Երբ կարդում ենք այսօրվա Ավետարանը մի պահ կարող է թվալ թէ Տէր Հիսուսը ցածրացնում է իր մորն ու եղբայրներին: Իրականում նա ամբողջ մարդկությանն է հրավիրում բարձրանալու այդ աստիճանին: Ինձ ու քեզ հրավիրեց իր ընտանիքի անդամակցության՝ դառնալու իր եղբայրը, իր մայրը, իր քույրը, ԵԹԵ լսենք ու կատարենք Աստուծո պատվիրանները: Ինչ պատիվ ու սեր: Կնդունե՞ս, կհետաձգե՞ս, թէ՞ կմերժես:
------------------------
Հիսուսի մոտ եկան իր մայրն ու եղբայրները, բայց խուռն բազմության պատճառով չկարողացան մոտենալ նրան: Լուր տվեցին նրան ՝ասելով.
-Քո մայրն ու եղբայրները դրսում են և ուզում են քեզ տեսնել:
Հիսուս ասաց.
-Իմ մայրն ու եղբայրները սրանք են, որոնք լսում են և գործադրում Աստծու խոսքը:
(Ղուկասի ավետարան 8:20-21)
--------------------------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
No comments:
Post a Comment