Ինչ խնդրել աղոթքի ժամանակ
Աղոթքի մասին Ամերիկյան մի խմբում մի կին աղոթք էր խնդրում երեկ, որպեսզի իր երեխան ատեստավորման քննությունը լավ հանձնի, որպեսզի հաջող աշխատանք գտնի ու իր տեղը լավ գտնի այս կյանքում: «Չէք իմանում՝ ինչ էք խնդրում,» պատասխանեց Հիսուսը Զեբեդէոսի որդիների մորը մոտ 2000 տարի առաջ, երբ վերջինս եկավ, երկրպագեց նրան ու խնդեց թէ ինչ կլինի, այնպես արա որ «իմ այս երկու որդիները, նստեն քո արքայութեան մէջ, մէկը՝ քո աջ կողմում եւ միւսը՝ ձախ կողմում»: Մաթևոս 20:20-22
Տեսնու՞մ էք թէ Հիսուսի պատասխանն ինչ է այն խնդրանքներին որոնք աշխարհիկ փառքի հաջողության ու ցանկությունների մասին են: «Չէք իմանում՝ ինչ էք խնդրում:»
Գիտե՞ք բարորությունը վատ բան չէ: Օրինակ, Աբրահամը, Իսահակը, Հովսեփը, Դավիթը և Հին Կտակարանից շատերը հարուստ մարդիկ էին, բայց իրենց հարստությունից ավելի նրանք հարուստ էին Աստուծով ու երբեք հույսները չդրեցին իրենց հարստության վրա ու չպարծեցան դրանով: Բայց այդ մասին չէ այս գրվածքը:
Հավիտենական տեսանկյունից միակ բանը որ մենք գիտենք որ լավ է մեզ ու մեր երեխաների համար դա Աստուծո մոտ, Աստուծո հետ, Աստուծո ՍԻՐՈ մեջ լինելն ու այնտեղ մնալն է, չէ՞: Դա մենք հաստատ գիտենք որ լավ է, ու դրա համար խնդրում ենք որ Աստված ողորմություն անի մեզ ինչպես որ խոստացավ: Մենք գիտենք թէ սրան ով է խոչնդոտում և ինչպես (չարը՝ կրքերով) ու գիտենք դրանից ազատվելու և փրկվելու ճանապահը, որպեսզի հասնենք մեր վեջնական կոչմանն ու նպատակին՝ միավորում Աստուծո հետ, Արքայության մեջ: Իսկ ամեն շեղում այս ճանապահից խաբեություն է ու մոլորում:
Դրա համար Տէր Հիուսն ասեց որ մենք մեր օրերում ՆԱԽ փնտրենք Աստուծո Արքայությունն ու Իր արդարությունը: Իսկ մնացած բաները, թէ ինչ պիտի հագնենք կամ ինչ պիտի ուտենք, մեր Հայրը գիտէ որ մեզ պետք է ու կտա մեզ «ավելիով» (Բացեք ու կարդացեք Մաթևոսի 6րդ գլխի վերջին հատվածը):
Այսուհանդերձ, ի՞նչ ենք մեն խնդրում մեր աղոթքներում:
Սիրելիներ ջան, այնպես արեք, որ աղոթքի մեջ առաջինը թողած երկրոդականը չխնդրեք, կարևորը թողած աննշանի հետևից չգնաք: Դա վիրավորում է Աստծուն: Նա հաճեցավ մեզ երկնքի արքայությունը տալ, իսկ մենք աղոթում ենք ոչ թէ ողորմության ու օգնության համար որ չշեղվենք այդ ճանապահից, այլ մանր մունր բաների համար, որ մեզ համար ավելի կարևոր են դարձել քան այն ինչ մեր ԾՆՈՂԸ հաճեցել է տալ մեզ (աղոթէք էրէխես լավ համալսարան ընդունվի, աղոթէք էրէխես լավ գործի ընդունվի, աղոթէք էրէխես լավ տեղ ամուսնանա, լատարյա եմ առել աղոթէք շահեմ, աղոթէք էս տարի գործերս հաջող գնան): Ամոթ չի՞ Ու ոչ մեկը չի ասում խնդրում եմ աղոթէք որպեսզի հպարտությունս կարողանամ կոտրել, խնդրում եմ եղբայրներ աղոթէք ինձ համար որպեսզի Աստուծո օգնությամբ բամբասկոտությանս վերջ տամ, խնդրում եմ քույրեր աղոթէք ինձ համար որպեսզի Փրկչի ողորմությամբ ագահությունս ու փառասիրությունս հաղթահարեմ: Բայց դե նման բաների համար ո՞վ է աղոթում այսօր:
Իսկ մենք աղոթում ենք որ այսինչ տեղը լավ գործի ընդունվենք: Ազնվորեն ասեք դուք ձեզ, եթե մի տեղ ասենք գործի էք ուզում ընդունվել, դուք գիտե՞ք արդյոք ձեզ համար լավ է թէ՞ վատ այդ աշխատելը: Կարող է աշխատավարձը շատ բարձր լինի, բայց դա չի նշանակում որ լավ է: Ինչ գիտեք այնտեղ ինչ փորձանք է դարանակալված որ պիտի պատահի 2 տարի հետո, որից Տէրն ուզում է ձեզ փրկել, դրա համար ձեզ չի տեղավորում այդ աշխատանքին: Իսկ դու՞ք, ասում էք աղոթեք որ այս գործին ընդունվեմ: Ինչ իմանաս ի՞նչ գայթակղություն է սպասում ձեզ այնտեղ մի ամիս կամ 3 տարի հետո: Դուք չգիտեք: Դրա համար մեր Տէրն ասում է «Չէք իմանում՝ ինչ էք խնդրում:»
Եթե մենք աղոթքի մեջ չխնդրենք ան ինչ որ Աստված ասում է խնդրեք ու այն ինչ որ Աստված ասել է որ մեզ համար լավ է, այլ խնդրենք այն ինչի մասին չգիտենք, Տէրը երբեք այն չի տա իր զավակներին, որովհետև սիրում է նրանց: Եթե դուք ապրում էք մեծ արագությամբ երթևեկող փողոցի վրա, խաղահրապարակ չկա ու ձեր 5 տարեկան երեխան հեծանիվ ուզի, դուք կառնե՞ք եթե տեսնեք որ ռիսկը մեծ է: Չեմ կարծում որ առնեք: Բայց երեխան ուզում է, ինքը շատ է՞ հասկանում: Հեռուստատեսությամբ, կամ մի այլ խաղահրապարակում տեսել է ու գիտի թէ դա լավ է իր իրավիճակի համար: Բայց նա չի հասկանում թէ ինչքան վտանգավոր է հեծանիվով երթևեկել իրենց բակում, ուր խաղահրապարակ չկա ու մեքենաները գնում են մեծ արագությամբ:
Եկեղեցու Սուրբ հայերը խրատում են որ աղոթքի մեջ պետք է խնդրել ողորմություն: Իսկ Աստված սիրում է մարդուն ու գիտէ թէ ինչն է լավ ու անհրաժեշտ մարդու համար: Սրա համար "Հիսուս աղոթքը" 2000 տարի ի վեր եղել ու մնում է ամենասիրված ու ընդունված աղոթքներից մեկը Տերունական Աղոթքի կողքին: Այն շատ կարճ է, իր մեջ պարունակում է ամեն ինչ ու կարելի է ասել թէ կանգնած, թէ նստած, թէ քայլելիս, թէ տրանսպորտի մեջ և թէ աշխատանքի ժամին մտքում կրկնելով: "Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, ողորմյա ինձ մեղավորիս:»
Եթե դուք իսկապես հավատում էք ու վստահում որ Աստված Հայր է ու անմնացորդ սիրում է իր զավակներին, ապա վստահեք մինչև վերջ, թողեք որ ՆԱ որոշի թէ ինչպես և ինչ հանգամանքներում գործի այդ ողորմությունը: Մենք ներքևից ենք, Նա վերևից (Հովհ. 8:23): Նա ավելին է տեսնում ու չի ուզում մեր համար մի բան, որ կվնասի մեզ: Ո՞ր հայրը կուզենա իր զավակների համար:
Ահա մի քանի այլ գրվածքներ Աղոթքի մասին, որ թերևս օգտակար լինեն
Ինչպե՞ս աղոթել երբ հոգին ոչինչ չի զգում
http://mkrtutiunhrov.blogspot.com/2014/06/blog-post_24.html
Հայր Մեր-ի Խոսքերի Հերթականությունը Խիստ Բացահայտիչ Է
http://mkrtutiunhrov.blogspot.com/2014/06/blog-post_984.html
13 Հարցեր Փրկության, Խոնարհության և Ուղղափառության Մասին
http://mkrtutiunhrov.blogspot.com/2014/07/13.html
Աղոթքի զորությունը փորձության մեջ չնկնելու համար
http://mkrtutiunhrov.blogspot.com/2014/09/blog-post_69.html
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին:

No comments:
Post a Comment