Այս օրը, երբ Քրիստոնեական Եկեղեցին տոնում է Ավագ Հինգշաբթին, մեր Տէրը մի քանի կարևոր բաներ արեց ու ասեց իր հետևորդներին:
Լվաց իր աշակերտների ոտքերն ու ասեց, որ դուք էլ «պարտավոր էք միմյանց ոտքերը լվանալ:» Հովհ. 13-14
Հետո ասեց, եթե սա անեք, ապա «երանելի էք»:
Պատկերացնու՞մ էք, ինչ բան է, երբ Աստված ինքը ձեզ ասում է երանելի: Հետո ասեց որ եթե իր պատվիրանները չպահենք ուրեմն իրեն չենք սիրում: Ասեց, որ ինքը կհայտնի իրեն միայն նրանց, ովքեր պահում են իր պատվիրաններն ու սիրում իրեն ամեն ինչից ավելի: Սբ. Հաղորդության խորհուրդը հաստատեց: Ասեց սիրեք իրար:
Ինքը «վաղը պիտի խաչվեր, բայց ասեց, չվախենաք ու ձեր սրտերը թող չխռովվեն: Ասեց, «Ես հաղթել եմ աշխարհին:»
Այսօր կարդացեք Հովհաննեսի Ավետարանը 13-17 գլուխները: Մի գուցե ձեր կյանքը փոխվի:
No comments:
Post a Comment