Thursday, November 6, 2014

Կա՞ ներում աբորտից հետո

Ես չգիտեմ որտեղից սկսեմ, բայց այս գրելու նպատակը միայն այս հարցին պատասխանելն է, թէ կա՞ արդյոք ներում աբորտից հետո (ինչպես մեղմորեն երախայասպանությունը կոչում են հղիության արհեստական դադարեցում): Ընկերներից մեկը հարցրեց այս մասին երեկ:

ՆԱԽ ՄԵՂՔԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Այս աշխարհը ձեզ սովորեցնում է, որ Աբորտը ընտրություն է և դուք դրա իրավունքն ունեք: Մի խաբվեք, այդպես չէ: Աբորտը Աստուծո կողմից ստեղծված անհատ մարդու սպանությունն է իր երկրավոր ծնողի կողմից, նրանց կողմից ովքեր այդ մորը դրդել են աբորտի (հայր կամ բարեկամներ), նրանց կողմից որ կատարել են այդ աբորտը, նրանց կողմից որ քաջալերել ու արդարացրել են այդ աբորտը: Այն ծնողը, որին երեխան պիտի մի օր նայեր, պիտի առաջին ժպիտը տար, այդ ծնողի թույլտվությամբ ու ներկայությամբ այդ երեխան սպանվում է: Այն վայրը որը կոչված էր այդ երեխայի համար լինելու ամենապահով ու սիրելի վայրը դառնում է նրա մահվան կառափնարան: Դրանից հետո դուք շարունակել էք ապերլ, սիրահարվել ու երջանկություն փնտրել, բայց ձեր սպանված երեխայի բողոքն ու արդարության ճիչը Աստուծո առաջ է: Ի՞նչ պետք է լինի:

ԱՆԿԵՂԾ ԶՂՋԱՆՔՆ ՈՒ ԱՊԱՇԽԱՐԱՆՔԸ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀՆ Է
Դժբախտաբար այդ տեսակ մեղքը կանայք (եվ նրանք որ դրդում են նրանց՝ հայրեր, բժիշկներ, սիրածներ, ծնողներ, բարեկամներ, ընկերներ ու ընկերուհիներ) կատարում են երիտասարդ ժամանակ, իսկ ափսոսանքի ու զղջման զգացումը մի մասի մոտ առաջանում է շատ ավելի ուշ տարիքում երբ մարդիկ սկսում են քիչ քիչ հաշտություն փնտրել կյանքի հետ: Եթդ դուք այսօր զղջում էք ձեր արած աբորտի կամ աբորտների համար, կամ զղջում էք որ որևէ մեկին դրդել կամ քաջալերել էք այդ քայլին, ապա կա փրկության ճանապահ ըստ Աստվածաշնչի, ու այդ միակ ճանապահը անկեղծ զղջումն ու ապաշխարանքն է: Ես չգիտեմ քանիսը կգնան այդ ճանապահով: Մի 30 տարվա քահանա ասեց, աբորտի համար հազաներով զղջման են եկել մեր եկեղեցին, բայց 30 տարվա մեջ միայն 5 հոգու եմ տեսել որ իսկապես ապաշպարեն: Ուրեմն ձեզանից է կախված, այս մեղքը ձեզ հետ կտանեք Աստուծո առաջ ու այդպես կկանքնեք ՆՐԱ առաջ երբ այս կյանք ավարտվի, թէ կզղջաք ու սրտանց կապաշխարեք, արտասուքով, խոստովանությամբ, բարի գործերով ու ողորմությամբ լվանալով ձեր մեղքը: Այ սա է ընտրությունը ձեզ համար այսօր, ու ոչ մեկս չգիտենք թէ ինչքան ժամանակ մնաց այս ընտրության իրագործման համար:

ԻՆՉՊԵՍ ԳԻՏԵՆՔ ՈՐ ԱՅՍ ՄԵՂՔԸ ՆԵՐՎՈՒՄ Է (տեսնենք ինչ է ասում Աստուծո խոսքը)

1. Դրա համար ասում եմ ձեզ. ամէն մեղք եւ հայհոյանք կը ներուեն մարդկանց, բայց Հոգու դէմ հայհոյանքը չպիտի ներուի։ Մաթ. 12:31
2. Իսկ եթէ խոստովանենք մեր մեղքերը, հաւատարիմ է նա եւ արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու եւ մաքրելու համար մեզ ամէն անիրաւութիւնից։ 1 Հովհ 1:9
3. Քանզի պիտի ներեմ նրանց անիրավությունները և նրանց մեղքերն ու անօրենություններն այլևս չպետք է հիշեմ: Եբրայեցիս 8:12
4. Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է: Մաթևոս 3:2
Սրանք օրինակներ էին միայն Նոր Կտակարանից, և բազում օրինակներ կարելի է բերել Հին Կտակարանից: Բայց սա բավական է որ հավատարիմ է մեր երկնավոր ԾՆՈՂԸ, եթե մենք զղջանք, ապաշխարենք ապա մեղքը ներվում է: Իսկ չապաշխարելը դա Աստծու դեմ քայլելն է, ՆՐԱ Հայրական սերը մերժելն է:

