Wednesday, May 27, 2015

Աստված պահանջում է, որ մենք սուրբ լինենք

Աստված պահանջում է, որ մենք սուրբ լինենք: Քրիստոսին հետևելը ի միջայլոց չի լինում: Կամ չես սիրում, կամ գոլ ջրի պես ես (մի օր սենց, մի օր նենց), կամ էլ վառվում ես այդ սիրով ու ձգտում ապրել Աստծու հետ անընդմիջելի կերպով: 

Գոլ ջրի պես լինելն ամենավտանգավորն է, քանի որ Հիսուսն ասեց կմսխեմ ձեզ (Հայտ. 3:16): 

Որպեսզի գոլ կամ սառը չլինի այս կենարար հարաբերությունը, ապա միտքը պետք է ամուր պահել Հիսուսի վրա: Իսկ միտքը սնվում է սրտից: Ուրեմն սրտի մեջ պետք է հրավիրել Հիսուսին, որովհետև առանց Նրա ոչինչ չէք կարող անել (Հովհ. 15:5): Աստված ուզում է, որ մենք սուրբ լինենք: 

Իսկ մենք, Քրիստոնյաներս ուզու՞մ ենք դա: «Իբրեւ հնազանդ որդիներ, մի՛ կերպարանուէք նախկին, ձեր անգիտութեան ժամանակուայ ցանկութիւններով. այլ, նման այն Սրբին, որ ձեզ կանչեց, դուք էլ ձեր ամբողջ կեանքով սո՛ւրբ եղէք.» (Ա.Պտ 1:14,15)http://bible.armenia.ru/en/book/226.1:14,15.html

No comments:

Post a Comment