Friday, November 28, 2014

Ամեն օր աղոթեք ձեր անցավորների համար

Այս պատմությունը երեկ կարդացի ու ինձ այն շատ զգաստացրեց: Իսկ այն անձը, որ ներգրավված է պատմության մեջ պատահական մարդ չէ: Իրեն ասում էին Անապատի Լապտեր: Չգիտեմ որքանով է իրական այս պատմությունը, բայց զգաստացուցիչ է:

Մի անգամ Սբ. Մակար Եգիպտացին քայլում էր ու գետնին ընկած մի հին գանգ տեսավ: Երբ նա այն փորձեց տեղաշարժել, ձայն լսվեց: Սբ. Մակարը հարցրեց, «Ո՞վ ես դու»: Գանգը պատասխանեց. «Ես մի հեթանոս քահանայապետ էի: Երբ դուք, Աբբա, մեզ գթալով աղոթում էք դժոխքում գտնվողներիս համար, մենք ստանում ենք որոշակի մեղմացում»:

Վանականը հարցրեց, «Ի՞նչ են այդ սոսկալի չարչարանքները:» «Մենք նստած ենք մի մեծ կրակի մեջ», - պատասխանւոմ է գանգը», եւ մենք չենք տեսնում մեկս մեկի երեսը. Երբ դուք աղոթում էք մեզ համար, մենք սկսում ենք ինչ որ չափով տեսնել միմյանց, եւ սա մեզ ընձեռում է որոշակի մեղմություն»: Այս բառերը լսելով սուրբն սկսում է լաց լինել ու հարցնում, «իսկ այդտեղ կա՞ն ավելի տաղկտալի տառապանքներ.:» Գանգը պատասխանում է, «Մեզանից ավելի ներքևում գտնվում են նրանք ովքեր գիտեին Աստուծո Անունն ու առհամարելով այն, չպահեցին Նրա պատվիրանները: Նրա պատվիրանները: Նրանք կրում են ավելի ծանր տառապանքներ:»

Սիրելի բարեկամներ, ամեն օր աղոթեք ձեր անցավորների համար ու միայն խնդրեք որ Աստված ողորմություն անի իրենց: Եթե ձեր ծնողներն արդեն անցել են այս աշխարհից, ամեն օր աղոթեք իրենց համար, քանի դեռ հիշում ու սիրում էք իրենց: Միայն Աստուծո ողորմությունը խնդրեք իրենց համար, քանի որ ամեն ինչ հնարավոր է Աստուծո համար:

---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26

No comments:

Post a Comment