ԻՆՉՊԵ՞Ս ԱՊԱՇԽԱՐԵԼ
1. Դուք պետք է հասկանաք թէ ինչ էք արել ու ձեր հասկացողության համաձայն խորապես զղջաք, խոստովանեք ու թողնեք որ Տիրոջից շնորհված արտասուքները լվանան այս և մյուս մեղքերը: Մի մեղադրեք ոչ մեկին դա չի օգնի անկեղծ ապաշխարելուն: Սա ՁԵՐ ապաշխարանքն է այլ ոչ թէ մյուս հանցակիցների: «Դե տենց ստացվեց, էն ժամանակ ուրիշ էր, կոմունիստների վախտ անաստվածություն էր, ծնողներս այդպես խորհուրդ տվեցին, մարդս երեխա չէր ուզում, կեսուրս ստիպեց....», այս մոտեցումները ապաշխարություն չեն, այլ ինքնարդարացում: Սա չի օգնի: Այդ հանգամանքները թողեք իրենք իրենց համար զղջան ու արտասուք թափեն, բայց սա ձեր ապաշխարանքն է, ձեր ազատումը: Մայրը անօգնական փոքրիկի կյանքը դատապարտել է մահվան՝ նրան չտալով ոչ մի շանս լույս ու սեր տեսնել այս աշխարհում, դրա համար պետք է արտասուք թափել ու խնդրել ներում ու այլևս ապրել Աստուծո սիրո մեջ, այլ ոչ թէ մեղմացնել հանգամանքները:

2. Խոստովանեք ձեր մեղքը քահանային: Ես հասկանում եմ, երբեմն դժվար է մոտակայքում գտնել այնպիսի եկեղեցական որին կարող ես խոստովանել այս տեսակի մեղք: Բայց Հիսուսն ասում է փնտրեցեք և կգտնեք, թակեցեք և կբացվի ձեզ: Ուշադիր եղեք ու փորձառու, սեր ունեցող հոգևորականի մոտ գնացեք խոստովանության: Վստահելի հոգևոր մարդու էլ կարող էք խոստովանել: Տեսեք թէ ինչ է ասում Հակոբոս առաքյալը: «Ձեր մեղքերը միմեանց խոստովանեցէ՛ք եւ միմեանց համար աղօ՛թք արէք, որպէսզի բժշկուէք. քանզի արդարի աղօթքը շատ ազդեցիկ է եւ օգնում է։» Հակոբոս 5:16

2. Եթե չեք կարող նորից հղանալ ու զավակ ծնել, ապա մտածեք մանկատնից մի մանուկ, որը ձեր երեխայի պես հանգամանքների բերումով լքվեց իր ծնողի կողմից, վերցնել ու որդեգրել: Սիրել ու ընտանեկան ջերմություն տալ այդ բալիկին: Այսպիսով դուք շատ մեղքեր կլվանաք: Հեռու սեր ու ջերմություն կտաք մի ծնողազուրկ երեխայի ու հեռու կպահեք այդ երեխային այն կործանարար փորձություններից որին նա կհանդիպի մանկատունը պատանի ու անփորձ հասակում թողնելուց հետո: Երխա որդեգրելու մեջ մեծ առաքինութուն կա, մեշ շնորհ կա: Պահե՛ք Աստուծո զավակներին:

3. Շարունակ զղջալով աղոթեցեք, խնդրեք Աստծուց ներողություն ու թողություն: Հիսուսն ասեց որ եթե շարունակ աղոթեք փորձության մեջ չէք ընկնի: (Մարկոս 14:38, Ղուկ 22:40): Որպեսզի ճիշտ աղոթեք, պետք է ճանաչել Աստծուն: Ավետարան կարդացեք ու ճանաչեք թէ Աստված ինչքան սիրեց մարդուն: Ապրեք ու մնացեք այդ սիրո մեջ: Մի վտանգեք այդ հարաբերությունը:

4. Կա զղջալ և կա ապաշխարել: Մարդ կա զղջում է միայն ու ոչ մի բան չի անում, ապրում նույն կյանքով, նոյն սովորություններով: Մարդ էլ կա զղջում է ու սկսում ապաշխարել՝ այսինքն փոխել իր մտածողությունը, փոխել իր կյանքի ուղղությունը, սկսելք քայլել դեպի կյանքի աղբյուրն ու լույսը, որ է Աստված ու ապրել Աստուծո կյանքի սիրո օրենքով: Միայն զղջալով չի կարելի բավարարվել: Պետք է հաջորդ քայլը վերցնել, փոխել ուղղությունն ու ապրել Աստուծո սիրո մեջ: Իսկ Հիսուսն ասեց նա է ինձ սիրում, ով որ պահում է իմ պատվիրանները: Հովհ. 14:21

