Wednesday, May 27, 2015

Ինչ Է Նշանակում Փրկության Հավատք

Երբ Պողոս Առաքյալը քարզում էր Լյուստրայում, իրեն մի մարդ էր լսում, որն ի ծնե կաղ էր ու երբեք չէր քայլել: Մեկ էլ առաքյալը նայում է այս մարդուն ու տեսնում է որ «փրկության հավատք» ունի: Ու բարձր ձայնով ասում է մարդուն. «Մեր Տիրոջ՝ Յիսուս Քրիստոսի անունով քեզ եմ ասում. կանգնի՛ր քո ոտքերի վրայ ուղիղ»։ Եւ նա վեր ցատկեց ու վազվզում էր» (Գրծ 14:9): 

Շարունակությունը շատ հետաքրքիր է, կադացեք, տեսեք թէ քաղաքի բնակչությունն ինչ արեց դրանից հետո: 

Իսկ այստեղ ուզում եմ ուշադրություն դարձնենք հետևյալ նրբության վրա: 

Պարզվում է, այդպիսի բան կա, որ կոչվում է «փրկության հավատք:» 

Սա ի միջայլոց, մակերեսային հավատք չի, այլ մարդու հոգին վառվում է հույսով ու հավատքով: Չի կասկածում: Գիտի, որ հեսա առաքյալը մի բան ասի, դա իրականություն կդառնա: Այս տեսակ հավատքի զորությունը գիտե՞ք ինչպիսին է: Առաքյալն ասում է, «կանգնի՛ր քո ոտքերի վրա ուղիղ,» իսկ մարդը «ցատկեց ու վազվզում էր»: 

Հիշու՞մ էք Հիսուսի խոսքը, «ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է» (Մարկոս 9:23): 

Եկեք ինքներս մեզ հարցնենք: Ես ունե՞մ «փրկության հավատք:»

No comments:

Post a Comment