Monday, November 3, 2014
Մի արեք այն, ինչ չէք ուզում, որ ձեր երեխաները կրկնօրինակեն
Այսօր մի այսպիսի պատմություն լսեցի: 11 տարեկան երեխան տանը նստած հեռուստացույց է նայում: Ընկերուհին զանգահարում է: Երեխան հեռախոսը վերցնողին (տան ավագներից երևի մեկն ու մեկը) ասում է, «ասեք տանը չեմ:»
Կարծես սովորական մի պատմություն չէ՞ Ու՞մ տանը չի պատահում: Իրականում այսպիսի "սովորական" վիճակներում է որ սերմանվում է երկարաժամկետ ողբերգությունը: ԵՐԵԽԱՆ ԱՅՍ ՏԱՐԻՔԻՑ ՄԵԾԱՆՈՒՄ Է ՍՏԱԽՈՍ:
Բայց մի մեղադրեք երեխային: Որտե՞ղ է նա սա տեսել: Ումի՞ց է նա սա սովորել: Մեզանից, մեծերիցս, ծնողից, տատիկից, պապաիկից, հարևանի տան մեծերից, շրջապատից: Մի խոսքով մեծերից:
«Եւ ով որ ինձ հաւատացող այս փոքրիկներից մէկին գայթակղեցնի, նրա համար աւելի լաւ կը լինէր, եթէ նրա պարանոցից կախուած լինէր էշի մի երկանաքար, եւ ծով գցուէր։» Մարկոս 9:41
Փոքրիկ երեխաները ներդրում են մարդկանց ընտանիքներում Աստուծո կողմից որպես ուրախություն և որպեսզի ծնողներն ու ավագները բարի, մարդասեր, հավատավոր և ուղղամիտ մարդիկ մեծացնեն: Մենք մեծերս շատ ուշադիր պիտի լինենք թե մեր փոքրիկներն ինչ են կրկնօրինակում մեզանից: Եթե դուք չէք ուզում որ ձեր երեխաները ստախոս մեծանա, ապա դուք չպիտի ստեք, ոչ դիմացինին, ոչ բարեկամին, ոչ երեխային, ոչ էլ ինքներդ ձեզ:
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
Labels:
Ընտանիք
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment