Friday, November 7, 2014
Իմաստություն ստանալը շատ հեշտ է, միայն մեկ պայման կա
Հակոբոս առաքյալն ասում է, որ եթե ուզում էք իմաստուն լինել ու այս կյանքում ճիշտ որոշումներ կայացնել, ապա պարզապես խնդրեք Աստծուց իմաստություն: Ձեզ կտրվի: Հետո ավելացնում է, որ ՆԱ տալիս է առատությամբ ու առանց հանդիմանելու: Ինչ լավ բան է չէ՞ Միայն մեկ պայման կա՝ դուք պիտի խնդրեք առանց երկմտության՝ հավատով: Որովհետև կասկածամիտ մարդը «թող չակնկալի Աստծուց որեւէ բան ստանալ, քանի որ երկմիտ մարդը իր արած բոլոր քայլերում անհաստատ է» (Հակ. 1:5-8): Հիշում է՞ք Հիսուսի խոսքերը, թէ ամեն ինչ որ աղոթքի ժամանակ «խնդրեք եւ հաւատաք, թէ կը ստանաք, կը տրուի ձեզ» (Մարկոս 11:24): --- Ինչքան պարզ է Աստուծո սերը:
1. Տաս Պատվիրաններ http://bit.ly/1wI6SBT
2. Ինչպե՞ս է որ Քրիստոնեաները շարունակում են մեղք գործել http://bit.ly/1EoLjtF
3. Միակ Միջոցը որ Մարդուն Պաշտպանում է Փորձությունից http://bit.ly/YclBZ0
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորհքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment