Thursday, November 27, 2014

Աստուծո Խոսքը Լսելուց Հետո Հաջորդ Քայլը

Տրամաբանական է, որ մարդը Աստուծո խոսքը լսելուց հետո պետք է ուզենա կատարել պատվիրանները, որպեսզի մնա Աստուծո սիրո և օրհնության մեջ: Բայց փորձեք մեկ օր, ու կտեսնեք որ միայնակ չի ստացվում, մարդկային ուժն ու կամքը չի հերիքում: Ու այստեղ մարդը տեսնում է, որ ինքը հիվանդ է հպարտությամբ, ատելությամբ, նախանձով, ագահությամբ, եսասիրությաբ և նման բաներով: Այստեղից կա 2 ճանապահ՝ կամ մնալ նույն տեղում ու շարունակել տառապել, կամ էլ քայլել առաջ, խոնարհվել, ծնկի գալ ու ասել... «Տեր, ես ուզում եմ քեզ պես կատարյալ լինել: Շնորհակալություն որ ինձ այսքան սիրեցիր ու քո այս ահռելի սիրով պահում ես կյանքս: Շնորհակալություն, որ արդար չեղար իմ նկատմամբ, այլ սիրով ժամանակ տվեցիր, որ գամ քո ճանաչմանը, գամ դեպի քեզ: Ահա իմ սիրտը բաց է քո առաջ: Ներս արի իմ կյանքի մեջ Հիսուս ջան: Այս օրվանից սկսված Քո հետ հարաբերությունն ամենաթանկ բանն է իմ կյանքում: Ես չեմ ուզում որևէ բան անել, որ հանկարծ չվնասի այս հարաբերությունը:

Ես Քրիստոնյա եմ, բայց մեն մենակ չեմ կարողանում հաղթահարել ինձ վնաս պատճառող վատ մտքերս ու սովորություններս: Մենակ չեմ կարողանում չհայհոյել, մենակ չեմ կարողանում չհպարտանալ, մենակ չեմ կարողանում չնախանձել, մենակ չեմ կարողանում չատել, մենակ չեմ կարողանում հավատարիմ մնալ, մենակ չեմ կարողանում ինքս ինձ զսպել, մենակ չեմ կարողանում ներել... Բայց ես հավատում եմ, որ այս բոլոր բաներին կարող եմ հաղթել Քեզ հետ: Ամեն բան հնարավոր է քեզ հետ: Իմ դռները բաց են քեզ համար: Գիտեմ դժվար է: Չեմ էլ պատկերացնում, թե ինչպես ես անելու, բայց ոչինչ: Ես հավատում եմ: Ես չգիտեմ, դու գիտես: Դու ասեցիր ամեն բան հնարավոր է Աստուծո համար, ու ես հավատում եմ:»

Ժողովուրդ ջան մի վախեցեք սրբության ու կատարելության ձգտել:

Ուր էլ լինեք այս պահին, կանգնած թէ նստած, քայլ արեք ու մի պահ ձեր հոգու մեջ անկեղծությամբ ասեք, «Տէր Հիսուս Քրիստոս, ես զղջում եմ իմ արած սխալների համար: Օգնիր ինձ լսել Քո ձայնը: Ահա, սիրտս եմ բացում Քո առաջ: Ներս արի քո զավակի տուն: Ես փնտրում եմ քեզ:» Ամեն օր ասեք սա: Բայց այս խոսքերն ասելիս անկեղծ եղեք, հոգով ասեք, ճշմարտությամբ ասեք: Եթե դուք սիրում եք Աստծուն, ավելի սիրեք Նրան:

-------------------------------
Սիրելի ընկերներ, որոնց ես սիրում եմ որպես մեր մեծ ընտանիքի անդամների: Եթե այս գրվածքը ձեզ մտածելու առիթ տվեց՝ ապա մի վարանեք, մի հետաձգեք: Ուր էլ լինեք այս պահին, կանգնած թէ նստած, քայլ արեք ու մի պահ ձեր հոգու մեջ անկեղծությամբ ասեք, «Տէր Հիսուս Քրիստոս, ես զղջում եմ իմ արած սխալների համար: Օգնիր ինձ լսել Քո ձայնը: Ահա, սիրտս եմ բացում Քո առաջ: Ներս արի քո զավակի տուն: Ես փնտրում եմ քեզ:» Ամեն օր ասեք սա: Բայց այս խոսքերն ասելիս անկեղծ եղեք, հոգով ասեք, ճշմարտությամբ ասեք: Եթե դուք սիրում էք Աստծուն, ավելի սիրեք Նրան:

No comments:

Post a Comment