Չգիտեմ այն քչանում է թէ շատանում, բայց տեսնում ենք որ հասարակության մեջ ընդհանուր առմամբ սիրո վտանգավոր պակաս կա: Ի նկատի ունեմ նվիրված, հավատաիմ ու անշահախնդիր սերը: Մեզանից շատերը սիրում են փարիսեցիների պես պահել Քրիստոնեության արտաքին պատվիրանները (ինչ ուտել, ինչ չուտել, այսինչ բանը երբ անել կամ չանել), բայց երբ բանը հասնում է գործով, մտքով կամ վարքով համար առաջին պատվիրանն ապրելուն, սայթաքում ենք: Ներելու, ոխ չպահելու, դիմացինին զիջելու կարողությունը մի տեսակ չի երևում, իսկ երբ ներում կամ զիջում ենք, դա էլ հաճախ արվում է շահադիտական նկատառումներով: Սա Սեր չէ:
ՈՐՏԵՂԻՑ Է ԱՌԱՋԱՆՈՒՄ ԻՍԿԱԿԱՆ ՍԵՐԸ
Մենք գիտենք Հովհաննես առաքյալի նամակից, որ մեր Աստվածը, մեր երկնավոր Հայրը, ՍԵՐ է: Հիմա, ինչպե՞ս է այդ ՍԵՐԸ լցվում մեր անձերի մեջ: Պողոս Առաքյալը Տիմոթեոսին սովորեցնում է, որ սերը բխում է սուրբ սրտից, բարի խղճմտանքից ու անկեղծ հավատքից (1 Տիմ. 1-5): Սրանք բաներ են, որ մեզանից են գալիս, այսինքն անձից: Աստված ձեր մեջ զոռով սուրբ սիրտ չի դնի: Աստված ձեր մեջ զոռով բարի խղճմտանք չի դնի: Աստված ձեր մեջ զոռով անկեղծ հավատք չի դնի: Իսկ եթե չունեք անկեղծ հավատք ահա թէ ինչպես այն ձեռք բերելhttp://bit.ly/1rnK1Gc Պարզապես պետք է ուղղակի խնդրել Աստծուց:
Գիտեմ ներելը դժվար է, զիջելը դժվար է, վիճաբանության մեջ տակ մնալն անցանկալի բան է, քանի որ ոչ ոք չի ուզում հարիֆ երևալ: Բայց դժվար է ու՞մ համար, քո համար: Իսկ Հիսուսի համար ոչինչ դժվար չէ: Դու խնդրիր նրանից և Նա կտա քեզ ու կպաշտպանի քեզ բարիք գործելու վախից: Բայց անկեղծորեն խնդրիր: Հանկարծ փորձելու համար չանես: Այլ պարզապես խնդրիր ու հավատա որ դու կստանաս: Եվ ՆԱ խոստացավ որ մենք կստանանք եթե հավատքով խնդրենք: (Տես ինչպես ներել և կոտրել հպարտությունը http://bit.ly/1t3QTOq)
Երբ սիրում ու ներում ենք, թեկուզ ոմանց համար տակ մնացող ու հարիֆ ենք երևում (քանի որ այս աշխարհի իշխանն այլ բան է սովորեցնում ու նրա իշխանության օրենքներն էլ այլ են), բայց իրականում անում ենք 2 շատ կարևոր բաներ: Նախ անմիջապես հանգցնում ենք վիճաբանության օջախն ու խաղաղություն հաստատում: Սա արդեն մեծ նվաճում է: Իսկ հետո, շահում ենք դիմացինին: Նա կյանքը սկսում է այլ աչքերով տեսնել: Իր շրջապատում չկար հավանաբար այդպիսի բան, բայց հիմա նա մի այլընտրանք է տեսնում ի շնորհիվ ձեր խոնարհության: Արդյունքում դուք թողեցիք որ ձեր ՊԱՊԱՅԻ սերը ձեր հեզության միջոցով հոսի դեպի ձեր եղբայրը: Եթե սա մենակ անեք, չի ստացվի: Իսկ եթե Հիսուսով, ապա ոչ մի ցավ չկա այստեղ, ոչ մի դժվարություն չկա, այլ միայն սեր, հաճույք, խնդություն, խաղաղություն ու ժպիտ:
Երբ սեր կա, ամեն ինչ կա, երբ սեր չկա, ոչինչ չկա: Սերն ավելի բարձր է քան ազատությունն ու արդարությունը http://bit.ly/1yUNx3D
Մի թողեք որ սերը պակասի:
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
No comments:
Post a Comment