Tuesday, May 26, 2015

Ո՞վ կարող է մահվան դեմ կանգնել բացի կյանքից:

Կյանքում մենք շատ բաների ենք ձգտում ու հասնում, բայց մի մեծ թշնամի ունենք՝ Մահը: Մահը մեզ կտոր կտոր է անում ու փոշիացնում, հող է դարձնում: Մեր համար ինչ որ թանկագին է, ոտքի տակ է առնում ու կոխրջում: 

Մահը ամեն ինչ զրոյացնում է: Թվաբանության մեջ զրոյի պարտականությունն է կատարում, ինչ որ բազմապատկում ես զրոյով, դառնում է զրո: 10,000 ունեցիր, բազմապատկիր զրոյով, դռանում է զրո: 10 միլիարդ ունեցիր ու բազմապատկիր զրոյով, դառնում է զրո: Երեք համալսարան ավատիր, մահը եկավ, ամեն ինչ դառնում է զրո: Աշխարհի ամենահարուստ մարդը եղիր, մահը եկավ, դառնում ես զրո: Հազարավոր հայտնի զորավարներ ու հաղթարարներ եկան, գրավեցին ու «փառք» ձեռք բերեցին, բայց մահը եկավ, իրենց էլ կոխկրտեց ու նետեց պատմության աղբանոցի մեջ: Ո՞վ կարող է մահվան դեմ կանգնել բացի կյանքից: 

Եվ Հիսուսն եկավ ու ասեց «Ես եմ կյանքը...» Այս բաների մասին է խոսում Sahak Եպիսկոպոս Մաշալյանն իր երեկվա քարոզում:https://youtu.be/UMTAk58hJRM

No comments:

Post a Comment