Wednesday, May 27, 2015

Տրտմություն որ Աստծուց է ու Զղջման է Տանում

Տրտմության ու տխրության տեսակ կա որոշ մարդկանց համար, որ ըստ Աստուծո ուզածի է: Սա այն տեսակ տրտմությունն է, որ դեպի զղջման է տանում: 

Օրինակ, Անառակ Որդին իր զրկանքների ու տրտմության մեջ խելքի եկավ ու զղջաց, ետ վերադարձավ ու բուժվելով վերականգնվեց: 

Մի զարմացեք, որ գրեցի թէ «ըստ Աստուծո ուզածի է,» որովհետև կարծես թէ Աստված ուզում է, որ իր զավակներն ուրախ ու երջանիկ լինեն չէ՞: Այո: Բայց երբ զավակը հիվանդ է, պետք է բուժել, իսկ բուժումը, կախվաժ հիվանդության խորությունից, ցավով է անցնում (ասենք պիտի վիրահատեն:» Այս մասին Կորնթացիներին գրում է Պողոս առաքյալը: «Արդ, ուրախ եմ ... որովհետեւ ապաշխարութեան համար տրտմեցիք, քանի որ ըստ Աստծու ուզածի տրտմեցիք, ... որովհետեւ տրտմութիւնը, ըստ Աստծու ուզածի, ապաշխարութիւն է առաջ բերում փրկութեան համար...» (Բ.Կր 7:9,10) 
Ամեն մեկս պիտի զղջանք ու ապաշխարեն մեր սխալների համա, որպեսզի բուժվենք մեր ցավերից: Զղջումը զարմանալիորեն ազատարար զգացում է:

No comments:

Post a Comment