Thursday, November 27, 2014

Ինչպես Ավելացնել Հավատքը, Հույսն ու Սերը

Ամեն օր աղոթելիս խնդրեք Աստծուն, որ ավելացնի ձեր հավատքը, հույսն ու սերը:
Հավատքը, Հույսը եվ Սերը հրաշալի բաներ են, ու սրանցով ապրելը երջանկություն, խաղաղություն: Հավատք, որ փորձության դիմաց չի վարանում: Հույս որ երբեք չի ընկճվում: Անձնուրաց ՍԵՐ, որ երբեք չի պակասում:
Դուք, մկրտված քրիստոնյաներդ մկրտության ժամանակ խնդրեցիք Մկրտություն, Հավատք, Հույս և Սեր: Այս բոլորը ձեզ տրվեց: Բայց դուք ի՞նչ էք անում դրանց հետ: Արդյոք օգտագործու՞մ էք, բազմացնու՞մ էք, թէ՞ հողը փորում թաղում էք մեջը: Հիշու՞մ էք մեր Տէր Հիսուս Քրիստոսն ինչ ասեց: «Ով որ ունի, նրան պիտի տրուի. իսկ ով որ չունի, նրանից պիտի վերցուի, ինչ էլ որ նա ունի» (Մարկոս 4:25):
Այս բաները միայն Աստծուց են գալիս: Եթե ձեր կյանքում դժվարություններ կան, խնդրեք Աստծուն, ձեր երկնավոր Հորը, որ ավելացնի ձեր հավատքը, որ ավելացնի ձեր հույսը, որ ավելացնի ձեր սերն Իր ու իրար նկատմամբ: Կտեսնեք թէ ինչքան բաներ կփոխվեն ձեր կյանքում: Միայն թէ, երբ խնդեք, խնդրեցեք հավատալով որ ՆԱ կտա ձեզ այս բաները, կտա առատությամբ ու առանց հանդիմանելու, ինչպես որ մեզ բացահայտում է Հակոբոս առաքյալը (Հակոբոս 1:5):
Ուրեմն, ձեր հոգևոր կյանքում մեծ փոփոխություններ ակնկալելու համար ձեզ մեծ հավատք, մեծ հույս ու մեծ սեր է պետք, որը պիտի հոսի ձեզանից դուրս ու օգտակար լինի ձեր մերձավորներին Աստուծո գործի համար:
Երջանկությունը դրսից չի գալիս ներս, այլ ներսից դուրս գալով է երջանկացնում Է մարդուն:
Սիրելի Քրիստոնյա ընկերներ, այս բաները ինչպես գիտեք միայն տրվում են Աստծուց: Սրանք կոչվում են շնորհներ: Թող ձեր հոգևոր կյանքը հանկարծ չմնա աղքատիկ ու վախվորած, այլ խնդրեք Աստծուց ամեն օր, որպեսզի ավելացնի ձեր հավատքը, ավելացնի ձեր հույսը ու ավելացնի ձեր սերը, քանի որ ով խնդրում է նրան տրվում է, ով թակում է նրան բացվում է: Ու կտեսնեք թէ ինչ հզոր շարժիչ ուժ կառաջնորդի ձեզ: Այսպիսով դուք չէք վախենա ու կապրեք մարդկային կոչման իսկական գիտակցությամբ: Որովհետև Քրիստոնեական կյանքում չկա վախ ու չկա խավար: Այս կա այնպիս հավատք ինչպես նորածին երեխան է հավատում իր ծնողին, առանց նույնիսկ մտածեու այդ մասին: Կա հույս ինչպես նորածին երեխան հույս ունի իր ծնողի նկատմամբ: Կա սեր, ինչպես նորածին երեխան է սիրում ծնողին երբ նրան շնորհում է իր առաջին ժպիտը:
Ու եթե մենք մարդ լինելով կարող ենք արդարացնել ու պահել մեր փոքրիկ երեխաների հավատքը, հույսն ու սերը մեր նկատմամբ, ապա որքան առավել մեր երկնավոր Հայրը, որն ամբողջովին ՍԵՐ է (1 Հով. 4-8):
Ուրեմն սիրելի եղբայրներ ու քույրեր ջան, խնդրեցեք ձեր ամենօրյա աղոթքներում, որ Աստված ավելացնի ձեր հավատքը, հույսն ու սերը: Մի ամաչեք, մի վախեցեք, մի վարանեք, այլ խնդրեցեք: Ու կտեսնեք թէ ինչպես մի հզոր զորություն, փոքրիկ սերմից մեծ ծառ դառնալով կշարժի ձեր կյանքը դեպի վեր, դեպի լույս, դեպի ջերմություն, դեպի տուն:

-------------------------------
Սիրելի ընկերներ, որոնց ես սիրում եմ որպես մեր մեծ ընտանիքի անդամների: Եթե այս գրվածքը ձեզ մտածելու առիթ տվեց՝ ապա մի վարանեք, մի հետաձգեք: Ուր էլ լինեք այս պահին, կանգնած թէ նստած, քայլ արեք ու մի պահ ձեր հոգու մեջ անկեղծությամբ ասեք, «Տէր Հիսուս Քրիստոս, ես զղջում եմ իմ արած սխալների համար: Օգնիր ինձ լսել Քո ձայնը: Ահա, սիրտս եմ բացում Քո առաջ: Ներս արի քո զավակի տուն: Ես փնտրում եմ քեզ:» Ամեն օր ասեք սա: Բայց այս խոսքերն ասելիս անկեղծ եղեք, հոգով ասեք, ճշմարտությամբ ասեք: Եթե դուք սիրում էք Աստծուն, ավելի սիրեք Նրան:

No comments:

Post a Comment