Ապաշխարանքի ու զղջման ամենակարևոր բաղադրիչներից մեկը ներողամտությունն է:
Հնարավոր է որ որոշ մարդիկ ձեզ ցավ են պատճառել կամ մեծ վատություն արել: Իրենց նկատմամբ ձեր մեջ ատելություն կամ չկամություն ունենալով դրանից չէք օգտվում: Որովհետև այդ ատելությունը ձեր մեջ է ու ձեզ է ուտելու որդի պես, այլ ոչ թէ իրենց:
Ներել էլ դժվար է: Բայց Հիսուսի հետ ամեն ինչ հնարավոր է: Որպես առաջին քայլ, որպեսզի ներսիդ վերքը դարմանվի, գոնե նրան վատ բան մի կամեցիր: Ու սա միայն սկիզբն է: Մի վախեցիր այսպես վարվելուց: Ներելով ավելի կաճես:
Մի վախեցիր ուրիշի չարությունից: Ի՞նչ կարող է անել մարդը Աստուծո զավակին: Հիշու՞մ էք Հիսուսն ինչ ասեց Հայր Մերը սովորեցնելիս: «Եթէ դուք մարդկանց ներէք իրենց հանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների։ (Մաթ. 6:15) - Եթե ձեզ մտածել տվեց սա, դուք էլ տարածեք խնդրում եմ, ձեր ընկերների հետ:
No comments:
Post a Comment