5. Մայրեր ու Տատիկներ, ապաշխարության մի այլ երանգ էլ կարող է լինել լավ զավակներ դաստիարակելը: Խոսեք այս մեղքի ու դրա անթույլատրելիության մասին ձեր աղջիկներին ու տղաներին: Անտարբեր մի եղեք: Այսօր կամ վաղը նրանք են այդ նույն փորձության առաջ կանգնելու:

6. Հայրեր ու սիրած տղաներ, եթե դուք նույնպես քաջալերել էք ձեր կնոջը կամ սիրած աղջկան այս բանի համար, ապա իմացեք, որ դուք նույնպես պատասխանատու էք Աստուծո առաջ որպես հանցակիցներ ու այս ապաշխարության կոչը նաև ձեզ համար է: Դուք նույնպես զղջացեք ու ապաշխարեք, քանի որ ձեզ համար նույնպես փրկություն կա այս մեղքից:

7. Աբորտ անող բժիկներ, դուք նույնպես մի օր Աստուծո առաջ էք կանգնելու, և ամեն մեկս մեր խղճի համաձայն ենք պատասխան տալու այս կյանքի համար: Մեռնելը վախենալու բան չէ, բայց դրանից հետո Աստուծո առաջ կանգնել ու հանդիպել կա: Դրանից ոչ մեկս չենք կարող խուսափել: Դուք նոյն պես զղջացեք ու ապաշխարեք, հետ մղեք երիտասարդ աղջիկներին այս քայլից: Մի արեք այդպիսի բան այլևս: Հիմա թերևս ասեք, թէ կան հանգամանքներ որ կյանքին վտանգ է սպառնում և այլն: Այստեղ խոսքն այդ մասին չէ, այլ այն մասին թէ կա՞ արդյոք ներում այս մեղքից երբ անկեղծորեն հասկանում ես արածդ, զղջում ու ապաշխարում: Եվ պատասխանն է, «Այո կա, եթե անկեղծ ես ապաշխարում:»

8. Ողորմություն բաժանեք նրանց ովքեր չեն կարող ձեզ ոչ մի բան վերադարձնել : Գաղտնի արեք դա, որպեսզի մարդկանց առաջ անուն չվաստակեք ու դա լինի ձեր վարձը: Աստվածաշնչում մի քանի տեղ հստակ ասվում է որ ողորմությամբ կքավես քո մեղքերը, օրինակ Հակոբ 2:13. Նաև մի մեղավոր մարդու կամ անփորձ երեխային մոլորության ճանապահից փրկեք, քանի որ Հակոբոս առաքայլն իր նամակը վերջացնում է հետևյալ նախադասությամբ «ով մեղաւորին իր մոլորութեան ճանապարհից յետ է բերում, կը փրկի նրա հոգին մահուանից եւ կը ծածկի մեղքերի մի ամբողջ բազմութիւն։» Հակ. 5:20

Սիրելի բարեկամ, դու դեռ տակավին բավական շատ արցունքներ կունենաս որոնք քեզ կհիշեցնեն քո կորած երեխայի մասին եթե զղջումդ ու ապաշխարանքդ անկեղծ են: Սակայն այդ արցուքները քեզ նաև կհիշեցնեն որ դու նույնպես սիրված ես ամենակարեկից ու ողորմած Աստուծո կողմից, որ քեզ ԾՆՈՂ ՀԱՅՐՆ Է, ու նրա ՍԵՐն այնքան մեծ է, որ մեր հասկացողությունից այն անդին է: Միայն այս կյանքում մենք ունենք այս հրաշալի միջոցը՝ Աստուծո օգնությամբ զղջալ ու ապաշխարել մեր մեղքերի համար: Միայն այս կյանքում: Քանի դեռ ապրում ենք, պիտի հաշտվենք Աստծու հետ ու մեր կամքը միավորենք Իր կամքին: Դրա համար պետք է Նրան ճանաչել: Իսկ դա ամեն օրվա գործ է: Ճանաչիր Նրան ու տես թէ ինչ քաղցր է Նա, սիրող ԾՆՈՂ որ կյանք է տալիս ու լույս աշխարհին: Հավատա ու վստահիր նրան: Վստահիր նրան վախի մեջ, վստահիր նրան մթության մեջ, վստահիր նրան եբր ոչ մի ճանապահ չի երևում: Բայց դա չի երևում մեզ, որովհետև մենք փոքր ենք ու ներքևից ենք նայում, իսկ նա Ամենամեծ ու Վերևից: Այդ ՍԻՐՈ մեջ ապրելն ու ապաշխարելը կմաքրեն քո մեղքը: Դու դա ինքդ կզգաս եթե անկեղծորեն ապաշխարես:


Բացեք ձեր դուռը Հիսուսի առաջ ու թողեք որ Աստուծո շնորհքը ներս մտնի ձեր կյանքի մեջ:

No comments:

Post a Comment