Tuesday, October 14, 2014

Սահակ սրբազան, Հունվար 6, Պեշիկթաշ, Սբ, Աստվածածին

Սահակ սրբազան, Հունվար 6, Պեշիկթաշ, Սբ, Աստվածածին:

Անվամբ Հոր և Որդվո և Հոգվույն Սրբո Ամեն:

Քրիստոս ծնավ և հայտնեցավ. "Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի," պետք է ասեք:
Քրիստոս ծնավ և հայտնեցավ. ժողովուրդն ասում է "Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի"
Ձեզի մեզի մեծ ավետիս:

Ուրեմն այս խոսքերը պետք է ուրախությամբ ու բարձրաձայն ասենք, որովհետև այսօր աշխարհի փրկիչը ծնվեց և մենք տոնում էնք նրա 2014րդ դարեդարձը: Աշխարհի վրա ոչ մի մարդու տարէդարձն այսպես չի տոնվում: Միայն Տէր Հիսուսի տարեդարձն է որ Նոյեմբերի 20ից մինչև Հունվարի 20, գրեթէ 2 ամիս տոնվում է աշխարհի ամեն կողմում: Մենք հարկավ թէ ոչ Քրիստոնեա երկրում ենք ապրում և սա չենք տեսնում, բայց եթե Քրիստոնեա երկրում ապրեինք պիտի տեսնեինք թէ Նոյեմբերի 20ից սկյալ ինչպես են ամեն տեղ զարդարում: Խանութները լույսերի մեջ են լինում, փողոցներն ու տները զարդարվում, նվերներ առնվում, Ձմեռ Պապն է գալիս, մանուկներն ամեն տեղ երգում են և մեծ ուրախություն է լինում մթնոլորտի մեջ:

Աշխարհի եկեղեցիները որոշած են որ Քրիստոսի ծնունդը միայն մեկ օր չտոնվի, այլ այն մի ամբողջ սեզոն լինի: Որովհետև ծնվածը հատուկ մեկն է: Որովհետև ծնվածը պարզ մարդ կամ մարգարե չէ: Եթե այդպես լիեր ապա Տէր Հիսուսի ծնունդը միայն մեկ օր կտոնեին:

Ո՞վ է Տէր Հիսուս Քրիստոսը:

Տէր Հիսուս Քրիստոսն այն անձն է որ աշխարհի վրա ամենաշատ հետևորդն ունի: Աշխարհի պատմութնունն ամենաշատ ազդածն է: Իր խոսքերը, որ Ավետարանի մեջ են գրված, ամենաշատ կադացված, ամենաշատ խոսված, ամենաշատ տպված, ամենաշատ ծախված, ամենաշատ լեզուներով թարգմանված գիրքն է: Իր հետևորդներ աշխարհի գրեթէ բոլոր ամենամեծ գյուտերը կատարեցին, իր հետևորդները Լուսին ելան, իր հետևորդները են որ շուտով Մարս պիտի ելնեն: Նրանք էն, որ ատոմն անջատեցին: Նրա հետևորդներն իր անունի համար ստեղծեցին ամենամեծ տաճարները: Նրա անունով ստեղծվեցին ամենագեղեցիկ պատկերներն ու արջանները: Տէր Հիսուս Քրիստոսը գտնվում է պատմության ճիշտ ամենակենտորնում և այնտեղից ոչ մի տեղ չի գնալու: Այնտեղ է Տէր Հիսուսը: Ծնվեց 2014 տարի առաջ ու մինչ այսօր այդ ծնունդի ուժն ավելանում է տարետարի ու ազդում ամբողջ աշխարհի վրա:

Որովհետև  մենք գիտենք որ ծնվածը Աստուծո Որդին է: Ծնվածը իր մեջ հատուկ կերպով կրում է Աստված: Դրա համար նա կատարյալ մարդ է և կատարյալ Աստված: Աստված Աստուծո, Լույս ի Լուսո, Աստված ճշմարիտ Աստուծո ճշմարտէ: Տէր Հիսուս Քրիստոսն իր մեջ կրում է Աստվածությունը: Աստված մարմին առավ Տէր Հիսուս Քրիստոսի մեջ:

Այն Աստվածը, որին մենէ երկնքում էնք փնտրում, մեր մեջ հայտնվեց: Հետևաբար այս տոնը մենք կոչում էնք Աստվածայտնություն: Եվ ոչ միայն տոնում էն Տէր Հիսուս Քրիստոսի ծնունդը, այլ նաև նրա մկրտությունը: Որովհետև Տէր Հիսուսի ծննդյան ու մկրտության ժամանակ Աստված հայտնվեց, դրա համար էլ տոնը կոչվում է Աստվածահայտնության տոն:

Տէր Հիսուսը, սիրելիներ, որ մեզ համար մարմին առավ, մեզ ցույց տվեց թէ Աստված ով է ու մեզ ցույց տվեց թէ մարդն ով է: Մենք երկուսն էլ չգիտենք: Կարծում էնք թէ գիտենք, բայց չգիտենք: Մարդուն չէնք ճանաչում, այլ կարծում էնք թէ մարդն այն է ինչ մենք տեսնում էնք հայելու մեջ ու կամ թէ ինչ են ասում մարդու մասին մեր մտերիմները:

 Հիսուսն եկավ ու ցույց տվեց, որ մարդու որդիրներն էլ Աստուծո որդիներ են: Դրա համար հատուկ սովորեցրեց աղոթել, "Հայր մեր, որ երկնքում էս:" Սա իր ժամանակի համար հայհոյանք էր: Կարելի էր Աստծուն թագավոր կոչէլ, Աստված կոչել, բայց Տէր Հիսուսն ասեց որ դուք ձեր մեջ Աստվածային կայծ ունեք և կարող էք անել ինչ որ ես եմ անում: Կարող էք մոտենալ Աստծուն, որքան ես եմ մոտենում: Ես եկա ձեզ ճամփա բացելու:

Իրապես, Տէր Հիսուսը մեզ ցույց է տալիս մարդկային այդ մեծ պոտենցիալը թէ մարդն ինչ կարող է անել: Մարդը կարող է ջրի վրա քայլել, մարդը կարող է մեռելին հարություն տալ, մարդը կարող է երկինք բարձրանալ, մարդը կարող է հրաշագործել և մարդը կարող է այնքան շատ սիրել, որ իր կյանքը տա ուրիշների համարՄարդը Աստուծո որդի է: Եկավ Տէր Հիսուսը մեզ սա սովորեցնելու համար: Որպեսզի մենք չնայենք մեր խեղճուկ վիճակին, Տէր Հիսուսն եկավ մեզ ցույց տալու որ մեկի արտաքին վիճակը կարևոր չէ որպեսզի Աստված նրա հետ լինի:

Ու ծնվեց նա խեղճուկ վիճակի մեջԾնվեց ախոռի մեջ, քարայրի մեջ: Ծնվելու տեղ չուներ: Տակավին խանձարուրի մեջ թագավորն ու զինվորնեն ընկա հետևից: Փախավ ու փախստականի կյանք ապրեց Եգիպտոսի մեջՀետո վերադարձավ ատաղծագործ եղավ, որ իր հոր, Հովսեփի գործն էր: Հետո 30 տարեկանում մկրտվեց, սկսեց քարոզել ու աշակերտներ հավաքել: Հազիվ 3 տարի ու իրեն բռնեցին խաչեցին: Հիմա, այսպիսի խեղճ կյանքեն աշխարհի ամենամեծ պատմությունն ինչպե՞ս եղավ: Ինչպես խաչի վրա մեռած մի անձ, որ ծնվել էր ախոռի մեջ, դարձավ աշխարհի ամենամեծ ու հայտնի մարդը: Ինչպես՞

Որովհետև իր մեջն Աստված կար և նաև իր պատմությունը Աստված գրեց: Եվ նաև ինքը եկավ մարդկանց փրկելու և ասելու թէ Աստված ձեր նայածի պես չի նայում: Աստված տարբեր է նայում, մարդկանց տարբեր է նայում: Աստուծո համար մարդկությունն ուրիշ բան է:

Մենք, հարկավ թէ, չէնք ուզում որ մեր զավակն ախոռի մեջ, անասունների հետ ծնվի: Մենք ուզում էնք, որ մեր զավակը լավագույն հիվանդանոցի մեջ ծնվի: Մենք չէնք ուզում որ քարայրի մեջ ծնվի: Մենք ուզում էնք որ պալատի մեջ ծնվի: Բայց Աստված թերևս մեզ ուզում է ասել, որ աղոռներն ու քարայրները ձեր պալատներից ավելի մաքուր են: Հերովդեսը, որ պալատի մեջ էր ապրում, հրամայեց որ մինչև 2 տարեկան բոլոր երեխաներին Բեթղեհեմի մեջ սպանեին: Ոսկիների մեջ էր ապրում, գեղեցիկ հագուստների մեջ, ոսկի թագ էր կրում իր գլխի վրա, բայց ոճրագործ էր: Ձեռքերը աղտոտ էին, սիրտը կեղտոտ էր: Դաժան էր:

Ասված մեզ ասում է, որ շատ մի հպարտանաք, ձեր տներն էլ շատ մաքուր չեն:

Մի հպարտացեք: Ես ուզում եմ, որ իմ որդին անասունների հետ ծնվի: Որովհետև այդ բոլոր անասուններն ավելի մաքուր էն քան թէ ձեր հասարակությունը:

Մի պատմություն կա այս իմաստով: Մի հրեշտակ ու սուրբ ըներանում են ու միասին քայլումՔայլելու ընթացքում ճամփի վրա մեռած մի անասուն են տեսնում, որն արդեն հոտել էր ու ճանճեր էին հավաքված վրան: Սուրբն անմիջապես քիթը բռնում է ու շուտով անցնում անասունի դիակի կողմից: Բայցն նայում է, որ հրեշտակը հետաքրքրությամբ դիակին է նայում: Հետո շարունակում են ճանապարհը ու մեկ էլ տեսնում են, որ դիմացից ձիով մի ասպետ է գալիս՝ գեցեցիկ հագնված, զենքերը փայլուն: Սուրբը հիացումով է նայում այս առնագեղ մարդուն, բայց երբ իրենց մոտով է անցնում հիմա էլ հրեշտակն է քիթը բռնում ու երեսը դարձնում: Սուրբը հարցնում է հրեշտակին: Էս ի՞նչ բան է, այնտեղ հոտած լեշին հետաքրքրությամբ նայեցիր, բայց այս գեղեցիկ ասպետից քիթդ բռնեցիր ու երեսդ դարձրիր: Որովհետև, պատասխանում է հրեշտակը, այս ասպետն այն դիակից ավելի էր հոտում: Հպարտություն ու ոճրագործություն կար իր մեջը: Գոռոզություն կար: Հենց նոր մարդ էր սպանել ու այնտեղից էր գալիս: Եվ այնտեղ սուրբը հասկանում է որ երբեք ինքը հրեշտակի պես, Աստուծո պես պիտի չնայի մարդկանց: Մենք այդ տեսը չունենք:

Մեզ համար, տակավին, մեծ մարդը, հարուստ մարդը, կարևոր մարդը մեզ ծանոթ մարդն է, մեծ տների մեջ ապրող մարդն է և մենք այդպես էնք ուզում լինել: Բայց Աստված բողոքում է: Տէր Հիսուս Քրիստոսի ծնունդը մի բողոք է, մեր քաղաքակրտության նկատմամբ մի բողոք: Տէր Հիսուս Քրիստոսի ծնունդով Աստված մեզ ասում է, որ դուք ավելի լավ հասարակություն կարող էք ստեղծել, բայց չէք ստեղծում: Դրա համար տակավին ձէր հասարակության մեջ սովից մեռնողներ կան:

Տէր Հիսուսն էլ կարող էր սովից մեռնել: Տէր Հիսուսն էլ կարող էր վտարանդության ժամանակ մեռնել: Տէր Հիսուսն այս մարդկանց մեջ ծնեց, աշխարհի ամենաանտեսված մարդկանց մեջ ծնվեց ու ապրեց Աստուծո նախախնամությամբ:

Այս պատմության մեջ մեր ժողովրդի համար, մեր բոլորի համար շատ կարևոր մի դաս կա:

Նոր Տարի է և մենք Նոր Տարին դիմավորելու վախեր ունենք: Վախենում էնք թէ ինչ պիտի լինի երկրի վիճակը, գործս, ընտանիքս, առողջությունս: Վախն է պատում մեզՍակայն  Տէր Հիսուսի պատմությունը մեզ ցույց է տալիս, որ եթե Աստված քեզ հետ է ապա անպայն մի մի ճամփա պիտի գտնես:
Եթե Աստված ունես ու հավատքով սիրտդ բացում էս ամեն ինչ լավ կլինի, որովհետև դժվարությունների մեջ առանձին չէս լինի: Ահա Մարիամն ու Հովսեփը Բեթղեհեմ են եկել, բոլոր դռները փակ էն, բայց ի վերջո մի մարդ ցավում է ու իր ախոռն է բացում նրանց համար: Եվ հետո հովիվներն են գալիս այդ տեղերից եվ իրենց նվերերը բերում: Եվ հետո աստղաբաններ ու մոգերն են գալիս արևէլքից ու բերում իրենց նվերները՝ խունկ, զմուռս և կնդրուկ: Եվ զարմանում են այս մարդիկ:

Եթե հավատք ունես, Աստված քեզ միշտ պիտի զարմացնի: Դուք միշտ պիտի զարմանաք եթե Աստուծո հետ էք քայլում: Անակնկալներ պիտի լինեն: Ճիշտ այդ վայրկյանին երբ մտածում էս որ մենակ էս և ոչ մեկը քեզ հետ չէ, բայց Մարիամի ու Հովսեփի պես հավատք ունես ու շարունակես աղոթել, անակնկալ պիտի գտնես:

Աստված մեզ հետ է, որովհետև երբ Հիսուսը պիտի ծնվեր, Գաբրիէլ հրեշտակը Մարամին այցելեց ու ասաց, որ Մանուկ պիտի ծնես ու նրա անունը Էմանուէլ է, որ նշանակում է Աստված մեզ հետ:

Աստված մեզ հետ է մեր աղքատության, մեր դժվարության, մեր հիվանդության, բոլոր պահերին: Բայց նաև Աստված մեզ հետ է մեր ուրախության, մեր երջանկության բոլոր օրերին: Աստված ուզում է որ մենք հասունանանք ու մեծանանք:

Տէր Հիսուսի ծնունդը լի է բազում խորհուրդներով: 2000 տարի խոսում էնք և տակավին պիտի խոսենք այս խորհուրդների մասին: Այս ծնունդը մեզ ցույց է տալիս, սիրելիներս, որ Աստված չի մոռացել մարդկությանը, մեզ փրկիչ է ուղարկել և մարդն իր մեջ ունի Աստուծո նվերը՝ Իր Հոգին և այդ հոգին է անմահ և մարդը պետք է այդ հոգին կարևորի:

Նոր Տարի է: Հարկավ թէ նոր տարում մենք նոր ծրագրեր ու նոր գաղափարներ ունենք, երազներ ու երազանքներ ունենք: Բայց գիտեք, եթե ամեն մեկիս սիրտը բացենք այնտեղ զղճումներ կան: Երանի անցյալում այս բանն այսպես անեի, այսինչ տեղը գնայի, այսինչ բանն այսպես անեի: Այս զղջումները երբեք պիտի չպակասեն:  2014-ին էլ բաներ պիտի անենք, որոնց համար պիտի ուրախանանք ու բաներ պիտի անենք, որոնց համար պիտի զղճանքԲայց ի՞նչ պիտի լինի մեր կյանքի ամենաշատ զղճած բանը: Ես ձեզ ասեմ, պիտի հավատաք թէ ոչ դու գիտեք, թէրևս պիտի ասեք, որ եկեղեցական է և այդպես պիտի խոսիՄի օր պիտի գա, որ ամենից շատ պիտի զղճաս, հատկապես Հայ Քրիստոնեա լինելով, որ աշխարհի ամենամեծ մարդուն, Տէր Հիսուս Քրիստոսին, լավ չճանաչելու համար, Նրա խոսքերը չկարդալու համար, որ շատ գրքեր էս կարդացել, բայց Ավետարանը չէս կարդացել:

Հայ ժողովուրդը մեծ հարգանք ունի Ավետարանի նկատմամբ: Համբուրում է այն: Բայց այն համբուրելու համար չէ գրված՝ կադացվելու համար է գրվածԱշխարհի ամենաշատ կարդացված գիրքն է Ավետարանը: Դու եթե այն չկարդաս, ինքը դրանից շատ բան չի կորցնի: Տէր Հիսուսի խոսքերը ոչինչ չեն կորցնի, բայց դու կյանքդ կկորցնես:

Մի օր պիտի գա որ այս աշխարհի բոլոր հեքիաթները պիտի վերջանան, բոլոր աղավնիները պիտի դադարեն, գիշեր պիտի գա և այս աշխարհ ետ դառնալ պիտի չլինի: Պիտի վերջանա ընտանիքդ, զավակներդ, ընկերներդ, գործդ, կարիերադ: Ամեն ինչ պիտի իր լրումին հասնի: Եվ ինչպես որ դու անցյալ տարվան էս նայում ու զղճում, այնպես էլ այն ժամանակ պիտի քո ամբողջ կյանքին նայես ու հասկանաս որ Աստուծո Որդին եկել է քո մոտ, եկել է ու դուռդ է զարկել, եկեղեցիով է եկել, քարոզիչով է եկել, եկել է ու դու Նրան կարևորություն չէս տվել:

Շատ պիտի զղճաս: Դու քեզանով այդչափ մի հետաքրքրվիր: Աստուծով հետաքրքրվիր: Եկեղեցիով հետաքրքրվիր: 2014-ին 3 հատ աղոթք սովորիր: Այս տարի Ավետարանն առ ու սկզբից մինչև վերջ կարդա: Ամբողջ տարվա համար շատ չէ: Կարող էս կարդալ:

Աստված փնտրիր: Սիրել սովորիր: Ներել սովորիր: Եվ պատրաստվիր:

Ծնունդը այս է: Ծննդյան տոնից վերցվելիք պատգամն այս է: Այստեց չէնք եկել մի մեռած ավանդույթ ոտքի պահելու համար: Եթե մեռած է Սբ. Ծնունդի այս տոնը մեզ համար ապա իմաստ չունի եկեղեցիներն այսպես լցնելու մարդկանցով ու հաղորդություն ստանալու:

Եթե մենք պիտի չխորանանք հավատքի մեջ, եթե մենք պիտի չճանաչենք արժեքներն ու ամեն օր չքայլենք դեպի ճշմարիտըգեղեցիկն ու արդարությունը, ապա մեր հավատքը մեզ ոչ մի բան չի տա:

Հիսուսի խաչվելը մեզ համար լավ է, սակայն պետք է խաչյալի հետ խոսենք. Ինքը երկնքից իջավ, մարդացավ: Աստված մարդացավ, որպեսզի մարդն աստվածանա, ասում է սբ. Աթանաս հայրապետը:

Այնպես որ, դու ժառանգություն ունես: Ոսկիներից ու ադամանդներից ավելի կարևոր մի ժառանգութուն ունես Տէր Հիսուս Քրիստոսի հետ: Դա պիտի առնես: Դա պիտի զարգացնես: Եթե ոչ՝ շատ պիտի զղճաս և մի օր պիտի հիշես իմ այս քարոզը:

Ինձանից քեզ առաջարկ՝ լսի՛րԵս ծանր բեռ չդրեցի քո վրա: Ասեցի 2014 թվականին 3 աղոթք սովորիր և Ավետարանն առ ու քո հասկացած լեզվով սկզբից մինչև վերջ կարդաԱմեն երեկո եթե մմեկ կամ երկու էջ նույնիսկ կարդաս, ապա երկու անգամ կարող էս կարդալ մեկ տարվա մեջ:

Այնպես որ սիրելիներս, Հիսուսի ծնունդը, նա արդեն ծնվել է 2000 տարի առաջ: Նա պետք է հիմա ձեր սրտերի մեջ ծնվի, որպեսզի նոր կյան տալու սկսզի ձեզ: Նա ուզում է գալ ու տաքացնել մեր սառը սրտերը: Նա ուզում է գալ ու զորացնել մեր վախկոտ սրտերը: Նա ուզում է գալ և ուրախություն ու խաղաղություն բերել մեր ընտանեկան հարկերից ներս: Նա ուզում է որ մենք ավելի լի ու ավելի գեղեցիկ կյանք ունենանք: Դրա համար պետք է Քրիստոսը ծնվի մեր մեջ:

Պետք է նոր կյանք ստանանք. Մեր ուշադրությունը դարձնենք դեպի ՆԱ: Պետք է մեր ուշադրությունը դարձնենք դեպի հավիտենական արժեքները: Եվ սա է այս տոնի պատգամը: Որովհետև մարդը մարմին հագած հոգի է և հոգին անմահ է: Ինչպես երբ դու, որի՞ն էս ավելի շատ կարևորություն տալիս քո ձեռքին թէ՞ ձեռնոցինՁեր հագուստին էք ավելի կարևորություն տալիս թէ՞ մարմնին: Հարկավ թէ մարմինն ավելի կարևոր է քան թէ հագուստը, ձեռքն ավելի կարևոր է քան թէ ձեռնոցը: Բայց նույնպես և հոգին ավելի կարևոր է քան թէ մարմինը:

Որովհետև հոգին ամեն ինչի հաղթում է: Հոգին է կյանք տվողը: Մարմինն առանց հոգու ոչ մի բանի չի ծառայում: Տէր Հիսուսը եկավ այս ճշմարտությունները մեզ սովորեցնելուՏէր Հիսուսը եկավ մի ճամփա ցույց տալու համար, դեպի Աստված տանող մի լուսեցեն ճամփա ու ասեց "Ես եմ ճանապարհը:"

Այսօր մենք Աստուծո Որդու և Մարդու Որդու ծննունդն էնք տոնում և Նրա մկրտությունը: Աստված մեր մեջ հայտնվեց: Մենք խոնարհվում էնք նրա առջև: Ինչպես մեզնից առաջ միլիարդավոր մարդիկ Նրա առաջ ծունր դրեցին, մենք էլ նույնպես ծունր էնք դնում Նրա ծնունդի առջևԻր 2000 տարի առաջ բերած ուսմանն էնք հետևում ու ասում "լավ է որ ծնվել էս Տէր Հիսուս. Լավ է որ ծնվել էս: Լույս բերիր աշխարհին: Աստծուն սկսեցինք ավելի լավ ճանաչել: Քեզանով սովորեցինք թշնամուն սիրել, ներել: Քեզնով մենք սովորեցինք Աստծուն մեր երկնավոր Հայրը կոչել: Լավ է որ մեր հայրերն ընտրել էն Քեզ: Լավ է որ մենք այդ ազգն էնք որ առաջին ժողովուրդն եղանք Քո հավատքը պետական կրոն ունդունելով: Լավ է որ սովորեցինք: Լավ է որ լրջությամբ մոտեցանք:"

Այսօր Երկուշաբթի է: Գործի օր է և դուք ձեր աշխատանքը թողեցիք եկաք եկեղեցի հարգելու և տոնելու մեր Տիրոջ Սբ. Ծննդյան ու Աստվածահայտնության տոները ըստ Հայ Եկեղեցու ավանդության: Լավ է որ չէք մոռացել: Լավ է որ եկաք: Որովհետև գիտե՞քայն աչքով որ դու նայում էս Աստծուն նույն աչքով Աստված նայում է քեզ: Սա մի խորհուրդ է: Երբ որ ձեռքերդ բացում էս ու աչքերով վեր հառնում դեպի աներևույթ Աստծուն, այդ աներևության միջից Նա նայում է քեզ: Լավ է որ այսօր եկաք:

Այսօրվա պատմությունն առ քո մեջ: 2000 տարի առաջ ծնված Հիսուսև թող մեկ անգամ ևս արևի պես ծնվի քո սրտի մեջ որպեսզի քեզ նոր կյանք տա:

Այսօրվա օրհնությունն եմ մաղթում ձեզ: Ուրախություն, երջանկություն, արևշատություն եմ մաղթում ձեզ: Ձեր տներից թող հացը չպակասի, առողջությունը չպակասի և Աստուծո պահապան հրեշտակները ձեզ հետ լինեն:

Եվ ես այս առիթով նաև շնորհավորհում եմ Պեշիկթաշի Սբ. Աստվածածին եկեղեցու թաղային խորհրդին ու Նարեկացի անվամբ դպրաց դասին: Թող Աստված իրենց հետ լինի: Մեր համայնքի այս գեցեցիկ ժառանգը (ի նկատի ունի եկեցեցին) միշտ ամուր պահեն և միշտ պատրաստ.

Տէրը օրհնի ձեզ:

- Քրիստոս Ծնավ և հայտնեցավ:
Օրհնեալ է հայտնությունը Քրիստոսի:
- Ձեզի, մեզի մեծ ավետիք:


























No comments:

Post a Comment