Նույնիսկ ջերմեռանդ Քրիստոնեաներից շատերը երբեմն մոռանում են սատանայի ռեալ իրականություն լինելու մասին: Կամ էլ նրանք առնվազն այնքան էլ համոզված չեն չարի մարմնավորման ռեալ լինելու հարցում: Արդյունքում, երբ չես տեսնում թշնամուդ, կամ թերագնահատում ես նրան, ոչ պատերազմի ես պատրաստվում, ոչ էլ պայքարում նրա դեմ: Մինչդեռ նա ռեալ է ու իրական և դու չպայքարելով՝ տանուլ կտաս կյանքդ:
Տեսեք թէ Պողոս Առաքյալն ինչ է ասում այս իրական չարության դեմ պայքարելու մասին:
«Աստծու սպառազինութիւնը հագէ՛ք, որպէսզի կարողանաք ընդդիմանալ Սատանայի հնարանքներին. որովհետեւ մեր պատերազմը մարմնի եւ արեան հետ չէ, այլ՝ իշխանութիւնների հետ, պետութիւնների հետ, այս խաւար աշխարհի տիրակալների հետ եւ երկնքի տակ եղող չար ոգիների հետ։» Եփեսացիներ 6:11-12
Տեսնում էք՞ Ձեր պայքարը «մարմնի և արեան հետ չէ:» Ձեր պայքարը եղբոր, քրոջ, հարևանի, հայրենակցի, փողոցում անցորդի հետ չէ: Այլ ձեր պայքարը «երկնքի տակ եղող չար ոգիների հետ է,» «խաւար աշխարհի տիրակալների հետ,» սատանայի "պետությունների» և «իշխանությունների» հետ է, որ ձեր դեմ պայքարում են ձեր ներսում հպարտություն ու եսասիրություն սերմանելով, ագահություն ու փառասիրություն ներարկելով, մարդուն իր իրսկական ԾՆՈՂԻՑ հեռացնելով ու նախանձից խաբելով դեպի մահվան անդունդ գլորելով:
Իսկ Հայրը կանչում է: «Զավակս մի գնա, ոտաբոբիկ մի քայլիր կոտրված ապակիների վրայով, քեզ կվնասես: Արի իմ մոտ: Այստեղ ապահով ու ու ԵՍ պատրաստել եմ քեզ համար անպարտելի մի սաղավարտ.»
Սատանան խաբելով է գրավում մարդուն (Հովհաննես 8:44): Նա չի գալիս ու վախենալու պոզերով կանգնում մարդու դիմաց ասելով՝ բարև ես սատանան եմ ու եկել եմ քեզ կործանելու: Այլ խաբելով է անում այս ամենը: Փորձում ամեն իրավիճակում ձեզ մահը հրամցնել գեղեցիկ գույներով փաթեթավորված, ձեր մեջ հարցեր ու բանական կասկածներ ծնելով. Հիշու՞մ էք թէ օձն ինչպես մոտեցավ Եվային: «Ինչո՞ւ Աստուած ասաց, թէ դրախտում գտնուող բոլոր ծառերի պտուղներից չէք կարող ուտել», հետո էլ ավելացրեց «Չէք մահանայ...» (Ծննդոց 3:1-4): Տենու՞մ էք: Խաբե՞ց: Իհարկե խաբեց:
Ուրեմն Աստծուն մոտենալու ու հավատարիմ մնալու այս ճանապահն էլ անցնում է այս պատերազմի միջոցով: Եթե մարդը կամ Քրիստոնյան անտեսում է այս պատերազմը ապա նրա կյանքում չի կարող այդ սպասված փոփոխությունը տեղի ունենալ: Դրա համար էլ միլիոնավոր Քրիստոնեաների կյանքում Ավետարանում խոստացված օրհնություններն ու փոփոխությունները տեղի չեն ունենում: Ու մարդիկ մի օր ասում են իրենք իրենց, «բա էդ բարի լուրը որն ա, որ ես սենց դեռ տառապում եմ այս կյանքում:»
Քրիստոնեական կյանքը պայքար է ու դուք ՈւԺԵՂԻ կողմից էք: ՆԱ ձեր Հայրն է ու տվել է ձեզ համապատասխան սպառազինություն հաղթելու համար:
