Tuesday, June 24, 2014

Ինչպե՞ս էր որ Հուդան էր Հիսուսի խմբի քսակատերը: Չէ՞ որ Մաթևոսն էր մասնագիտությամբ ֆինանսիստ

Երբեմն Աստուծո կամքի հետ հաշտվելը շատ դժվար բան է: Մենք փնտրում ենք մի բան, ՆԱ մեր առջև բերում է մեկ այլ բան: Մենք ասում էնք "թող քո կամքը լինի երկրի վրա, ոնց որ երկնքում," բայց ի նկատի ունենք, "երկրի վրա" այլ ոչ թէ հենց մեր մեջ: Այո դժվար է, բայց հեշտ ճանապարհ կա այս հոգևոր հակասությունը լուծելու: Սակայն դրա մասին չէ որ հիմա գրում եմ ձեզ, այլ մի բանի մասին, որի մասին երբեք չէի մտածել, բայց շատ մտածելու տեղիք տվող օրինակ է Աստվածաշնչից:

Պատկերացրեք մի շատ լավ համալսարանում ֆինանսների մենեջմենթի գծով Մագիստրատուրա էք ավարտել: Հետո աշխատանքի էք ընդունվում մի շատ մեծ ընկերության մեջ: Էտ ընկերությունում մի օր գլխավոր ֆինանսիստի նոր աշղատատեղ ա բացվում: Ընկերության մեջ ոչ մեկը չունի ձեր կրթությունն ու փորձառությունը: Դուք իսկական մարդն էք էդ պաշտոնի համար: Բոլորը, այդ թվում և դուք սպասում էք, որ հիմա ընկերության տնօրենը կհայտարարի որ դուք նշանակվել էք այդ պատվավոր ու բարձր վարձատրվող պաշտոնում:
Բայց... մեկ էլ տնօրենը դուրս է գալիս իր լայնարձակ աշխատասենյակից ու ի զարմանս բոլորի, հայտարարում որ ինչ որ մի նորեկ աշխատող, որ ոչ փորձ ունի ոչ էլ ոնց որ թէ ֆինանսական կրթություն, նշանակվում է այդ պաշտոնին: Դուք ձեզ ո՞նց կզգաք:
Հիմա գանք Հիսուսին ու 12 առաքյալների խմբին: Մաթևոս առաքյալն աշխատել էր Հարկայինում, Հերովդես Անտիպասի համար հարկեր էր հավաքել: Հիսուսին տուն հրավիրեց, լավ պատիվ տվեց: Հլը մի բան էլ Հիսուսի վրա խոսակցություն էկավ թէ "սրա հետ խի էս նստում հելնում" (Մարկոս 2:17): Քանի որ Մաթևոսը քաղծառայող էր ու հասարակական գործ էր անում, ապա պետք է որ կարգին կրթություն ունեցած լիներ: Մաթեմաթիկա իմանար, լեզուներ ու տարիների փորձ ձեռք բերած լիներ հարկահավաքության գործի մեջ: Մարդը, փողից պտի որ լավ հասկանար:
Ու մեկ էլ ի՞նչ: 12 առաքյալներից Հիսուսի խմբի ֆինանսական պատասխանատուն է Հուդա Իսկարիովտացին, այլ ոչ թէ Մաթևոսը: Դուք Մաթևոսի տեղը լինեիք ի՞նչ կանեիք: Կարծես թե բանականությանը հակառակ որոշում չէ: Մարդը ֆինանսենրից լավ ա, գործից հասկանում ա, արդեն Հիսուսի խմբի մեջ ա, հետևաբար արդեն իր մտքում ու սրտում ահագին բան փոխվել էր ի նախկին կյանքի համեմատ: Բայց.... Հիսուսի խմբում ֆինանսիստը Հուդան է (խմբի առուտուրն ինքն էր անում Հովհ. 13:29, խմբի քսակն իր մոտ էր ու ձեռի հետ էլ գողանում էր, Հովհ. 12:6,): Հիսուսն այս ամենը գիտեր:

Բայց ինչու Հուդան էր այդ պատասխանատուն, այլ ոչ թէ Մաթևոսը:

Պատասխանը միայն Հիսուսը գիտի: Մենք չգիտենք: Բայց գիտենք այլ բան: Գիտենք թէ ինչ տեղի ունեցավ ՎԵՐՋՈՒՄ:
Հուդան դավաճանեց: 30 արծաթով ընկերոջը մատնեց: Մի տեսակ փոշմանեց, բայց չհավատաց, գնաց ինքն իրեն կախեց: Ինքնասպանությամբ ավարտեց իր կյանքի երկրավոր բաժինը:
Մաթևոսը Ավետարան գրեց: Մարդկանց Լեռան Քարոզը պատմեց: Սուրբ Հոգին ստացավ առաքյալների հետ: Հիսուսի կյանքի պատմությունը փոխանցեց սերունդներին, որ մխիթարանք բերեց միլիարդավոր մարդկանց, և դեռ ինչքան էլ պիտի բերի: Աստուծո ուրախությունն ու բարի լուրը քարոզեց մարդկանց և համաձայն ավանդույթի իր կյանքի երկրավոր բաժինն ավարտեց այն տալով Ավետարանի համար:
Ահա և ձեզ, սիրելի ընկերներ, մարդկային սպասելիքներ, Աստվածային որոշում, և արդյուքն ինքներդ էք տեսնում: Երբ դուք մի բան էք ուզում ձեր կյանքի համար ու ձեզ թվում է թէ դուք հենց իսկական մարդն էք այդ գործի կամ նպատակի համար ու թվում է թէ ձեզնից ավելի լավ ոչ մեկը չի կարող դա անել: Մի պահ ընդմիջում վերցրեք ու անկեղծորեն հարցրեք Աստծուն ձեր աղոթքի մեջ "Տէր, արդյոք սա լա՞վ է իմ կյանքի ու փրկության համար, թէ ինձ կկործանի: Ես չգիտեմ: Թող իսկապես քո կամքը լինի երկրի վրա, ինչպես երկնքում..."

Երկու Լավ Եկեղեցական Լուր

Երեկ 2 լավ ու ողջունելի բաներ կատարվեցին մեր ազգային եկեղեցական կյանքում, որոնց մեջ եվ լավ օրինակ կա և վերափոխման հույս.
Առաջինը Երուսաղեմի Հայոց Պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի այցելությունն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Ինչպես գիտենք մամուլից, երկու Աթոռների միջև խնդիրներ կային և հարաբերությունները աշխատանքային տեսակետից լարված էին: Պատրիարքը նույնսիկ անցյալ տարվա բացառիկ Եպիսկոպոսաց Ժողովին չէր մասնակցել: Սակայն շատ ուրախացա, որ եզակի կամք դրսևորվեց և ազգային միասնությունն այս խառը ժամանակներում ավելի վեր դասվեց քան պատճառավորված հակասությունը: Շատ գովելի է և օրինակ բոլորիս: Ամեն հակասություն կարելի է հարթէլ բարի կամքի և խոնարհ ոգու առկայության դեպքում: Լավ լուր էր Պատրիարքի այցելության մասին լուրն ու երանի մամուլն էլ այս տեսանկյունից նայի ու քաջալերի այս ոգին:
Երկրորդը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում անցկացվող միաբանական համագումարի հայտարարությունն էր (http://on.fb.me/1ilCRop): Ավելի ճիշտ հետևյալ բաժինը: «Մենք նաև քաջ գիտակից ենք, որ հայ հանրության առջև ծառացած բարոյական և ընկերային մարտահրավերները դիմագրավելու, ինչպես նաև հոգևոր-եկեղեցական կյանքում տեղ գտնող սայթաքումները շտկելու համար Հայ Եկեղեցու սպասավորներից պահանջվում է առավել ջանք ու եռանդ, աստվածսիրության և հայրենանվիրումի անկոտրում ոգի: Այս առումով մենք ողջունում ենք անաչառ և կառուցողական քննադատությունը...» --- Սա էլ շատ առողջ գնահատանք ու մոտեցում է իրավիճակին և կոչ ամեն հայ Քրիստոնյաի, որ իսկապես մտահոգված է Աստուծո զավակների հոգևոր փրկությամբ, իր կառուցողական օգնությունն ու ներդրումը բերել մեր ազգի ու անհատի հոգևոր վերազարթոնքի նպաստման այս սուրբ գործին: Մեր եկեղեցականները գիտակցում են մարտահրավերների առավել պահանջները: Իսկ մենք, ամենքս, ուր էլ լինենք, մեր համայնքների մեջ մեր ծառայությունը պետք է բերենք բարի գործերով, եկեղեցականին օգնելով, նրա ընկերը դառնալով ու նրա համար անկեղծ աղոթելով՝ հեռու հպարտությունից, ատելությունից, բաժանումից ու եսասիրությունից:
Սիրելի նվիրյալ հոգևորականներ, որ Աստուծո զավակներին ծառայում էք այն մտահոգությամբ ու ջանասիրությամբ որ տեսնում էնք առաքյալների նամակներում: Աստված օրհնի, ողորմի ու առաջնորդի ձեզ ձեր բարի ծառայության մեջ: Վստահ եմ որ հոգևոր վերազարթոնքի այս նոր մթնոլորտում ամեն հայ Քրիստոնյա այսուհետ պիտի իր ավելին անի մեր ՄԵԾ ԸՆՏԱՆԻՔԻ զավակների հոգևոր բարորության համար: Որպեսզի ամեն «Հայր Մեր..» այսուհետ ավելի իմաստալից ու ընդունելի լինի:
Լավ լուրեր էին երեկ: Խանդավառող զորություն ունեին: Շատ ուրախացա:

Կա՞ Տարբերություն Քրիստոնեական ու Հեթանոսական Տաճարների Միջև

"չկա հեթանոսական կամ քրիստոնեական տաճար, բայց ունենք` հայոց ազգային հավատքի սրբավայր," գրել է Ասողիկ քահանան երեկ իր Ֆեյսբուկի էջում (http://on.fb.me/1iVjM73):

Ես իմ Քրիստոնեական դաստիարակությունն ստացել եմ Հայ Առաքելական Եկեղեցում և մեր եկեղեցու կիսասարկավագ եմ, այժմ էլ ծառայության մեջ, բայց իմ հոգևոր դաստիարակներն այսպիսի բաներ չեն սովորեցրել ինձ:

Այս խոսքս վերաբերում է իմ Քրիստոնյա ընկերներին: Ժողովուրդ մի շփոթվեք: Նման բաները ձեզ կյանք չեն տա, եթե իսկապես լուրջ էք վերցնում ձեր հավատքը: Գառնիում ամենայն հավանականությամբ պաշտել են Միհրին, որը Հիսուս Քրիստոսը չէ (նորից եմ ասում, այս խոսքս իմ Քրիստոնյա ընկերներին է վերաբերում): Ասել է թէ "չկա հեթանոսական կամ քրիստոնեական տաճար, բայց ունենք` հայոց ազգային հավատքի սրբավայր," նույնն է, թէ ասել որ Միհրը դա ճշմարիտ Աստվածն էր Քրիստոսից առաջ ու նրա միջոցով մենք եկանք ճշմարիտ Քրիստոնեական հավատքի: Սա նույնն է ինչ ձեր երեխան գնա ու հարևաններին ասի պապա ու մամա, ու երբ դուք հարցնեք թէ բալես ինչու էս հարևաններին ասում պապա ու մամա, երեխան էլ ասի, դե ինչ կա որ, սաղս էլ նույն մարդիկ ենք էլի, ինչ տարբերություն:

Բայց Պողոս Առաքյալը, որ Հիսուսին էր տեսել, երկինքն էր տեսել ու անկեղծ սրտացավություն ու սեր ուներ Աստուծ զավակների հանդեպ, այլ բան է ասում: Ու շատ հստակ է ասում:

"ինչ որ հեթանոսները զոհում են, դեւերին են զոհում եւ ոչ՝ Աստծուն։ Չեմ ուզում, որ դուք դեւերին հաղորդակից լինէք. քանզի չէք կարող խմել ե՛ւ Տիրոջ բաժակը, ե՛ւ դեւերի բաժակը։ Եւ չէք կարող վայելել ե՛ւ Տիրոջ սեղանից, ե՛ւ դեւերի սեղանից։ Կամ թէ՝ ուզում ենք Տիրոջ նախա՞նձը գրգռել" (1 Կորնթ. 10:20-22):
Զգույշ մնացեք եղբայրներ ու քույրեր մարդկանց սիրուն խոսքերից, որ գեղեցիկ ու մոդայիկ հասարակական հնչեղություն ունեն, պապուլյանի են, բայց ձեզ կյանք չեն կարող տալ, այլ կհեռացնեն ձեզ կյանքից, ճշմարիտ հավատքից ու Աստուծո զայրույթը կբերեն ձեր վրա:

Սրանք լուրջ հարցեր են, որ այսպիսի հայտարարություններից հետո նոր հարցեր են առաջ բերելու և մեր Մայր Եկեղեցին ավելի խոցելի դարձնելու Քրիստոնեական տեսակետից: Ահա օրինակ մի քանիսը: Եթե ինչպես Ասողիկ քահանան է ասում "չկա հեթանոսական կամ քրիստոնեական տաճար, բայց ունենք` հայոց ազգային հավատքի սրբավայր," ապա հարց...
1. Գնա՞նք այնտեղ Պատարագի, Սբ. Պատարագ մատուցենք: Հայ եկեղեցին կարծեմ թէ մինչև հիմա չի արել նման բան:
2. Գնա՞նք Գառնու տաճարում մկրտենք մեր երեխաներին:
3. Գնա՞նք Գառնու տաճար ուխտագնացության. Համաձայն Ասողիկ քահանայի Քրստոնյաի համար ի՞նչ տարբերություն Էջմիածին թէ Գառնու տաճար, չէ որ ինչպես նա է ասում "չկա հեթանոսական կամ քրիստոնեական տաճար, բայց ունենք` հայոց ազգային հավատքի սրբավայր:"
Այս և նման հարցեր կարոտ են պատասխանի, և մեր եկեղեցին որքան շուտ հստակություն մտցնի այնքան լավ, կամ էլ ավելի լավ է բացատրեն ազգին թէ Գառնին մեր հավատքի "սրբավա՞յրն է, թէ՞ ոչ:
Վերջում, հիշեք Հովհաննես առաքյալի պատգամը: Նա ասում է "զգույշ եղեք:" Նրանք, ովքեր չեն մնում Քիրստոսի ուսմունքի մեջ, չեն ճանաչում Աստծուն: Նա, ով մնում է Քրիստոսի ուսմունքի մեջ "ընդունում է ե՛ւ Որդուն, ե՛ւ Հօրը։ Եթէ մէկը գայ ձեզ մօտ եւ այս վարդապետութիւնը չունենայ, նրան տուն մի՛ ընդունէք եւ նրան մի՛ ողջունէք։ Ով այդպիսի մէկին ասի՝ ողջո՜յն, մասնակից կը լինի նրա չար գործերին։ " 2 Հովհ. 9-11
Իհարկէ, ես կողմ եմ որ ոչ Զվարթնոցում, ոչ էլ Գառնիում ֆուրշետներ ու լողազգեստներով քեֆեր տեղի չունենան: Իհարկէ պետք է խնամել պատմությունն ու մշակությաին արժեքները: Բայց երբ հոգևորականն ասում է թէ "չկա հեթանոսական կամ քրիստոնեական տաճար, բայց ունենք` հայոց ազգային հավատքի սրբավայր," ապա էլ ինչ տարբեություն Քրիստոնեության ճշմարտացիության ու այլ միաստվածային կամ հեթանոսական կրոնների միջև:
Սբ. Ավետարաններն ու մեր մայր եկեղեցին ինձ դաստիարակել է, որ կա մեծ ու հստակ տարբերություն: Ժողովուրդ ջան, զգույշ մնացեք ու հաստատ իմացեք ձեր հավատքը, թէ որտեղ էք կանգնած: Ինձ այնպես է թվում, որ հարևանի մարդուն ասել Պապա, մինդեռ իմ Հայրը աշխատանքի է ու հաց է վաստակում իմ ու եղբայրնեիս համար, առնվազն ճիշտ չէ: Ազնիվ չէ:

Զգույշ Մնացեք Գայլերից, որ Ձեզ են Մոտենում Գառան Մորթիներով

Եթե մեկը ձեզ ապաշխարհումից (զղջում) ու Սիրուց բացի մի այլ տեսակի Քրիստոնեություն կ՛քարոզի, շատ-շատ զգույշ եղեք: Չլինի թէ քար վերցնեք հացի փոխարեն:
Սիրելի Քրիստոնեա ընկերներ, ես խորապես մտահոգված եմ թէ այսօր աշխարհում ինչ տեսակի Քրիստոնեություն է քարոզվում ձեզ ու մեր երեխաներին: Մեկն ազգայնամոլություն է քարոզում, մյուսը հեթանոսության մի նոր տեսակ, էն մյուսն Աստավածաշնչի թարգմանությունն է աղավաղում՝ հոմոսեքսուալիզմն ու այլասերվածությունը ներկայացնելով սիրո տեսակ, մինչդեռ Աստվածաշնչում Օրենքի մեջ հստակ գրված է որ դա գարշելի սրբապղծություն է (Ղևտացիներ, գլուխներ 18 և 20): Ես միշտ մտածում էի, որ երբ Քրիստոսն ասում էր թէ զգույշ մնացեք գայլերից որ ձեզ մոտ են գալիս գառան մորթիներով (Մաթևոս 7:15), տեսնես դրանք ինչ կերպ են լինելու ու ինչ են բերելու գառան մորթիներով: Պարզվում է մեկ բան՝ մոլորություն: Բայց մոլորություն ինչի՞ց:

ՔՐԻՍՏՈՆՅԱՆ պետք է իմանա թէ ինչու է Քրիստոնյա
Սիրելի ընկերներ, որպեսզի ձեզ չխաբեն, դուք պիտի իմանաք թէ ինչու էք Քրիստոնյա և ինչ էք սպասում այս հավատքից: Որպեսզի սա իմանաք, պեք է ժամանակ ու հետաքրքրություն դնեք այս գործի մեջ: Վերցնեք, կարդաք ու սովորեք: Հիսուս Քրիստոսը եկավ այս աշխարհ ու մարդկանց ասեց էս կյանքն ուշադիր ապրեք, չար բան մի արեք: Զղջացեք ձեր չար մտքերի ու չար գործերի համար, որովհետև Աստված ձեզ մշտական կյանք է տալիս և դա լինելու է ոչ թէ այս աշխարհի վրա, այլ մի այլ հարթության վրա, որը կոչվում է Երկնքի Արքայություն: Ու դուք միայն կարող էք այդ մշտական լուսավոր կյանքի մեջ մտնեք եթե հավատաք այդ խոսքերին ու զղջաք, ափսոսաք ու փոշմանեք ձեր վատ գործերի ու մտքեր համար: Ով որ ուզում է այդ արքայությունը նրան կտամ, ասում է Տէրը, իսկ ով չի ուզում այդ կյանքը, այլ ուզում է պարզապես յոլա գնալ այս կյանքում, ապա դուք գիտեք: Աստված մարդու կյանքում զողով ոչ մի բան չի անում:

ՀԻՄԱ: Այդ մշտական կյանքը (սրանից էն կողմ էլ արժեք չկա, որովհետև ոչ մեկը չի ուզում մեռնել) տրվում է միայն այն մարդկանց, որոնք կարողանում են տեսնել իրենց մեղքերը, զղջալ դրանց համար (Հիսուսն օգտագործում է ապաշխարհել բառը) ու կանչել Հիսուսին ու խնդրել որ փրկի այս մեղքերից, այդ վատ սովորություններից ու չար բաներից որ սպանում են մարդու կյանքը: Մեղքեր ասելով ես ի նկատի չունեմ միայն սպանելն ու գողանալը, այլ շատ ու շատ ավելի վատ բաներ որ քանդում են մարդու կյանքը, ինչպես օրինակ հպարտություն, ատելություն, ուրիշի հաշվին ապրելու սովորություն, իրավազրկում, փառասիրություն, թույլին վերևից նաեյլ ու աղքատին արհամարհել և այլ նման բաներ:

Հիշենք Հիսուսի Քարոզության Հիմնական Նպատակը
  1. ՆԱ քարոզում էր Աստծու Աւետարանը եւ ասում. 15«Ժամանակը հասել է, եւ մօտեցել է Աստծու արքայութիւնը. ապաշխարեցէ՛ք եւ հաւատացէ՛ք Աւետարանին»։ Մարկոս 1:15
  2. Հիսուսը պարսավեց այն քաղաքներին "որոնց մէջ նրա բազում զօրաւոր գործերը տեղի ունեցան, բայց նրանք չապաշխարեցին։" Մաթևոս 11:20
  3. Հիսուսն ասեց "Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ՝ մեղաւորներին՝ ապաշխարութեան:" Ղուկաս 5:32
  4. Հիսուսն ասեց «Կարծո՞ւմ էք, թէ այն գալիլիացիները, որոնք այդպիսի պատահարների ենթարկուեցին, աւելի մեղաւոր էին քան բոլոր գալիլիացիները։ 3Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն, եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք։ 4Կամ նրանք՝ այն տասնութ մարդիկ, որոնց վրայ Սիլովամում աշտարակը փուլ եկաւ եւ սպանեց նրանց, կարծում էք, թէ աւելի մեղապա՞րտ էին, քան Երուսաղէմում բնակուող բոլոր մարդիկ։ 5Ո՛չ, ասում եմ ձեզ, սակայն եթէ չապաշխարէք, ամէնքդ էլ նոյնպէս պիտի կորչէք»։ Ղուկաս 13:2-5


Հիսուսն ասեց "ասում եմ ձեզ, որ այսպէս ուրախութիւն կը լինի երկնքում մի մեղաւորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարութիւն պէտք չէ։" Ղուկաս 15-7
------------------
  • Հովհաննես Մկրտիչը նույնն էր ասում: «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ Մաթ 3:2
  • Հովհաննես Մկրտիչը "եկաւ Յորդանանի կողմը ապաշխարութեան մկրտութիւն քարոզելու՝ մեղքերի թողութեան համար," Ղուկ 3:3
  • Հովհաննես Մկրտիչին ասեց «Այսուհետեւ ապաշխարութեան արժանի պտուղներ տուէ՛ք եւ մի՛ սկսէք ասել, թէ Աբրահամին ունենք իբրեւ հայր. այս ասեմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից անգամ դուրս բերել Աբրահամի որդիներ։» Ղուկ 3:6 (Պարզ է չէ՞ որ արտահայտություններ ինչպես ասենք "առաջին Քրիստոնյա ազգն էնք, մեր ազգային կրոնն է և այլն ոչ մի օգուտ չունի, եթե ապաշխարհանք չկա:)


Առաքելական նամակները նույն էին ասում զղջալու և մտքի ուղղությունը փոխելու մասին:

Հիմա տեսնում է՞ք իսկական Քրիստոնեությունը որն է՝ Ավետարաննեում գրված: Իմացե՛ք, որպեսզի ոչ մեկը ձեզ չխաբի ազգայնամոլական ու նեո-հեթանոսական սիրուն խոսքերով ու չվատնի ձեր կյանքը:
Բայց ինչու՞ ապաշխարհություն չի քարոզվում այսօր աշխարհում: Որովհետև այսօրվա կյանքւոմ մենք դաստիարակում հպարտ ու ինքնավստահ լիդերներ, առաջնորդներ որոնք խոստանում են բարորություն, հարստություն ու բարգավաճում բերել այս կյանքում, այլ ոչ թէ խոնարհ ու համեստ հերոսներ, որոնք անկեղծորեն կարող են սիրել մարդկանց ու ազատ լինել հպարտության գերությունից:
Գառների մորթիներով գայլություն անելը շատ կեղտոտ բան է: 
Զգույշ եղեք սուտ մարգարեներից: Գիտե՞ք սա ինչի ա նման՞
Երեխաները դրսում խաղում են: Մութն ընկնում է: Պապան ընթրիքը պատրաստել է ու տուն է կանչում: Երեխաների մի մասը լսում են Պապայի ձայնն ու վազում տուն: Մի մասն էլ երբ լսում են Պապաի ձայնը գնում են իրենց քույրերի ու եղբայրների հետեվից ու ասում, "էրէխեք պապան կանչում ա, էկեք գնանք տուն, արդեն մուտն ընկնում ա, ու վերցնում էն իրենց քույրերին ու եղբայրներին ու ապահով տուն հասցնում:" Պապան ստեղ շատ ա ուրախանում: Բայց երեխեք կան որ Պապայի Խոսքը չեն լսում, Պապայի մոտ չեն գալիս, ու Պապայի ձայնը չեն ճանաչում: Այս երեխաները չգիտեն ինչ անեն, բայց մութն ընկնում ա: Սրանց մոտենում են չար մարդիկ, սիրուն շորերով, բարի տեսքով ու ձեռքերին կոնֆետներով, ու ասում, «էրէխեք ջան, մեզ ձեր պապան ա ուղարկել, էկեք ձեզ տանենք տուն...» Ու էս խեղճ էրէխեքը, որ ոչ Պապային են տեսել, ոչ ուզել են մոտիկ գալ ու ճանաչել, ոչ էլ ձայնն էն լես, ու ոչ էլ Պապայի նշանները գիտեն, գնում են էս գայլերի հետևից դեպի... վատ տեղ:
Ժողովուրդ ջան, զգուշ մնացեք սուտ քարոզություններից: ԵԹԵ դուք Քրիստոնեա էք, ճանաչեք Պապայի ձայնը: Ժամանակ դրեք, սովորեք: Կարդացեք Ավետարանն ու ձեր լեզուները վարժեցրեք ԱՆԿԵՂԾ աղոթքի, որպեսզի կարողանաք պաշտպանվել սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ կգան սուտ ու մոլորեցնող ուսմունքներով, ով էլ լինեն: Մի օր այս կյանքը կվերջանա: Դուք դա գիտեք: Ու կհասնեք սահմանային անցակետին, ու զարմանքով կտեսնեք, որ այն ինչ առջևում է, ձեր սպասվածրը չէ, իսկ այն որ անցյալում էր արդեն, միայն տառապանք էր ու մաքառում:
«իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, եւ ես ճանաչում եմ նրանց. եւ նրանք գալու են իմ յետեւից. եւ ես նրանց կը տամ յաւիտենական կեանք. եւ նրանք չեն կորչի յաւիտեան. եւ ոչ ոք նրանց իմ ձեռքից չի յափշտակի։ Իմ Հայրը, որ նրանց ինձ տուեց, ամենքից մեծ է. եւ իմ Հօր ձեռքից ոչ ոք չի կարող ոչինչ յափշտակել։ Ես եւ իմ Հայրը մի ենք»։ Ավետարան ըստ Հովհաննեսի Գլ. 10, համարներ 27-30

Աստվածաշունչն ինչ է ասում հայհոյելու մասին

Նույն աղբյուրից երկու տեսակ ջուր չի կարող գալ

Ամեն մարդ երբ բարկանում է, իրեն թվում է թէ արդար է իր բարկությունը: Իրականում երբեմն արդար է, երբեմն ոչ: Դրա համար Պողոս Առաքյալն ասում է "Թէ բարկանաք էլ, մեղք մի՛ գործէք. արեգակը ձեր բարկութեան վրայ թող մայր չմտնի. 27եւ Սատանային տեղի մի՛ տուէք։" Եփես. 4:26. Բայց երբ մենք բարկանում ենք, շատերս սկսում ենք հայհոյել (քֆուր տալ): Մինչև 2 տարի առաջ իմ բերանից հայհոյանք էլ էր դուրս գալիս (երբ բարկանում էի), աղոթք էլ: Մի օր մայրս խնդրեց որ այլևս չանեմ դա: Ու չարեցի: Հետո հասկացա, թէ ինչպես կարող է նույն բերանը և աղոթէ անել և հայհոյանք: Ես իսկապես զղջացի իմ անհոգ խոսքերի համար: Եկեք տեսնենք թէ ինչ է Աստուծո խոսքը ասում հայհոյանքի մասին: Եթե ձեզ օգտակար լինի, տարախեք խնդրում եմ: Թող վերանա այս ախտը մեր միջից, մեր ընտանիքների միջից ու մեր հասարակության միջից: Շնորհակալություն:
Ավետարան ըստ Մաթևոսի 12:30-33
"բերանը սրտի լիութիւնից է, որ խօսում է։ 31Բարի մարդը իր սրտի բարի գանձերից հանում է բարի բաներ, իսկ չար մարդը իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ։ 32Բայց ասում եմ ձեզ, թէ մարդիկ իրենց խօսած ամէն դատարկ բանի համար դատաստանի օրը հաշիւ պիտի տան, 33որովհետեւ՝ քո խօսքերով պիտի արդարանաս եւ քո խօսքերով պիտի դատապարտուես:"
Եփես. 4:29
"Ոչ մի տգեղ խօսք ձեր բերանից թող չելնի, այլ միայն բարի խօսքը, որ շինիչ է եւ օգտակար..."
Հակոբոս 1:26
"Եթէ մէկն ուզում է բարեպաշտ լինել եւ չի սանձահարում իր լեզուն, այլ զբաղեցնում է իր սիրտը, այդպիսի մէկի համար զուր է բարեպաշտութիւնը։"
Հակոբ 3:9-10
"Նրանով օրհնում ենք Տիրոջը եւ Հօրը եւ նրանով անիծում ենք մարդկանց, որ ստեղծուեցին Աստծու նմանութեամբ։ 10Նոյն բերանից դուրս են գալիս օրհնութիւններ եւ անէծքներ։ Եղբայրնե՛ր իմ, պէտք չէ, որ այդ այդպէս լինի։"
Կողոս. 3:8
"Այժմ դուք եւս թօթափեցէ՛ք այդ բոլորը՝ բարկութիւն, զայրոյթ, չարութիւն, հայհոյութիւն եւ խեղկատակութիւն՝ ձեր բերաններից։"
Առակներ 13:3
"Իր լեզուն զսպողը պիտի պահպանի իր անձը, բայց ում բերանը յանդուգն է, պիտի խռովի իր հոգին։"
2 Տիմոթեոս 2:14
"Բայց պիղծ բաներից եւ սնոտի խօսքերից հեռո՛ւ մնա, քանի որ դրանց անձնատուր եղողները աւելի ու աւելի առաջ են գնում ամբարշտութիւնների մէջ:"
Հռոմ 12:14
"Օրհնեցէ՛ք ձեզ հալածողներին. օրհնեցէ՛ք եւ մի՛ անիծէք."

Ինչպե՞ս է որ Քրիստոնեաները շարունակում են մեղք գործել

Երեկ ընկերներիցս մեկը հարցրեց մի բան, որը կարծում եմ շատ ընդհանուր է: "Ես Հայ Առաքելական Եկեղեցու զավակ եմ: Հավատում եմ Աստծուն: Փորձում եմ մշտապես պահել պատվիրանները, բայց երբ որ իմ հավատքի մեջ իմ կարծիքով ապրում եմ համեմատաբար վերելք, դրան հաջորդում է մեղանչելը:" Հետո, ընկերս հարցնում էր թէ ինչպես հաստատուն մնա հավատքի ու Քրիստոնեական վարքի մեջ:
Բոլորիս էլ հավանաբար ծանոթ է չէ՞ այս զգացումն ու վիճակը: Քրիստոնեաները, ինչպես այլ մարդիկ, կատարյալ չեն: Մկրտություն ստանալ ու հաղորդություն վերցնելը մեզ միանգամից սուրբ չի դարձնում:
Հնարավո՞ր է մեղք չգործել ու կատարյալ լինել: Պարզվում է որ այո:
Այս պահին Աստվածաշնչից 2 հստակ խոսք եմ հիշում, որ կոչ են անում սրբության: Նախ, երբ Տէր Հիսուսն ասում է "կատարյալ եղեք, որովհետև ձեր երկնավոր Հայրը կատարյալ է:" Մաթևոս 5:48: Եվ մեկ էլ Հովհաննես Առաքյալի առաջին ընդհանրական թղթում մի շատ հետաքրքիր ու մեծ խորհուրդ պարունակող խոսք կա: Առաքյալն ասում է "Ամէն ոք, ով Աստծուց է ծնուած, մեղք չի գործում, որովհետեւ Նրա սերմը մնում է նրա մէջ. չի էլ կարող մեղանչել, որովհետեւ Աստծուց է ծնուած։" 3:9.
Տեսեք ինչ հետաքրքիր բան է ստացվում: Երբ որ Տէր Հիսուսն ասում է կատարյալ եղեք, Ինքը գիտի որ սա հնարավոր է: Այդ ահռելի Սերը չի կարող իր զավակներից պահանջել մի բան որն անհնար է: Ուրեմն հնարավոր է մեղէ չգործել, բայց հարցն այն է թէ, բա ինչպե՞ս: Տեսեք Հովհաննես առաքյալն ինչ ասեց վերևում: Նախ, որ Աստծուց ծնվածները մեղք չեն գործում, և դրանք նրանք են, որոնց մեջ մնում է Աստուծո սերմը: Իսկ ինչն է Աստուծո սերմը՞, դա Աստուծո խոսքն է: Կարծես թէ այստեղ Հովհաննես առաքյալը շարունակում է Սերմնացանի առակը (կարդացե՛ք Մաթևոս 13:3-ից):
"Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացէք եւ մարմնի ցանկութիւնը մի՛ կատարէք," գրում է Պողոս առաքյալն իր Գաղատացիներին ուղղված նամակում գլ. 5:16 Հոգով ընթանալ նշնակում է թույլ տալ որ Աստուծո Հոգին առաջնորդի ձեր կյանքը, վստահել նրան: Թույլ տալ որ Աստուծո հոգին (Աստված Հոգի է, ասում է Հիսուսը Հովհ. 4:24-ում) բռնի ձեր ձեռքից ու առաջնորդի այնպես, ինչպես փոքրիկ երեխաներն ծնողն է ձեռքից բռնում ու փողոց անցկացնում:
ՈՒՐԵՄՆ ԻՆՉՊԵ՞Ս Չ՛ՄԵՂԱՆՉԵԼ
Եկեք ամեն մեկս մեզ 3 հարց տանք:
1. Ես ուզում եմ սուրբ լինե՞լ
2. Ես հասկանու՞մ եմ որ իմ դեմ մարտնչող թշնամի կա և ես մենակ չեմ կարող պայքարել նրա դեմ
3. Ես հավատու՞մ եմ որ Աստուծո հոգին կարող է ներս գալ իմ ներսը, պաշտպանել ինձ այս պայքարի մեջ ու հաղթել, եթե ես իմ կամքով դռներս բացեմ ու ասեմ Ներս արի Հիսուս ջան, ես մենակ չեմ կարող սա անել:
Եթե ձեր պատասխանն առանց երկտմտելու ԱՅՈ է այս 3 հարցերին, ապա Պողոս առաքյալի այդ մեջբերումը (Գաղատ: 5:16) ահռելի նշանակություն ունի: Ինչ է դա նշանակում: Սա նշանակում է որ,
1. Աստուծո Հոգին կպայքարի մեր մեղավոր ցանկությունների դեմ, եթե մենք դա թույլ տանք մեր կամքով: Կամքին հակառակ բան չի կատարվի: (Գաղատ. 5:17-18)
2. Աստուծո Հոգին մեզ ցույց կտա մեր մեղքերը (Գաղատ. 5:19-21) - "շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, վաւաշոտութիւն, 20կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, կռիւ, նախանձ, բարկութիւն, հակառակութիւններ, երկպառակութիւններ, բաժանումներ, 21չար նախանձ, սպանութիւններ, հարբեցողութիւններ, անառակութիւններ եւ սրանց նման ուրիշ բաներ։"
3. Աստուծո Հոգին պտուղ կտա ձեր մեջ: (Գաղատ. 5:22-23) "Իսկ Հոգու պտուղն այս է՝ սէր, խնդութիւն, խաղաղութիւն, համբերութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն. այսպիսի բաներին օրէնք չկայ։" Հիշու՞մ էք երբ Աստուծո խոսքը, որպես սերմ ընկնում էր պարարտ հողի մեջ, ինչ պտուղ էր տալիս, մեկի դեմ 30, մեկի դեմ 60...
4. Աստուծո Հոգին ուժ է տալիս մեզ սպանելու մեղքը: (Գաղատ. 5:24-25)
ԶՂՋԱԼ ԵՎ ԱՊԱՇԽԱՐՀԵԼ
Առանց զղջումի, այս ամենը չի կարող պատահել: Մարդը լսում է Աստուծո խոսքը (կամ կարդում), ու հասկանում, որ իր ապրած կյանքը չի համապատասխանում ՍԻՐՈ օրենքին: Իսկ կյանքը պահվում է միայն ու միայն այդ օրենքով: Ամեն բան, որ հակառակ է անձնուրաց ու անկեղծ սիրո օրենքին, տանում է կործանման, որը մենք երբեմն տեսնում ենք երբեմն ոչ:
Մարդը, Աստուծո խոսքը լսելուց հետո (եթե հողդ պարարտ է) տեսնում ք որ ինքը հիվանդ է (հպարտություն, ատելություն, նախանձ եվ նման բաներով), խոնարհվում է, ծնկի գալիս իր հոգում ու ասում, Տէր, ես ուզում եմ քեզ պես կատարյալ լինել: Շնորհակալություն որ ինձ այսքան սիրեցիր ու քո այս ահռելի սիրով պահում էս կյանքը: Շնորհակալություն որ արդար չեղար իմ նկատմամբ, այլ սիրով ժամանակ տվեցիր, որ գամ քո ճանաչմանը, գամ դեպի քեզ: Ահա իմ սիրտը բաց է քո առաջ: Ներս արի իմ կյանքի մեջ Հիսուս ջան: Այս օրվանից սկսված Քո հետ հարաբերությունն ամենաթանկ բանն է իմ կյանքում: Ես չեմ ուզում որևէ բան անել որ հանկարց չվնասի այս հարաբերությունը: Ես Քրիստոնեա եմ, բայց մենակ չեմ կարողանում չհայհոյել, մենակ չեմ կարողանում չհպարտնալ, մենակ չեմ կարողանում չնախանձել, մենակ չեմ կարողանում չատել, մենակ չեմ կարողանում հավատարիմ մնալ, մենակ չեմ կարողանում ինքս ինձ զսպել, մենակ չեմ կարողանում ներել... Բայց ես հավատում եմ, որ այս բոլոր բաներին կարող եմ հաղթել Քեզ հետ: Ամեն բան հնարավոր է քեզ հետ: Իմ դռները բաց են քեզ համար: Գիտեմ դժվար է: Չեմ էլ պատկերացնում թէ ինչպես էս անելու անելու, բայց ոչինչ: Ես չգիտեմ, դու գիտես: Դու ասեցիր ամեն բան հնարավոր է Աստուծո համար, ու ես հավատում եմ:
Ժողովուրդ ջան մի վախեցեք սրբության ու կատարելության ձգտել:

Ինչպես հաղթահարել հուսահատությունն ու ընկճվածությունը

2010 թվականին իմ բիզնեսը կտրուկ վատացավ, բայց դա ամենալավ բանն էր որ պատահեց իմ կյանքւոմ:
Ես ընկճվեցի ու խորը հուսահատության մեջ ընկա, որովհետև չգիտեի ինչպես կերակրել 2 զավակներիս ու ինչպես վճարել մեր տան հիպոտեկը: Երևի թէ այս տեսակ խնդիրները ծանոթ են ընթերցողների մեծամասնությանը: Ես աղոթում էի որ գործերս լավանար ու մենք հասցնենք ծերը ծերին: Ու այդ ժամանակ երկու լավ բան պատահեցին, որ օգնեցին ինձ վերաիմաստավորելու իմ Քրիստոնեական հավատքն ու կյանքը:
Առաջինն այն էր, որ երբ ես աղոթում էի ու խնդրում որ վիճակը մի քիչ թեթևանա ես ինձ գտա այն մտքի վրա որ մի՞ թէ կյանքը սա է: Որ մի՞ թէ կյանքի ամբողջ իմաստն այն է որ ամբողջ օրը վազվզես ու միայն մտածես ծերը ծերին հասցնելու մասին, ու խորը տխրություն ապես երբ չես հասցնում: Արդյոք սրա՞ համար եկանք այս աշխարհ: Եթե այո, ապա ուր մնացին Քրիստոսի խոսքերը թէ "խնդրեցեք և կտրվի ձեզ, փնտրեցեք և կգտնեք, թակեցեք ու կբացվի..." (Մաթ. 7:7): Պատասխանը չունեի: Թեև մկրտված եմ, Հայ եկեղեցու կիսասարկավագ, ամեն կիրակի Պատարագի եմ մասնակցում, հաղորդություն վերցնում: Չեմ գողանում, չեմ սպանում: Ինձ թվում էր, որ լավ մարդ եմ:
Երկրոդն այն էր, որ այս մտքերի վրա ես ամաչեցի իմ կյանքից ու վարքից: Ես անկեղծորեն պատասխան էի փնտրում ու հավատում եմ, որ դա տրվեց: Ես ամաչեցի, որովհետև տեսա, որ ամբողջ կյանքում ես Աստծուց ուզել եմ Իր խոստացածները, բայց երբեք իրեն չեմ փնտրել: Ես փնտրել եմ իր տվածները, բայց իր հետ ջերմ ու հավատարիմ հարաբերություն երբեք չեմ փնտրել: Աղոթել եմ, բայց միայն խնդրելու համար: Չեմ ուզել իր ընկերը լինել: Հեռու եմ մնացել իրենից: "Հայր մեր" եմ ասել, բայց որպես հայր չեմ պատկերացրել: Իմ երկուշաբթին ու երեքշաբթին տարբերվել են իմ Կիրակիից: Խորքում ես հպարտ էի, ունեի արդարության զգացում: Ինձ թվում էր, որ իմ ստացվածքներն արդար վարձատրություն էին իմ "բարեպաշտ Քրիստոնեական արդար" կյանքի համար (լավ տուն ունեի, լավ աշխատանք, լավ ընտանիք): Ես իմ սխալները չէի տեսնում: Աստուծո արքայությունն ինձ հետաքրքրում էր միայն այնքանով, որքանով մեր հավատքի մի այլ ատրիբուտ: Ինձ թվում էր, որ ես բավական արդար կյանք եմ ապրում ու երբ ժամանակը գա, երկնքի արքայության մեջ մի փորքր տեղ արդեն ապահոված ունեմ: Ես գիտեի որ մարդիկ մահանում են, բայց սերմնացանի առակի միջի առաջին սերմերի պես, Աստուծո խոսքը իմ մտքից էլ էր գողացվում, քանի որ ինչպես վերևում գրեցի ես Աստծուց միայն փնտրում էի Իր տվածները, այլ ոչ իրեն: Ես չէի գտնում որ հիվանդ եմ ու ինձ էտքան էլ չէր հետաքրքրում "բժիշկ" ունենալու գաղափարը: Ես մոռացել էի որ այս կյանքը ժամանակավոր է, ու ամեն ինչ մի օր կվերջանա:
Ու ես խորապես զղջացի իմ հուսահատության մեջ:
Ես հավատում եմ, որ Աստված ինձ ողորմյաց այնպիսի ձևով, որ իմ անկեղծ խնդրանքին (հասկանալ թէ ինչու է այսպես), պատասխանեց՝ ցույց տալով այս ամբողջը: Ու ես սկսեցի տեսնել իմ մեղքերը՝ բաներ, որ առաջ չէի տեսնում, թէև դրանք իմ մեջ էին: Ամաչեցի: Զղջացի: Կյանքս փոխվեց: Բաները քիչ քիչ սկսեցին շտկվել:
