Ամենակարևոր բանը որ կուզենայի ձեր մեջ մնար այս հոդվածը կարդալուց հետո այն է, որ ապաշխարել նշանակում է մտքի փոփոխություն՝ այսինքն փոխել մտածողության ձևը, ամեն ինչի նկատմամբ: Նոր մտածողությամբ շարժվել սրանից հետո: Միտքը դարձնել դեպի Աստված և ամեն ինչի մասին մտածել ու ամեն ինչ չափել Աստուծո օրենքի, արդարության ու պատվիրանների համեմատ: Ապաշխարել նշանակում է ետ դառնալ դեպի Հայրը, դեպի տուն:
Հիսուսի քարոզչության թեման հետևյալն էր, թէ ժողովուրդ ջան ապաշխարեցեք, որովհետև ձեր երկնավոր Հայրը իր արքայությունը բացել է ձեր համար ու կամեցել է այն տալ ձեզ, հավիտենական կյանք տալ ձեզ ԻՐ մոտ (Մաթ. 4:17, Ղուկաս 10:9, Ղուկաս 12:32): Սրանից լավ բան հնարավոր չէ պատկերացնել մարդու համար: Բայց պարզում է պայման կա՝ ապաշխարել: Հիմա եկեք հասկանանք թէ այս ապաշխարելն ի՞նչ բան է:
Ավետարանները գրվել են Հունարեն: Հունարենում ապաշխարել բայի տեղում օգտագործված է μετανοέω (մետանօէօ) բայը, որը շատ խորն ու հետաքրքիր իմաստ ունի: Այն բառացիորն մի քիչ դժվար է թարգմանել: Մետանոյան (գոյականը) մի տեսակ ժամանակից ու տարածությունից դուրս իմաստ ունի: Մետա, նշանակում է "հետ" կամ "հետո," իսկ Նօէօ նշանակում է մտածել:
Հետևաբար ապաշխարել նշանակում է մոտավորապես այսպես՝ «հետո մտածել տարբեր», «մտքի փոփոխությունից հետո», «զղջալ ու հետո մտածել տարբեր:» Հետևաբար ապաշխարելը ամբողջ կյանքի հարց է, դրա համար էլ գրեցի թէ ժամանակից ու տարածությունից դուրս հասկացողություն է:
Անշուշտ հստակ է, որ խոսքն այստեղ գնում է կյանքի, ճշմարտության, արդարության և Աստուծո հետ հարաբերության մասին:
Մեր Սուրբ Թարգմանիչներն օգտագործել են «ապաշխարել» բառը, որն այստեղ շատ ճիշտ իմաաստ ունի, սակայն շատ շատերի մոտ այն հասկացվում է միայն որպես «զղջում." Զղջումը հրաշալի է, բայց ընդհամենը միայն առաջին քայլն է: Զղջումը շատ լավ է, բայց եթե այն միայն ափսոսալ է, ապա դա շատ քիչ է: Ափսոսալը բավական չէ: Իսկ հետո՞ Իսկ հետո պետք է նորովի մտածել ու նոր մտածողությամբ ապրել կյանքը, քանի դեռ ժամանակ կա: Անառակ Որդու առակը հիշու՞մ է: Նա զղջաց, բայց չնստեց իր տեղում: Նա փոխեց իր մտածողությունը, վստահեց իր Հոր ներողամտությանն ու սիրուն, թողեց Հայրական տնից ու սիրուց հեռու աշխարհն ու քայլեց դեպի տուն: Նա փոխեց իր միտքն ու շարժվելով դարձավ, ետ եկավ: Ետ դարձավ այնտեղ ուր կար կյանք, սեր, լույս ու ապահովություն: Եվ ի՞նչ: Ի զարմանս իրեն, այդ ամենը դեռ սպասում էին իրեն, որովհետև որդին խորապես զղջաց ու քայլ անելով դարձավ այնտեղ, որտեղ որ ծնվել էր: Հայրն էլ հեռվից սպասում էր որդու վերադարձին, տեսավ... վազեց... ընկավ նրա վզով.... համբուրում էր որդուն, կարոտել էր, սիրում էր:
