1. Ամեն առավոտ երբ արթնանում էք, ինչքան էլ տխուր ու հուսահատ լինեք, իմացե՛ք, հիշե՛ք ու հավատացե՛ք որ ձեր երկնավոր Հայրը մեծ օրհնություն և ուրախություն ունի տալու ձեզ համար այսօր եթե պատրաստ էք ընդունել այսօր: Այո հենց այսօր, այլ ոչ թէ հաջորդ տարի կամ կամ տասնամյակներ հետո: Հիշու՞մ էք Սաղմոսն ինչ է ասում, «Սա է օրն այն, որ Տէրն ստեղծեց.եկէ՛ք ցնծանք եւ ուրախանանք այսօր» (Բացեք ու կարդացեք 117րդ սաղմոսը, շատ մխիթարիչ է): Սա է օրը, ոչ թէ վաղը, կամ 10 տարի հետո: Այսօր է այդ օրը, որ Տէրն ստեղծեց իմ ու քո համար, որպեսզի ցնծանք, ուրախանանք ու ընդունենք այդ նվերը:
2. Ամեն առավոտ երբ արթնանում էք, պատուհանից դուրս նայեք, եթե լույս կա, խոտի վրա ցող կա, ջուր, ձյուն կամ անձրև կա ուրեմն ամեն ինչ լավ է: Երկագունդն ու արեգակը պտտվում են նույն արագությամբ և ուրեմն կյանքի համար անհրաժեշտ պայմանները կան: Եթդ դուք սա կարողանաք տեսնել ու ընդունել այս նվերը, օօօօ,՜ դեռ ինչե՜ր պիտի ստանաք այսօր, եթե ձեր սիրտը բաց է Հիսուսի թակոցների առաջ (Հայտնություն 3:20) ու պատրաստ ընդունելու ՆՐԱ նվերները (ինչպես գտնել Հիսուսին կասկածանքի մեջ http://bit.ly/1sgBQwS): Բայց եթե այս փոքիկ նվերներն ու գեղեցկությունները չտեսնեք ու չնդունեք ուրախությամբ, ապա մյուս բաներն էլ չէք ստանա, չէք կարող տեսնել և ընդունել: Շարունակեք կարդալ և կտեսնեք թէ ինչու:
3. Մեր Քրիստոնեական հավատքը մի հետաքրքիր դրույթ ունի: Հիշու՞մ էք, այդ մասին էր անցյալ Կիրակի օրվա Ավետարանը (2014 Նոյեմբեր 2), որ կարդացվեց Հայ Առաքելական եկեղեցիներում: «Այսուհետեւ զգո՛յշ եղէք, թէ ինչպէս էք դուք լսում. որովհետեւ ով որ ունի, նրան կը տրուի, իսկ ով որ չունի, եւ այն, ինչ որ նա կարծում է, թէ ունի, կը վերցուի նրանից» (Ղուկաս 8:18): Լավ լսեք այս խոսքերը և ուշադիր եղեք թէ ինչպես էք դուք ընկալում ձեր շրջապատի պարագաները: Արդյո՞ք այն ինչ համարում էք առավոտյան փոքրիկ բաներ, վերցնում էք որպես նվեր, թէ՞ նայում նրանց ու ասում, «դե այսպես էլ պիտի լիներ: Արև ա էլի: Եղյամն ինչ ա որ դրանով ուրախանամ..» Որովհետև Աստուծո խոսքն ասում է, որ ով գնահատում է իր ունեցածը, նրան ավելի կտրվի, իսկ ով չի տեսնում ու չի գնահատում իր ունեցած օրհնություններն այս կյանքում (խոսքը փողի մասին չէ), նրանից իր ունեցածն էլ կվերցվի: Որովհետև մեզանից շատ շատերը դեռ դաս ունենք սովորելու այս կյանքի ու ապրելու իմաստի մասին ու մեր սիրելի երկնավոր ՀԱՅՐԸ կամենում է մեզ համար լինել այդ ուսուցիչը:
4. Ուրեմն տխրելու ու նվնվալու կարիք ու պատճառ չկա այս կյանքում: Հուսահատվելու պատճառ չկա, որովհետև տիեզերքում ամենաուժեղը ոչ միայն մեր կողմից է, այլ առավել ևս մեր ՀԱՅՐՆ է: Եթե կասկածում էք, կամ չէք հավատում, հարցրեք իրեն: Չէ՞ որ եթե այդպես է, ապա ոչ մի դիմելու դժվարություն չպիտի լինի սիրող Հոր և զավակի միջև: Ահա թէ ինչպես օգնել մարդու անհավատությանն ու զորացնել հավատքը http://bit.ly/1rnK1Gc
5. Պատկերացրեք առավոտյան արթնանում էք, ֆինանսական դժվարություններ, առողջական խնդիրներ կան, ընտանեկան պրոբլեմներ, բայց դուք նայում էք ձեր ունեցած նվերներին ու ասում, «Սա է օրն այն, որ Տէրն ստեղծեց. եկէ՛ք ցնծանք եւ ուրախանանք այսօր», որովհետև ինչպես Պողոս առաքյալն է ասում «ամէն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն» (Հռոմ. 8:28): Ու պատկերացրեք, Աստված վերևից նայում է ձեր այդ վերաբերմունքին ու երևի ասում իր հրեշտակներին «Տեսնու՞մ էք, իմ զավակենրը թէև այսքան դժվարություններ ունեն, բայց իրենց հույսն իմ վրա է: Նրանք հավատում են ԻՆՁ: Նրանք հույս ունեն որ ես պիտի հանեմ իրենց այս դժվարություններից, փոխեմ հանգամանքները, բարի մարդկանցով շրջապատեմ նրանց ու ողողեմ իմ Հայրական սիրով: Նրանք ինձ սիրում են ու ԵՍ իմ զավակներին չեմ թողնելու: Ոչ մեկին չեմ թողնելու որ ամաչեն իրենց հույսի պատճառով:»
«Բոլոր նրանք, ովքեր յոյսով սպասում են քեզ, ամօթով պիտի չմնան, այլ ամօթով պիտի մնան անօրէններն իրենց ունայնութեան մէջ։» Սաղմոս 24:4
Ինչպես վարվել երբ մեկին պատմում ես հավատքի մասին ու նրանք չեն ուզում լսել http://bit.ly/1okuR9K
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
No comments:
Post a Comment