Monday, November 3, 2014

Ինչպես հաղթել ագահությանը




Գիտե՞ք ինչու է ագահությունը մահացու մեղք: Երբ մենք ընկնում ենք դրա գայթակղության տակ, ստիպված ենք որոշում կայացնել երկու բանի միջև՝ ժամանակավորի կամ մշտականի: Ժամանակավորը աչքերով տեսանելի է, գեղեցիկ ու ականջներով լսելի, բայց՝ ժամանակավոր: Վերջնալու է: Ու այդ վերջին օրը մարդը հասկանալու է որ իր բոլոր "խաղադրույքները" դրա վրա էր դրել, ու դա պրծավ: Իր կյանքը կվերջանա հուսահատության ու վախի մեջ:

Իսկ հավիտենականը գլխի աչքերով չի տեսնվում, դրա համար էլ մարդիկ չեն գնում սրա ետևից: Այն միայն տեսնվում է սրտի աչքերով: «Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն։» Մաթ. 5:8

Ագահությունը սարսափելի մեղք է, որ կործանում է մարդուն՝ նրան խաբելով թէ խաղադրույք արա (ставка դիր) ժամանակավորի վրա: Ու ինչքան ողբերգական է, երբ այն արտահայտվում է ընտանիքի անդամների միջև: Թեև ի՞նչ տարբերություն, չէ՞ որ բոլորս էլ Աստուծո մեկ ու մեծ ընտանիքի անդամներն ենք:

ԵՐԲ ԵՂԲԱՅՐԸ ԵՂԲՈՐ ԴԵՄ Է ԴՈՒՐՍ ԳԱԼԻՍ

Ինչպե՞ս է լինում, որ եղբայրը եղբոր դեմ է դուրս գալիս: Ծնողները սխալ են դաստիարակում իրենց սեփական երեխաներին ու իրենց ձեռքով տառապանքի բաժին դարձնում իրենց զավակներին: Աղջիկներն այդպես դաստիարակվելով մեծանում կին են դռանում ու դրդում իրենց ամուսիններին ավելի շատ բաժին պահանջել հորական ունեցվածքից: Տղաները մեծանում, ամուսին են դառնում ու մոռանում իրենց մանկությունը ու նույնիսկ ծնողի կենդանության օրոք պայքարում ունեցվածքը կիսելու համար: Արդյունքում մենք ունենում ենք այսպիսի մարդկանցից բաղկացած հասարակություն՝ փողասեր, կաշառակեր, ագահ ու անարդար: Եվ ծնողից զավակ, զավակից էլ թոռ այսպես շարունակովում է, որովհետև մենք վազում ենք ժամանակավորի ետևից: Այսպիսի մարդիկ ժնջիլ խաչեր էլ կախեն, կեղծ Քրիստոնյա էլ ձևանան, եկեղեցիներ էլ կառուցեն, հաղորդություն էլ վերցնեն, չեն կարող մնալ Աստուծո սիրո մեջ եթե չզղջան, հետ չկգանգնեն, իրենց ներսը չնայեն ու չփոխվեն:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

1. Ագահը սպանում է իր հոգին, կործանում է իր տունը: (տես Առակներ 15:27): Եթե դու սա դեռ չես հասկանում, հայացքդ հառիր երկինք ու հարցրու Աստծուն: Հավատա՛, ՆԱ քեզ համոզիչ կերպով կպատասխանի: Նայի՛ր քո շուրջն ու տես թէ ինչպես են ընտանիքները քայքայվում ու տառապում ագահության պատճառով: Ագահն ընկած է ժամանակավորը հավաքելով ու դա ցուցադրելով: Ինչքան էլ երիտասարդ լինես, հիշի՛ր, մի օր մեռնելու ես ու քեզանից մնալու է միայն վատ հիշողություն, տանուլ տրված խաղադրույք ու դու այսպես կանգնելու ես Աստուծո առջև: Դեմ դիմաց: Մի՞ թէ սա ամենալավ ընտրությունն է այս կյանքում:

2. Իսկ եթե գիտես ու հասկանում ես որ ագահությունը վատ հիվանդություն է, ապա իմացիր որ մարդիկ կարող են բուժվել ու ազատվել այս կրքից: Պատմությունից շատ օրինակներ կան: Մարդիկ ագահությունից սրբության են հասել: Ուրեմն սկսիր հենց այսօր փնտրել իսկական Քրիստոնեական արժեքը: Կարդա ու տես թէ Հիսուսն ինչ է սովորեցրել կյանքի մասին: Թակիր, բախիր, հարցրու, փնտրիր ու կգտնես, ասում է մեր Տէրը: Երբ որ դա գտնես, որոշման ժամին կկանգնես ընտրության առև:

ԴԺՎԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ, ՈՒՐ ԿԱՐՈՂ ԵՍ ՀԱՂԹԵԼ

Ո՞րն ես ընտրելու՝ այն որ ագահությունից է ծնվու՞մ, թէ՞ այն, որ հավիտենական է, բարի է բոլորի համար ու լավ է քո քրոջ ու եղբոր համար: Այս ընտրությունը դժվար ընտրություն է: Շատ շատերը սայթաքում են, ու ճիշտն իմանալով սխալ ընտրություն են կատարում՝ իրենք իրենց վնասելով: Մենակ չես կարող ճիշտն ընտրել, որովհետև չարն իրական է ու թշնամիդ դիմացդ կանգնած փորձելու է քեզ խաբել ու մաղել (Ղուկաս 22:31): Դրա համար Հիսուսը եկավ ու փրկության դուռը բացեց: Ասեց ես ձեզ հետ եմ (Մաթ. 28:20), մի վախեցեք (Ղուկաս 12:32): Հլը մի տեսեք ինչ խոսքեր են, որ Աստված խոսեց Եսայի մարգարեի միջոցով «դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբուիր, քանզի ես եմ քո Աստուածը, ես, որ զօրացրի քեզ, օգնեցի քեզ ու պահպանեցի քեզ իմ արդար աջով:» (Եսայի 41:10) Հետևաբար, ճիշտն ընտրելու ուժն ու կամքը կստանաք Աստծուց, եթե սրտով ու անկեղծությամբ խնդրեք նրանից:

ԿԱՆՉԻՐ ԱՍՏՈՒԾՈՒՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ, ՈՐ ՀԱՂԹԵՍ

Ուրեմն եթե կանչեք Աստուծո անունը ու հավատաք որ Նա ձեզ կօգնի, ապա այդ օգնությունն անմիջապես կգա թէ այդ դժվար փորձության պահին և թէ ամեն պահի: Մի պարզ աղոթք, թէ "Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա ինձ մեղավորիս» շարունակ ուշադորթյամբ ու սրտով ասելով (թեկուզ մտքում), ձեր սիրտը կբացի Հիսուսի թակոցներին ի պատասխան (Հայտն. 3:20) ու Աստվածային ներկայությունը կսկսի ձեր կամքով ներս մտնել, լուսավորել, ու վերականգնել ձեզ թե ագահության և թէ մյուս մեղքերի կրքից: Կյանքը կփոխվի քեզ համար: Տրտմությունն ու հուսահատությունը կհեռանան: Խավարը կչքվի քո ներսից ու քո շուրջից, ու դու կդառնաս աշխարհի լույս ու երկրի աղ:

Ագահությունից ծնվող շահը ժամանակավոր է ու մահով վերջացող: Հիսուսի բերածն անվերջանալի կյանքն է լույսի, սիրո ու խաղաղության մեջ, տիէզերքի Արարչի հետ: Ընտրությունը ձերն է:

---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

No comments:

Post a Comment