Այսօր ուզում եմ ձեզ պատմել թէ Աստված ինչ արեց իմ կյանքում անցյալ մի քանի օրերին: Գրում եմ այն հույսով ու նպատակով, որ այս պատմությունը Ձեզ էլ կքաջալերի ու կոգևորի ձեր հավատքի մեջ ու դուք միշտ հաստատուն կմնաք Տիրոջը վստահելով, որովհետև ՆԱ միշտ հավատարիմ է իրեն հուսացողներին: Երբ Աստված մեր կյանքում գործ է անում, մենք այս խոսքն ունենք Հիսուսից թէ «Վերադարձի՛ր քո տունը եւ պատմի՛ր, ինչ որ Աստուած արեց քեզ համար»: (Ղուկաս 8:39)
Հիշու՞մ էք երբ Տէր Հիսուսն ասեց թէ հոգ մի արեք վաղվա օրվա համար, «քանի որ ձեր երկնաւոր Հայրը գիտէ, թէ այդ բոլորը ձեզ պէտք է» (Մաթևոս 6:33):
Ամենամոտ Հայ Առաքելական եկեղեցին (Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտ քաղաքում) մեր տնից հեռու է մեքենայով մոտ մեկ ու կես ժամ: Մեր քաղաքում Հայ Եկեղեցի չկա ու ընտանիքով ամեն Կիրակի գնում ենք Շառլոտի Սբ. Սարգիս Հայ Առաքելական Եկեղեցի Պատարագի: Այս շաբաթ օրը այդ քաղաքում բնակվող ընկերներիցս մեկը մի բարի առիթով հրավիրել էր իր տուն: Մերժել չէր լինի: Բայց դա նշանակում էր որ և Շաբաթ և Կիրակի այդքան ճանապահ պիտի գնայինք ու գայինք 3 փոքրիկ երեխաների հետ: Մի պահ նույնիսկ մտածեցի որ, լավ, թէրևս այս Կիրակի չենք գնա Հայկական Եկեղեցի ու դրա փոխարեն կգնանք մեր քաղաքի Կաթոլիկ եկեցին ուր 8 տարի աշխատել եմ երգչախմբի հետ: Համ էլ ընկերներիս կտեսնեմ ում վաղուց չեմ տեսել: Բայց սիրտս շատ էր ուզում Հայկական Եկեղեցի գնալ, որովհետև համ Վարագա Խաչի տոնն էր, համ էլ առաջնորդարանից հյուր քահանա ունեինք, որի հետ գրեթէ 3 տարի ծառայել էինք Նյու Յորքի Սբ. Վարդան Մայր Տաճարում:
Ասեցի լավ, թող Կիրակին գա, բարին էլ հետը: Հույսս ամբողջովին դրեցի Տիրոջ վրա ու այսպես ապրում էինք՝ մոտենալով շաբաթավերջին: Ուրբաթ օրը հեռախոսիս քարտը վերջացավ իսկ քարտի խանութն էլ մոտ չէր ու անձրև: Մտածեցի լավ, առանց այն էլ շատ մարդ չի զանգում, Շաբաթ կամ Կիրակի կվերցնեմ լիցքավորման քարտ: Համ էլ երկու օր առանց հեռախոսի վատ չի լինի:
Հինգշաբթին անցավ, Ուրբաթն էլ անցավ ու ոչ մի լուծում: Հեռախոս էլ չկա: Մեկ էլ Ուրբաթ երեկոյան ընկերոջս կինը Christineն զանգահարեց կնոջս Lilitին թէ բա Արմենը Levonի հեռախոսային պատգամը չի ստացե՞լ: Կինս էլ ասել էր թէ ոչ, որովհետև Արմենն այս երկու օրն առանց հեռախոսի է: Ընկերոջս կինն էլ ասել էր Լևոնն ու Soniaն հենց, որ իմացել էին որ դուք այս Շաբաթ օրը Շառլոտ էք գալու ասել էին թող էլ հետ չգնան նորից Կիրակի օրը գալու համար, թող սիրով գան մեր տուն ու գիշերեն մեր տանը: (այստեղ նշված բոլոր մարդիկ իրենց ընտանիքներով հանդերձ ոսկի սրտեր ունեն, շատ մարդասեր են ու բարի. Ես բոլորի անունները նշում եմ որպես վկայություն թէ այս պատմությունը իրական պատմություն է ու մասնակիցներն էլ այստեղ են Ֆեսյբուկում ):
ՏԵսնու՞մ էք: Հեռախոս չկար, կապ կարգին չկար, ես էլ լուծում չունեյի: Բայց երբ մեր երկնավոր Հայրը "գիտե որ դա ձեզ պետք է..." ամեն ինչ կլինի: Հոգ մի արեք:
Գնացինք Շաբաթ օրը, բոլորս միասին շատ ուրախ ժամանակ անցկացրինք հայ ընկերներով մեր սիրելի Սերյանի տանը (Սերյանը ֆեյսբուկում չի, թէ չէ իրեն էլ թագ կանեյի): Հետո Լևոնենց հետ գնացինք իրենց տուն ու Տէրն այնպես տնօրինեց որ մինչև գիշերվա ժամը մեկ անց կես խոսում էինք հավատքի ու հոգևոր կյանքի մասին: Կիրակի առավոտ էլ միասին եկեղեցին գնացինք: Օրն էլ շատ բարի էր:
Ընթերցողներից մի մասի համար սա կհնչի պարզապես մի սովորական պատմություն: Մի այլ մասի համար պարզապես մի փոքր բարի պատահականություն, մի մասն էլ կտեսնի սրա մեջ վստահություն Տիրոջ նկատմամբ ու մեր Տիրոջ ԽՈՍՔԻ զորությունը թէ հոգ մի արեք վաղվա օրվա մասին թէ ինչ պիտի ուտեք կամ ինչ պիտի խմեք, քանի որ ձեր երկնավոր Հայրը գիտե որ դա պետք է ձեզ: Դուք ՆԱԽ Աստուծո Արքայությունն ու Նրա արդարությունը փնտրեք: Մաթ. 6:32-35 Ինձ համար սա վերջին տարբերակն է ու ես ուզեցա այն ձեզ հետ կիսել: Թերևս այն մեկի հավատքը քաջալերի, մյուսին հույսի մեջ ամրապնդի, մեկ այլին մտածելու տեղիք տա, իսկ մյուսին էլ համբերության ու տոգորման առիթ լինի դժվարության մեջ:
Աստված բարի է ու ՍԵՐ է: Նա մեր բոլորի կյանքերում միշտ գործում է: Մենք պետք է տեսնենք այդ հրաշքներն ու խոսենք այդ մասին, պատմենք իրար մեր հավատքի մասին, վկայություն տանք, հավատարիմ մնանք մեր Տիրոջ Սիրուն:
Ահա Սբ. Գրքից մի քանի հատվածներ, որ մեզ քաջալերում է վկայություն տալ մեր հավատքի ու կյանքերի մասին: Սա ամրապնդում է հավատքը թէ անձնական և թէ հասարակական կյանքում: Սա օգտակար է և անձնական փրկության և թէ հայրենիքի զորացման ու օրհնության համար (երբ հայրենիքը լի է հավատքով ապրող մարդկանցով):
* «Վերադարձի՛ր քո տունը եւ պատմի՛ր, ինչ որ Աստուած արեց քեզ համար»: (Ղուկաս 8:39)
* Ուստի ամօթ մի՛ համարիր վկայել մեր Տիրոջը... (2 Տիմոթէոս 1:8)
* Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է: (Մաթ. 10:32)
* Բերանս պիտի պատմի քո արդարութիւնն ու ամէն օր՝ քո գովքը... (Սաղմոս 70:15)
* Եկէ՜ք Սիոնում պատմենք մեր Տէր Աստծու գործերը։ (Երեմիա 51:10)
* Մեր եղբայրները յաղթեցին նրան Գառան արիւնով եւ նրա վկայութեան խօսքով։ (Յայտնություն 12:11)
* Ուստի ամօթ մի՛ համարիր վկայել մեր Տիրոջը... (2 Տիմոթէոս 1:8)
* Ով որ ինձ կը խոստովանի մարդկանց առաջ, ես էլ կը խոստովանեմ նրան իմ Հօր առաջ, որ երկնքում է: (Մաթ. 10:32)
* Բերանս պիտի պատմի քո արդարութիւնն ու ամէն օր՝ քո գովքը... (Սաղմոս 70:15)
* Եկէ՜ք Սիոնում պատմենք մեր Տէր Աստծու գործերը։ (Երեմիա 51:10)
* Մեր եղբայրները յաղթեցին նրան Գառան արիւնով եւ նրա վկայութեան խօսքով։ (Յայտնություն 12:11)
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին:
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին:
No comments:
Post a Comment