Tuesday, May 26, 2015

Անսասան հավատքը պայման է Աստուծո սերն ու շնորհներն ընդունելու համար

Ամեն անգամ երբ Հիսուսը հանդիպում էր մարդկանց, բուժում ու մխիթարում էր նրանց: Ոչ մի անգամ նա անտարբեր չանցավ մարդկանց կարիքների կողքով: 

Բայց որպեսզի դուք էլ այսպիսի հանդիպում ունենաք Աստուծո հետ, որի ժամանակ Նա լվանում տանում է բոլոր ցավերն ու մտահոգությունները, ապա պիտի Նրան հանդիպեք մի չպատմելու աստիճանի հավատքով: Որովհետև անսասան հավատքը պայման է Աստուծո սերն ու շնորհներն ընդունելու համար: 

Քանի՞ անգամ Հիսուսն ասեց մարդկան, «գնա, քո հավատքը քեզ փրկեց:» Հիշու՞մ էք այն հատվածը երբ 2 կույրերը խնդրում էին իրեն, որ իրենց ողորմի ու տեսողություն տա: Հիսուն ի՞նչ պատասխանեց: Ասաց, «Հաւատո՞ւմ էք, որ ես այդ բանը ձեզ կարող եմ անել»։ Նրանք ասացին նրան՝ այո՛, Տէ՛ր։ Այն ժամանակ դիպաւ նրանց աչքերին եւ ասաց. «Ըստ ձեր հաւատի թող լինի ձեզ»։ (Մտ 9:28,29) Ամբողջ հատվածը կարող էք կարդալ այստեղ http://bible.armenia.ru/ru/book/206.9:28,29.html

No comments:

Post a Comment