Wednesday, May 27, 2015

Ինչպես համերաշխ ապել դիմացինի հետ

Համերաշխությունը դիմացինի հետ միայն մի հոգուց չէ կախված: Բայց մի բան կա մեր հավատքի մեջ: Հիսուսն ասում է, ներս թող ինձ քո կյանքի մեջ, թող նստեմ քո սրտի գահի վրա ու ամեն ինչ կբուժեմ, կյանք կտամ, ամեն ինչ կլինի, իմ համար անհնար բան չկա, ես հաղթել եմ աշխարհին:

Հենց մենք սա անում ենք, ամեն ինչ իր տեղն է ընկնում: Ինքն է բժիշկը, ոչ թէ մենք մեր տկար ջանքերով ենք բժշկվում: Մենակ չենք կարող, ԻՐ հետ ամեն ինչ կարող ենք:

Սա կատարվում է, եթե մենք Նրան ներս ենք թողնում մեր կյանքից ներս, մեր սրտից ներս: Երբ մենք ԻՍԿԱՊԵՍ ասում ենք «թող սուրբ լինի քո անումը» իմ սրտի մեջ, «թող գա քո արքայությունը» իմ սրտի մեջ, «թող քո կամքը լինի երկրի վրա ինչպես երկնքում» իմ սրտի մեջ հենց հիմա ու այսուհետ, որովհետև ես սիրում եմ քեզ իմ ԱՄԲՈՂՋ սրտով, իմ ԱՄԲՈՂՋ հոգով, իմ ԱՄԲՈՂՋ մտքով, իմ ԱՄԲՈՂՋ ուժով: Ու.... ես նաև սիրում եմ իմ մերձավորին, ձգտում եմ սիրել ինչպես իմ անձը:

Սրանից հետո ամեն ինչ կլինի: Բարի Կիրակի: Քրիստոս Հարյավ ի Մեռելոց:

No comments:

Post a Comment