Տղան ասում էր «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դէմ եւ քո առաջ, այլեւս արժանի չեմ քո որդին կոչուելու»։
Իսկ Հայրն ընկել էր նրա վզով, համբուրում է ու ասում ծառաներին՝ «Անմիջապէս հանեցէ՛ք նրա նախկին պատմուճանը եւ հագցրէ՛ք նրան, մատանին նրա մատը դրէք եւ նրա ոտքերին՝ կօշիկներ. բերէ՛ք պարարտ եզը, մորթեցէ՛ք, ուտենք եւ ուրախ լինենք, որովհետեւ իմ այս որդին մեռած էր եւ կենդանացաւ, կորած էր եւ գտնուեց». եւ սկսեցին ուրախանալ։
Տեսնու՞մ էք ապաշխարությունն ինչպես է կատարվում: Այն միայն զղջալ չէ, այլ «հետո միտքը փոխելով,» ապրել, գործել ու մտածել այդ նոր մտքով:
ՄԻտքը թելադրում է ձեր գործողություններն ու մտածումները: Եթե միտքը փոխեք ու նոր կյանքով ապրեք, ապա թէ ձեր կյանքերը կփոխվեն, թէ ձեր մտածողությունները և թէ նաև ձեր շուրջի մարդկանց կյանքերը:
Հետևաբար, ապաշխարել նշանակում է դառնալ «աշխարհից» դեպի մյուս կողմը: Աշխարհ ասելով պետէ է հասկանալ այն ամենը, որ ընդիմանում է Աստծուն ու հեռացնում զավակներին Հայրական տնից, խլում զավակներին Հայրական սիրուց ու տանում դեպի կործանում: Դա, օրինակ հպարտությունն է, եսասիրությունը, մեծամտությունը, ագահությունը, ուրիշի ունեցվածքի վրա աչք ունենալը, ընչաքղցությունը և նմանատիպ բաներ որ սկիզբ են առնում մարդու մտքում: Դրա համար ապաշխարել նշանակում է զղջալ ու փոխել միտքը, դառնալ այնտեղ որտեղից որ դուք իրականում սկզբնավորվել էք: Դառնալ այն մյուս կողմն ու վազել դեպի այնտեղ, որ կողմից որ դուք իրականում սկսել էք ձեր ուղեգիծը: Այդ նոր մյուս կողմը ձեր տունն է, այնտեղ լույս կա, այնտեղ ջերմություն կա, այնտեղ տխրություն ու տառապանք չկա, այնտեղ միայն ուրախություն ու խնդրություն կա, այնտեղ է ձեզ կյանք տվող Հայրը: Նա սիրում է, սպասում է ու կարոտում: Մի մերժեք այդ սերը: Մի մերժեք այդ սերը:
Նաև Տես
1. Տառապանքից ազատվելու և ազատ ապրելու ճանապարհը
2. Երբ մեղքի մեջ սայթաքես, վե՛ր կաց, զղջա, ներողություն խնդրիր ու քայլիր դեպի Աստված
3. Ինչպես Ադամն ու Եվան արտաքսվեցին դրախտից՝ մի այլ դրախտ փնտրելով
4. Ինչպես Գտնել Հիսուսին ու Լսել Նրա Ձայնը Կասկածանքի ու Երկմտության Ժամանակ
5. Ինչպես ավազակն առաջինը մտավ Աստուծո Արքայություն
6. Զգույշ Մնացեք Գայլերից, որ Ձեզ են Մոտենում Գառան Մորթիներով
1. Տառապանքից ազատվելու և ազատ ապրելու ճանապարհը
2. Երբ մեղքի մեջ սայթաքես, վե՛ր կաց, զղջա, ներողություն խնդրիր ու քայլիր դեպի Աստված
3. Ինչպես Ադամն ու Եվան արտաքսվեցին դրախտից՝ մի այլ դրախտ փնտրելով
4. Ինչպես Գտնել Հիսուսին ու Լսել Նրա Ձայնը Կասկածանքի ու Երկմտության Ժամանակ
5. Ինչպես ավազակն առաջինը մտավ Աստուծո Արքայություն
6. Զգույշ Մնացեք Գայլերից, որ Ձեզ են Մոտենում Գառան Մորթիներով
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
No comments:
Post a Comment