Monday, November 3, 2014
Հպարտությունը չունի ոչ մի դրական կողմ
Այդ ի՞նչ ունեք դուք, որ ձեզ չի տրվել: Իսկ եթե ձեր բոլոր ունեցածները ձեզ տրված են, ապա էլ ինչո՞վ էք հպարտանում:
Դուք երբևիցէ լսե՞լ թէ հպրատությունն ունենա որևէ դրական կողմ: Հավանաբար լսած լինեք Հեռուստատեսությամբ, կամ կյանքում (օրինակ՝ հպարտ եմ որ հայ եմ): Ժողովուրդ ջան, սա Քրիստոնեական չէ, սա սխալ է: Հպարտությունը չունի ոչ մի դրական կողմ և այն մեր եկեղեցում դաստված է 7 մահացու մեղքերից առաջինը: Հայրենիքն ու հայրենակիցներին պետք է սիրել, խնամել ու իրար համար հոգ տանել, այլ ոչ թէ հպարտ լինել: Դրանով մենք հիվանդ սերունդ կդաստիարակենք: Ահա թէ ինչու:
ԻՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԸ
Այս աշխարհը ձեզ սովորեցնում է բավականություն ունենալ հաջողության գործի մեջ: Քանի անգամ լսած կամ ասած կլինեք, այսպիսի արտահայտություններ (Այսօր մենք հպարտությամբ կարող ենք ասել.... Ես հպարտ եմ որ.... Ես հպարտ եմ իմ...): Այս աշխարհը ձեզ նաև սովորեցնում է որ հպարտությունը դրական կողմեր ունի: Օրինակ՝ իր արժանիքները գիտակցող, հարգը գիտակցող ու բարձր պահող: Ո՞վ կարող է սրա դեմ խոսել:
ԻՆՉ Է ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Բայց այս խոսքս վերաբերում է Քրիստոնյա ընկերներիս և նրանց ովքեր ձգտում են Հիսուս Քրիստոսի ուսմունքին: Հպարտությունը շատ մեծ մեղք է, որովհետև մարդու համար կենտրոն այլևս դառնում է ինքն ու իր "նվաճումը" և այսպիսով նա հեռանում է Աստծուց: Մինչդեռ, Տէր Հիսուսն ասեց, որ «առանց ինձ դուք ոչինչ չէք կարող անել:» Հովհ. 15:5
Ուրեմն էլ ինչով հպարտանաք: Հպարտ էք որ Հայ էք՞ Ռու՞ս, Ֆրանսիացի կամ Գերմանացի՞ Արդյոք դու՞ք որոշեցիք, որ Հայ կամ Ֆրանսիացի ծնվեք: Եթե չէ, էլ ինչպե՞ս էք դրանով հպարտ: Ինչպե՞ս կարող էք հպարտ լինել մի բանով, որ ձեր նվաճումը չէ՞ Սա արդեն գոռոզություն է:
Հպարտ էք որ Գերմանացի էք կամ Լե՞հ: Դուք կարծում էք որ բոլոր ժողովուրդների երկնավոր Հայրը իր Գերմանացի կամ Լեհ զավակներին ավելի շատ է սիում քան Հայ ու Ռուս զավակների՞ն: Եթե այդպես էք կարծում ապա գրեք թէ Աստված որտե՞ղ այդպես խոսեց Սբ. Գրքի մեջ: Իսկ եթե ոչ, ապա ինչու՞ էք Աստուծո երեխաներին հիվանդ ու սին գաղափարներով մեծացնում ու վաղն այս երեխաները չեն կարողանում իրենց տեղը գտնել այս աշխարհում:
Այս կյանքը Աստուծո արքայության մեջ շարունակվում է ոչ թէ այս կամ այն ազգի ներկայացուցիչների համար, ովքեր հպարտ են եղել իրենց ազգությամբ այլ նրանց համար, ովքեր կատարում են Աստուծո կամքը, սիրում են Աստծուն (Հովհ. 3:5-21), սիրում են մարդկանց, հոգ են տանում իրար համար, չեն վնասում իրար ու ծնվում են Աստծու Հոգուց և պտուղ տալիս Աստծու վրա մնալով, ինչպես ճյուղն է պտուղ տալիս որթատունկի վրա մնալով:
Եվ Աստուծո Խոսքը, և Եկեղեցու Հայրերը շատ զգուշացումներ ունեն հպարտության մահացու լինելու վտանգից: Զարմանում եմ թէ ինչպես Քրիստոնյա մարդիկ կարող են սովորեցնել թէ հպարտությունն ունի դրական կողմ: Աստուծո խոսքը հստակ է: «Երանի հոգով աղքատներին...» Մաթ. 5:3 և նաև «Աստված դեմ է հպարտներին ու շնորհ է տալիս խոնարհներին:" Հակոբոս 4:6
Այդ ի՞նչ ունեք դուք, որ ձեզ չի տրվել: Իսկ եթե ձեր բոլոր ունեցածները ձեզ տրված են, ապա էլ ինչո՞վ էք հպարտանում: 1 Կորնթացիներ 4:7:
ԻՆՉ ԱՆԵԼ
Իսկ դաստիարակման ավելի լավ միջոցներ կան: Չկրկնենք այն նույն սխալն ինչպես անցյալ օրը, երբ 6րդ դասարանի երեխային ինքնասպանության մասին մտածել տալով փորձում են Բուլլիինգի մասին սովորեցնել:
Ոչ թէ « Ես հպարտ եմ ..... լինելով»
Այլ «Ես սիրում եմ իմ Հայրենիքը»
Ոչ թէ, «Ես հպարտ եմ մեր բանակով»
Այլ «Ես սիրում եմ մեր բանակն ու զինվորն էլ իմ եղբայրն է:»
Ոչ թէ միայն հայրենիքի կենացերը խմեք երբ քեֆներդ արդեն լավ է (չէ՞ որ նախ իրար կերանցներն ենք խմում)
Այլ նաև աղոթք ասեք հայրենիքի համար, ժողովրդի համար, իրար համար օրհնություն ու բարիք խնդրեք Տիրոջից:
Բարեկամներս, հպարտությունը ոչ մի լավ կողմ չունի: Եթե ձեզ մեկն այդպես է սովորեցնում ու այդ անում է Քրիստոնեության անունից, ապա պահանջեք, որ նրանք ձեզ ցույց տան Սբ. Գրքից այն հատվածը ու Աստված այդպես է սովորեցնում:
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment