Monday, November 10, 2014
Խավարը վրա է տալիս, բայց դուք էք աշխարի հաղթող լույսը
Մեր կյանքի ամենամեծ հանելուկներից մեկն այն է, որ մենք ինքներս մեզ չենք ճանաչում: Հենց մարդը ճանաչի ճշմարտությունն իր մասին, իր կյանքն ամբողջովին կփոխվի: Նույնիսկ եկեղեցի գնացող մարդկանց կյանքը լի է տխրությամբ ու ՎԱԽՈՎ, որովհետև մարդկանց պատկերացումն իրենց մասին հիմնականում հետևյալն է՝ ուտել, զվարճանալ, աշխատել, հանգստանալ ու մի օր մեռնել: Մինչդեռ Հիսուս Քրիստոսը մարդկանց մի հեղափոխական բացահայտում արեց: Ասեց ԴՈՒ՛Ք էք աշխարհի աղը, ԴՈՒ՛Ք էք աշխարհի լույսը: Իսկ մենք սա այնքան չենք ընկալում, որ նույնիսկ բարի գործեը չեն կատարվում այս գիտակցությամբ:
Հավատում եմ, որ մարդը ստեղծված է Աստուծո պատկերով և նմանությամբ: Հավատում եմ, որ մարդը այս աշխարհի աղն է ու պիտի չանհամանա: Հավատում եմ, որ մարդը այս աշխարհի լույսն է: Ինքը լույսի աղբյուրը չէ, բայց վերցնում է այդ Լույսից ու բարի գործերով տարածում մարդկանց սրտերի մեջ: Եվ ով որ սա անում է, նրան ավելի է տրվում, իսկ ով չի անում, նրանից վերցվում է այն ինչ իրեն թվում է թէ նա ունի: Երանի մարդիկ հասկանան սա ու դաճեն իրենց մտքերի մեջ: Երանի թէ մեր Սբ. Պատարագի մեջ մի այսպիսի փոքրիկ հավելում կատարվի, որ մարդկանց ամեն Կիրակի հիշեցնի թէ որն է ապրելու կոչումը:
Որովհետև, հենց որ մենք այս գիտակցությունը կորցնում ենք, մենք էլ չենք լինում աղ, այլ անհամ ու անպետք մի բան: Ու ինչպես Հիսուսն ասեց, անհամ աղը «ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կը թափուի եւ մարդկանց ոտքի կոխան կը լինի։» Մաթևոս 5:13
Իսկ ոտքի կոխան լինելն ի՞նչ կյանք է: Սա անպետք կյանք է: Այսպիսի կյանքում հույս չկա, որովհետև ամեն ինչ մի օր պիտի վերջանա:
Իսկ կա ավելի լավ բան, ավելի ուրախ խոստում քո համար: Հիսուսն ասեց, դու ստեղծվել ու կոչվել էս, որպես լույս այս աշխահի: Մի՛ թաքցրու քեզ տրված այդ լույսը: Մենակ քո համար, քո տան մեջ մի պահի: Բարի գործեր գործելով տա՛ր, տարածի՛ մարդկանց մեջ, հարևանիդ մեջ, ընտանիքիդ մեջ, հակառակորդիդ մեջ: Հասի, օգնի, հույս տուր, բարձրացրու, մխիթարի, ուրախացրու: Քո մասին մի մտածի, այլ մտածի քեզ տրված լույսը մարդկանց մեջ տարածելու համար: Որովհետև եթե հանկարծ քո մասին մտածես, կկորցնես այն ինչ թվում է թէ ունես, բայց եթե Աստուծո զավակների մասին մտածես ու հոգաս, ապա դու լույս կլինես նրանց համար ու թող այդպէս փայլի քո լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն քո բարի գործերն ու փառաւորեն մեր բոլորի երկնավոր Հորը: (Մաթ. 5:16)
Սիրելի բարեկամներ, ամեն առավոտ որ արթնանաք, հիշե՛ք, որ դուք կոչված էք այս աշխարհի աղ լինել ու լույս լինել, բարի գործերով ու բարի խոսքերով: Լավ պահեք այս վսեմ կոչումը: Հանկարծ չմոռանաք ու այդ աղը չանհամանա ու ձեր լույսը չմարի: Ու ամենալավն այն է, որ ինչքան բաժանում էք, լույսի աղբյուրն այնքան ավելի է վառում ու շատացնում ձեր լույսը: Ինչու՞ Որովհետև Հայրը, ձեր նման սիրելի զավակների միջոցով իր Հայրական Լույսն ու ԿՅԱՆՔԻ համը հասցնում է իր մյուս զավակներին: Ընտանիքը առաջին օրհնության համաձայն «աճում ու բազմանում է» Աստուծո նշած սիրո և ճշմարտության ուղղությամբ: Ծննդոց 1:28
«Դո՛ւք էք երկրի աղը. սակայն եթէ աղը անհամանայ, ինչո՞վ այն կ՚աղուի. այնուհետեւ ոչ մի բանի պիտանի չի լինի, այլ միայն դուրս կը թափուի եւ մարդկանց ոտքի կոխան կը լինի։ Դո՛ւք էք աշխարհի լոյսը. մի քաղաք, որ լերան վրայ է կանգնած, չի կարող թաքնուել։ Եւ ճրագ վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ՝ աշտանակի վրայ, եւ նա լոյս է տալիս բոլոր նրանց, որ տան մէջ են։ Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է»։ Ավետարան ըստ Մաթևոսի Գլ. 5. համար 13-17
Ինչպես առավոտյան օրն սկսել ուրախ տրամադրությամբ;
Ժողովու՛րդ
Դուք աշխարհի աղն էք
Դուք աշխարհի լույսն էք
Հանկարծ այդ աղը չանհամանա, հանկարծ այդ լույսը չմարի
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորհքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment