Փորձեք ձեր աղոթքի մեջ ամեն օր ասել ու կրկնել 1ին և 2րդ պատվիրանները: Հիսուսն ասում է, որ կյանքն ու ապրելը սրանցից են կախված (Մաթ. 22:40):
Եթե ամեն օր ասեք ու կրկնեք, ապա Աստված իր սիրով կմնա ձեր հիշողության մեջ: Սա շատ շատ կարևոր է կյանքի համար: Որովհետև գիտենք, որ սատանան գալիս է ու փորձում Աստուծո մասին հիշողությունը հանել մարդու միջից (Մաթ. 13:19):
Այսպես կարող էք ասել ամեն օր. Տէր Աստված իմ, ես սիրում եմ քեզ իմ ամբողջ սրտով, իմ ամբողջ հոգով, իմ ամբողջ մտքով, իմ ամբողջ ուժով: Ես սիրում եմ իմ մերձավորին ինչպես իմ անձը:
Այսպիսի խոսքեր եթե ասեք ամեն օր, սրանցից հետո մեղք գործելը շատ ավելի դժվար կլինի: Դուք չէք ուզենա մի բան անել, որ վնասի այս սիրո հարաբերությունը:
No comments:
Post a Comment