Մի անգամ մի մարդ իր հիվանդ երեխային բերեց առաքյալների մոտ, որ բժշկեն: Նրանք չկարողացան: Այդ պահին Հիսուսը մոտեցավ: Մինչդեռ Նա հետաքրքրվում էր երեխայի հիվանդությամբ, մարդը խնդրեց, «եթէ մի կերպ կարող ես, օգնի՛ր մեզ, Տէ՛ր, գթալով մեզ»։ Հիսուսն ասեց, էդ որ ասում ես «եթե կարող էս...»: Սիրելիս, «ամէն ինչ հնարաւոր է նրա համար, ով հաւատում է» (Մարկոս 9:14-29) ու անմիջապես բժշկեց երեխային:
Տեսնու՞մ էք: Ամեն ինչ հնարավոր է, եթե իսկապես հավատաք ու ապրեք այդ հավատքով: Այսօրվանից ապրեք ավելի ուրախ ու վստահ, որոհետև ձեզ համար ամեն ինչ հնարավոր է... եթե իհարկե հավատաք ու թողնեք որ Աստուծո Խոսքն ու սերը մինչև ձեր սրտի խորքը հասնեն ու այնտեղի կենդանի ջրի գետերի պես հոսեն դեպի մյուս մարդիկ:
Ամեն ինչ հնարավոր է:
No comments:
Post a Comment