Մեր կյանքերի համար հրաշալի խոստում կա ու մեծ հույս: Հովհաննես Առաքյալը մեզ պատմեց Աստուծո մեծ սիրո մասին ու Նրա որդիներ կոչվելով գիտենք, որ, երբ նա հայտնուի, լինելու ենք նրա նման, քանի որ նրան տեսնելու ենք այնպէս, ինչպէս նա կայ (Ա.Հովհ 3:2):
Բայց սրա համար սիրելի եղբայրներ ու քույրեր, անհրաժեշտ է որ մենք սուրբ կյանքով ապրենք, որ ամեն մեկիս ներսում Քրիստոսը ձևավորվի (Գաղատ. 4:19):
Մեզանից ամեն մեկը պիտի ձգտի Քրիստոսի պես մաքուր ու արդար ապրել՝ չստի, ագահություն չանի, չհպարտանա, սիրի, սիրի ու էլի սիրի մեր երկնավոր Հորն ու մեկս մեկին որպես մարդ: Ու մեր տէրն ասեց. «⁷ Ով հաղթի, պիտի ժառանգի այս ամէնը. եւ ես նրանց համար Աստուած պիտի լինեմ, եւ նրանք ինձ համար պիտի լինեն ՈՐԴԻՆԵՐ։ (Հայտնություն 21:7)
Տիէզերքի մեջ չկա ավելի մեծ երջանկություն քան երբ դու քայլում ես ու գիտես որ այս ամենի Տէրն ու Աստվածը քո Հայրն է: - Բարի Կիրակի սիրելի մարդիկ:
No comments:
Post a Comment