ՄԻ ՀՈՒՍԱՀԱՏՎԵՔ, ԱՅԼ ՀԱՂԹԵՔ
Տեսեք թե Պողոս առաքյալն ինչ է ասում հաղթելու մասին: Լավ կարդացեք ու հիշեք այս հատվածը Եփեսացիների նամակց 6:13-18: «Ուստի առէ՛ք Աստծու սպառազինութիւնը, որպէսզի կարողանաք չար օրում դէմ կանգնել չարին. եւ երբ ամէն ինչ կատարէք, հաստատո՛ւն կացէք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մէջքերը գօտեպնդած ճշմարտութեամբ, եւ հագած արդարութեան զրահը՝ ձեր ոտքերը ամրացրէ՛ք խաղաղութեան Աւետարանի պատրաստութեամբ։ Եւ այս բոլորի վրայ, առէ՛ք հաւատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը։ Եւ առէ՛ք փրկութեան սաղաւարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծու խօսքը։ Ամենայն աղօթքներով եւ աղաչանքներով ամէն ժամ աղօթեցէ՛ք Հոգով. եւ այդ բանի մէջ հսկեցէ՛ք անխոնջ յարատեւութեամբ եւ աղաչանքներով բոլոր սրբերի համար...»
ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՉԱՐԻ ԴԻՄԱՑ ՈՒ ՀԱՂԹՈՒՄ
Առաքյալն ասումում է ձեզ պետք ենք «զրահ», «սաղավարտ», «վահան» և «սուսեր»:
- «Արդարության Զրահ՝» ձեր ոտքերը խաղաղության Ավետարանի պատրաստությամբ ամրացնելով:
- «Հավատի Վահան՝» չարի բոլոր մխացող նետերը հանգցնելու համար:
- «Փրկութեան սաղաւարտն ու Հոգու սուսերը», որ է Աստծու խօսքը։
Ուրեմն Ավետարանը լավ իմացեք: Ամուր ու անսասան հավատք ունեցեք: Աստուծո խոսքը լավ սովորեք ու պահեք այն: Այս բաների մեջ հավատարիմ մնալով, կտեսնեք թէ ինչպես կհաղթեք չար սատանային: Աստված ձեր կողմից է ու ավելի ուժեղ է: Չար սատանան նախանձից դրդված խնդիրներ է ստեղծում ձեր կյանքերում: Մեկին հիվանդություն, մյուսին տառապանք, են մյուսին տկարություն, չորրորդին հուսահատություն ու տխրություն, բայց հավատացեք եղբայրներ ու քույրեր, ձեր ու մեր բոլորի Երկնավոր Հայրն ավելի մեծ է քան այս բոլոր խնդիրները:
Հիմա տեսնու՞մ էք թէ ինչու ենք ասում «թող սուրբ լինի քո անունը,» որպեսզի հաղթենք: «Թող քո արքայությունը գա,» որպեսզի հաղթենք: «Թող քո կամքը լինի երկրի վրա ինչպես երկնքում,» որպեսզի հաղթենք: «Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր,» որպեսզի հաղթենք: «Ներիր մեզ մեր պարտքերն ինչպես որ մենք ենք ներում մեր պարտապաններին,» որպեսզի հաղթենք: «Մի տար մեզ փորձության, այլ փրկիր մեզ չարից,» որպեսզի հաղթենք:
Նաև Տե՛ս
1. Ինչու է մարդու քունը տանում Ավետարան կարդալիս և ինչպես հաղթահարել դա
2. Հայր Մեր - 7 Հիշեցում Որ Մենք Ընտանիք Ենք
1. Ինչու է մարդու քունը տանում Ավետարան կարդալիս և ինչպես հաղթահարել դա
2. Հայր Մեր - 7 Հիշեցում Որ Մենք Ընտանիք Ենք
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
No comments:
Post a Comment