Wednesday, May 27, 2015

Նեղության մեջ մտածեք որ սերմը շուտով ծլելու է

Իմ ընկերների էջերից ու ստատուսներից տեսնում եմ, որ շատ մարդիկ գտնվում եմ տարբեր տեսակի նեղությունների մեջ՝ թէ հոգևոր թէ նյութական: Երեխեք, երբեմն ձեզ թվում է թէ թաղված էք դժվարությունների մեջ ու լույսը չի երևում:

Բայց իրականում դուք ոչ թէ թաղված էք, այլ սերմանված հողի մեջ: Հեսա ուր որ ա է, պետք է ծլեք ու լույսով շրջապատվեք:

Դուք Աստուծո զավակներ էք: Ինքն է աճեցնում այդ սերմը: Դուք իր կառույցն էք: Հինը կգնա ու նորը կգա, որովհետև, ինչպես մեր Տէրը սովորեցրեց, «եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կը մնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կը տայ։» (Յհ 12:24)

No comments:

Post a Comment