գալստյան Կիրակի ու նվիրված էր մեր տէր Հիսուս Քրիստոսի 2րդ գալստին:
Այս շաբաթվա մեջ, եկեղեցին ուզում է, որ մենք հիշենք, որ ինչպես այս ամենը մեր կյանքում մի օր սկսվել է Աստուծով, նույնպես էլ այս ամենը մի օր պիտի Աստուծով վերջանա Հիսուս Քրիստոսի 2րդ գալստյամբ: Տիէզերքի Թագավաորը նորից պիտի գա, մարդիկ պիտի հարություն առնեն նոր մարմնով ու պիտի լինի պատասխանատվություն այսա ապրած կյանքի համար:
Հիսուսը ձեզ չի հարցնի թէ ինչ կերար, ում կերար, քանիսին խաբեցիր, ում քցեցիր, ինչ ավտո քշեցիր, ինչ շոր հագար, ում զարմացրիր, քանիսի ետևից բամբասեցիր, ինչ պալատների մեջ ապրեցիր... այլ կհարցնի թէ, այդ ինչպես է, որ դու այդպես կուշտ ես, երբ 900 միլիոն մարդ սոված է աշխարհում:
Կհարցնի, այս կյանքում արդյոք քանի՞ ծարավի ջուր տվեցիր: Այս կյանքում քանի՞ մերկ մարդկանց շոր տվեցիր: Կհարցնի այս կյանքում քանի՞ հիվանդի հիվանդանոց այցելեցիր: Կհարցնի այս կյանքում քանի բանտարկյալի ետևից բանտ գնացիր ու մի մխիթարական խոսք ասեցիր:
Այս տողերը գրելով, նույնիսկ ես սկսեցիր դողալ, քանի որ ինքս սայթակում եմ այս բաների մեջ:
No comments:
Post a Comment