Monday, November 3, 2014
Ինչպես է Աթեիզմը Խաբում Մարդկանց
Գիտե՞ք երբ Աստվածաշունչն ասում է, որ Սատանան մարդկանց Աստծուց հեռացնում է խաբելով, մենք այդ խաբել բառին կարգին ուշադրություն չենք դարձնում: Աթեիզմն այդ խաբելու գործիքներից մեկն է, որին անհավատ մարդիկ էլի ուշադրություն չեն դարձնում, բայց այնտեղ մի մեծ պրոբլեմ կա. Եթե այդ պրոբլեմը տեսնեք, դուք կտեսնեք թէ ձեզ ինչպես է խաբում չարը:
Տեսե՛ք, Աթեիզմը հիմնականում ասում է, որ Աստված չկա, տիէզերքում այլ էակներ չկան, ուրիշ աշխարհներ չկան: Անհավատ մարդիկ էլ ասում են, դե չկա էլի: Որ լիներ ինչ որ կերպ կերևար (տե՛ս երբ է Աստված Իրեն հայտնում մարդունhttp://bit.ly/1zlZaSl): Բայց տեսեք թէ սուտն ու խաբկանքը որտեղ են:
ՍՈՒՏԸ
Օրինակ Խորհրդային տարիներին կրոնի մասին միակ պաշտոնական գիտական տեսակետը Աթեիզմն էր չէ՞ Այն ասում էր գիտության անունից թէ Աստված չկա, որովհետև նրան չենք տեսնում (մարդն իր ուղեղը տեսնում է՞ ուրեմն չկա՞): Ժողովուրդն էլ ասում էին, դե գիտությունն ապացուցել է: Իրականում գիտությունը ոչինչ էլ չի ապացուցել և հենց այստեղ է ՍՈՒՏԸ:
Գիտական տեսությունը կամ աջակցում կամ էլ հակադարձում է վարկածը (հիպոթեզ). Աթեիզմը չէր աջակցում Աստուծո գոյությունը, բայց չէր էլ կարողանում հակադարձել ու մարդկանց բացատրել ու ապացուցել որ հավատան Աստուծո չգոյությանը: Մարդիկ էլ գիտեին թէ "գիտությունը ապացուցել է...." Մինչդեռ գիտությունն ասում է, որ իմանալուն սահման չկա:
Ոնց որ մտնես Սիբիրյան անտառների մեջ, մի 5 կիլոմետր վախվխելով գնաս ու փախնես հետ գաս ու ասես գայլ չկա: Լավ, կարող է դու այդ 5 կիլոմետրի մեջ գայլ չտեսար, բայց արդյո՞ք դա նշանակում է որ ամբողջ Սիբիրում գայլ չկա: Եթե այո ապա գիտականորեն ապացուցիր: Այ այստեղ է, որ արդեն կմկմում ու լռում է Աստուծո զավակներին Ֆրանսիական հեղափոխության ժամանակներից խաբելու սկսած Աթեիզմը: Նա լռում է, երբ նրան պատին ես դեմ տալիս ու ասում «դե հիմա ապացուցիր որ Աստված չկա.» Այս համեմատություններն ավելի լավ է մեկնաբանում Մոսկվյաի Ուղղափառ Ճեմարանի դասախոս Ալեքսեյ Օսիպովն իր «Աստված» գրքում (http://bit.ly/1scz9ei):
ԽԱԲՈՂ ՍԱՏԱՆԱՆ
Սատանան մարդուն չի մոտենում կինոների մեջի բոբոների տեսքով: Եթե այդպես լիներ, մարդը երևի միանգամից մերժեր այդ չար բոբոյին: Սատանան գիտի որ նա մարդուն կարող է Աստծուց հեռացնել ու կործանել միայն ու միայն խաբելով, ստի միջոցով: Ինչու՞, որովհետև մարդն ազատ կամք ունի: Եթե դուք հոգ չտանեք ճշմարտության համար, ապա դուք չէք ունենա բավարար տեղեկատվություն և կխաբվեք տարբեր տեսակի ստերի պատճառով: Տեսե՞ք 70 տարի մարդկանց ինչպես էին խաբում Աթեիզմով, ու մեկը չէր ասում, բա լավ մի հատ կարո՞ղ էք ապացուցել որ Աստված չկա:
ՉԽԱԲՎԵԼՈՒ ՄԻԱԿ ԲԱՆԱԼԻՆ
Եւ Յիսուս հաւատացեալ հրեաներին ասաց. «Եթէ դուք իմ ուսուցմանը հաւատարիմ մնաք, իմ ճշմարիտ աշակերտները կը լինէք։ Եւ կը ճանաչէք ճշմարտութիւնը, եւ ճշմարտութիւնը ձեզ կ՚ազատի»։ (Հովհ 8:31-32)
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment