Իմ բախտը չբերեց, ես հեչ բախտ չունեմ, բախտդ բերի մեծ գումար կշահես, ի՞նչ անեմ իմ տղու բախտն էլ չի բերում, բախտավոր լինեք, բախդ բերի մի հատ էլ լավ բախտավոր ամուսնանաս... Այս արտահայտությունների շարքը կարելի է անվերջ շարունակել: Ինչքան տարածված են սրանք ու սրանց նման «բախտավար» արտահայտությունները մեր Քրիստոնյա ազգի մեջ ու ինչքան խորապես վիրավորական են սրանք մեր Աստուծո նկատմամբ. Ահա թէ ինչու:
Եթե բախտ ասվածը իսկապես ճիշտ լիներ, ապա էլ ինչ պատասխանատվության ու մեղքի մասին է խոսքը: Դուք կարող էիք ապրել ձեր կյանքն ինչպես ուզենաք ու մի օր երբ կանգնեք Աստուծո առաջ, նրան կարող էիք ասել «դէ ես ինչ մեղք ունեմ, ինձ էլ սենց բախտ էս տվել ու ճակատագիր, ինչի՞ էս հիմա ինձ դատում թէ սխալ բաներ եմ արել....» Այսինքն սա խաբկանք է, որի միջոցով մարդը փորձում է իր վրայից պատասխանատվությունը քցել ու մեղադրել Աստծուն վատ բախտի համար: Ու այսպիսով մարդը Աստծուն ՍԻՐՈ փոխարեն մի այլ կերպ է պատկերացնում, որպես անգութ ու անտարբեր բախտ բաժանող մի կառավարիչ:
Սա չիմանալուց է գալիս: Որպեսզի իմանաք սիրելի ժողովուրդ ջան, խնդրում եմ, վերցրեք ու կարդացեք Սբ. Գիրքը: Սկսեք Ավետարաններից, ոչ թէ սկզբից: Ահա օրինակ մի փոքրիկ օգնություն Մարկոսի Ավետարանի ընթերցման համար, բաժանված 7 մասերի, կարճ մեկնաբանությամբ (http://on.fb.me/1sr464K): Կարող էք սկսել այստեղից:
Մեր Աստվածը, տիէզերքի ու կյանքի արարիչն է ու սիրող Հայր: Դրա համար մեր Տէր Հիսուս Քրիստոսը, որ Աստուծո մարմնավորումն է այս աշխարհի վրա, մեզ սովորեցրեց աղոթելիս ՆՐԱՆ ՀԱՅՐ ԿՈՉԵԼ ու ասել ՀԱՅՐ ՄԵՐ: Հիմա ինձ ասե՛ք, ինչքա՞ն արդար է, ու ինչքա՞ն վիրավորական երբ երեխաները գնան ու իրենց հորը մեղադրեն թէ իրենց քիչ է սիրել ու իրենց քիչ նվիրվել: Աստված ինքը մեզ այնքան սիրեց որ մեր պես մարմնացավ, մարմնի սահմանափակման մեջ մտավ, իր կյանքը տվեց մեզ համար: Դրանից թանկ էլ ի՞նչ կարող էր սիրող ծնողը տալ իր զավակներին: Բոլորիս համար տվեց: Հավասարապես: Իսկ մարդի՞կ՝ բախտս չբերեց, էս չբերեց, էն չբերեց: Չէ որ մենք ծնող լինելով, մեր բոլոր զավակներին հավասարապես էնք սիրում: Եթե այո, ապա ինչու՞ էք բախտ ասելով Աստծուն մեղադրում անարդար լինելու մեջ: Սա խիստ վիրավորական մեղադրանք է մեր երկնավոր ՀՈՐ նկատմամբ ու բացարձակապես անարդար:
Ուրեմն սիրելի ժողովուրդ ջան, եկեք խոսենք ու պատմենք մեր ընտանիքներում, բարեկամներին ու ընկերներին, որ Քրիստոնա ազգին ու անհատին պատիվ չի բերում այսպես համատարած իրենց կյանքերը կապել բախտի հետ: Դա խիստ վիրավորական վերաբերմունք է մեզ սիրող Աստծու նկատմամբ: Բայց սա չգիտենալուց է գալիս: Հուսով եմ, որ երբ բոլորս միասին իրար օգնենք Աստուծո խոսքը տարածելու և պատվիրանապահության մեջ լավ օրինակներ լինենք, մեր շուրջի մարդիկ աստիճանաբար, Սբ. Հոգու առաջնորդությամբ (եթե բացեն իրենց դռներն Աստծու առաջ) չիմանալուց կտեղափոխվեն դեպի աստվածգիտության ու աստվածսիրության:
Ահա Աստվածաշնչից մի քանի հատվածներ, որտեղ կտեսնեք թէ Աստված ինչ է ասում կյանքում պատահածների վերաբերյալ:
- «Ես եմ, որ հաստատեցի լոյսը եւ ստեղծեցի խաւարը, ես եմ, որ խաղաղութիւն եմ անում եւ հաստատում չարը, ես եմ Տէր Աստուածը, որ կատարում եմ այս ամէնը:» Եսայի 45:7
- «Բայց գիտենք, թէ ամէն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն, որոնք եւ կանչուեցին նրա նախասահմանումով. որովհետեւ նրանց, որ առաջուց գիտէր, նախասահմանեց կերպարանակից լինելու իր Որդու պատկերին, որպէսզի նա լինի անդրանիկը բազում եղբայրների մէջ.» Հռոմեացիս 8:28-29 (այս հատվածին լավ ուշադրություն դարձրեք, այս կյանքում ամեն բան կատարվում է ձեր բարիքի համար, հենց նույնիսկ նեղությունները: Թէ ինչու և թէ ինչպես, սա մի այլ գրառման նյութ է):
- «Տիրոջ աչքը ամէն տեղ դիտում է չարերին եւ բարիներին։» Առակներ 15:3
- «Անիրաւների չարիքները նորից իրենց ծոցն են դառնալու, քանզի Տէրն է սահմանում բոլորի իրաւունքը։» Առակներ 16:33
Սիրելի ընթերցող, սրանից հետո մարդկանց բարի բախտ (good luck) ցանկանալու փոխարեն, օրհնեք իրենց, օրհնեք ձեր զավակներին, օրհնեք ձեր ծնողներին, օրհնեք ձեր ամուսիններին ու տիկնանց, օրհնեք ձեր երկիրն ու հայրենիքը, օրհնեք բոլորին Աստվածաշնչյան այս գեղեցիկ խոսքերով որ ՏԷՐԸ պատգամեց իր ժողովրդին թէ այսպես օրհնեցեք իրար: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26 Լավ անգիր արեք այս օրհնությունը: Սա Աստված պատգամեց Հին Կտակարանում, ու հիշու՞մ էք, Տէր Հիսուսն էլ ասեց, որ ով որ իմ պատվիրանները պահի, ես ինձ կհայտնեմ նրան ու իմ խաղաղությունը կտամ նրան (http://on.fb.me/1vxzwUN):
Ուրեմն, այսուհետ, բախտ ցանկանալու փոխարեն այսպես ասենք օրհնենք իրար: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին:
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին:
No comments:
Post a Comment