Մի մարդ առավոտյան արթնանում է ու ասում, «բարի լույս Աստված» իսկ մեկ այլն էլ արթնանում է ու աում, "օհհհ էլի առավոտ է ու ծանր օրն էլի սկսվեց»: Ձեր ուրախությունն ու երջանկությունն արտաքին հանգամանքների մեջ չէ, այլ դրանց նկատմամբ ձեր վերաբերմունքի: Հիշեք Տէր Հիսուսի խոսքերը, թէ «երկնքի արքայությունը ձեր ներսում է» (Ղուկաս 17:21): Ամեն առավոտ պատրաստ եղեք, որ այսօր ձեր երկնավոր Հայրը մեծ նվեր ունի ձեզ համար: Պատրաստ եղեք այն ընդունելու՝ գերազանցելով ձեր սպասելիքները:
Եթե ձեր շուրջն աղբ կա թերևս դա գոմաղբ է ու պարարտանյութ վաղվա պտղաբերության համար
http://mkrtutiunhrov.blogspot.com/2014/09/blog-post_74.html
Ինչպես Ուրախություն Գտնել Տխրության Պահին
http://mkrtutiunhrov.blogspot.com/2014/11/blog-post_93.html
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
No comments:
Post a Comment