Խաղաղություն և ուրախություն եկավ վրաս, մի բան որ առաջ չգիտեի, քանի որ մութ սենայկում նստածի պես էի: Բայց այստեղ իմ փորձառության մասին չէ, որ ուզում եմ գրել, քանի որ իմ ճանապարհը դեռ չի ավարտվել ու անկատար է: Այն ինչ, որ գրեցի վերևում, պարզապես վկայություն էր հուսահատության ու ընկճվածության մեջ գտնվող եղբայրներին ու քույրերին քաջալերելու համար: Այո՛ ես իսկապես ի նկատի ունեմ քույրեր ու եղբայրներ, որովհետև մենք բոլորս էլ ասում ենք "Հայր մեր..." Հետևաբար մեկ ընտանիք, մեկ ընդհանուր նպատակ:
Բայց եկեք տեսնենք թէ ինչ են ասում Ուղղափառ եկեղեցու հայրերը հուսահատության մասին: Ես ի նկատի ունեմ մարդիկ, որոնք անցել էն մի ամբողջ ճանապարհ, սիրել Աստծուն ու մարդկանց, և հասել լուսավորության:
Նրանցից շատերը միանշանակ ասում են, որ հուսահատությունը հպարտության հետևանքն է: Մարդը իր կյանքում ու նպատակներում հույսը դնում է իր վրա (նույնիսկ Քրիստոնեաները) և երբ նա մենակ չի կարողանում հաղթահարել ու հասնել դրանց իրագործմանը, նա հուսահատվում է ու ընկճվում (դեպրեսիա): Չի ստացվում: Իրեն թվում է թէ ինք էս կյանքում կրվում ա: Ու քանի որ նա չի կարողանում իրերին այլ կերպով նայել, (քանզի բարի ու դրական ալտերնատիվը՝ Աստուծո խոսքը, գողացված է նրա մտքից: Ղուկաս 8:12) նա ընկնում է խորը հուսահատության ու անօգնականության մեջ: Իսկ դեպրեսիվ վիճակից դուրս գալու 3 ամենակարևոր պայաններց 2րդ հարցն այսպես է - կարելի՞ է արդյոք այս վիճակին նայել մի այլ տեսանկյունից: Եթե ոչ, ապա մարդը մնում է այդ վիճակի մեջ:
Հոգևոր բաներն իմանալու մի վիճակ կա, որ բուժում է մտավոր ընկճվածությունը: Հուսահատությունը մարդու վրա է գալիս փորձությունների ու գայթակղության ալեկոծության արդյունքում, գրում է Մաքսիմուս Խոստովանողն իր Գործք Առաքելոցի մեկնության մեջ: Ուրեմն, Աստծուն անկեղծորեն մոտենալն ու իր հետ հարաբերություն փնտրելը (այլ ոչ թէ իր տվածներին) ու այդ հարաբերության արդյունքում հոգևոր իմացության ճանապարհով քայլելը տեսեք թէ ինչ են անում մարդուն: (Գործք Առաքելոց 28:1-4)
Իսկ Սբ. Պետրոս Դամասկոսցին բացատրում է թէ ինչ է նշանակում հոգևոր իմացություն (հոգևոր կյանքի մասին գիտենալը): Նա ասում է (բառացի չեմ գրում, այլ վերապատմում, քանի որ մի քիչ դժվար է հասկանալ բառացի)
"Մարդը սկսում է խոնարհ հոգով շնորհակալություն հայտնել Աստծուն: Այս պրոցեսի մեջ նա սկսում է ճանաչել ու գիտենալ Աստուծո նպատակենրն ամբողջ մարդկության համար: Մարդը սկսում է երախտապարտ լինել Աստծուն երբ որ իսկապես տեսնում է ԻՐ այս ահռելի սերն ու ողորմությունը: Արդյունքում նա սկսում է համբերությամբ դիմանալ ու շատացնել հույսը, որովհետև գիտի ու ՀԱՎԱՏՈՒՄ Է որ Աստուծո շնորհքով նա ողորմություն կգնի: Եվ իր փորձառության այս ճանապահի լույսի ներքո նա սկսում է ավելի մոտիկից ճանաչէլ Աստժուն ու նա սկսում է խորհել ոչ միայն իր անձնական օրհնությունների մասին այլ նաև տիեզերական օրհնությունների մասին:" (խնդրում եմ չշփոթել Գնոստիցիզմի ու Միստիցիզմի հետ)
Սբ. Պետրոսը (Դամասկոսցին) շարունակում է, որ սրան հետևում անկեղծ արցունքներ, երբ մարդը հասկանում է, որ ինքը չի կարող Աստծուն պաշաճորեն շնորհակալություն հայտնել այդ ահռելի սիրո ու ողորմության համար:
Հետո "նրա միտքը սկսում է ձեռք բերել ջինջ մաքրություն եվ վերադառնալ իր նախնական մաքուր վիճակին", որը մարդը կորցրել էր հեռանալով Աստծուց ու տրվելով կրքերին: Այստեղ մարդն սկսում է երկյուղել, որ չանի մի բան, որը հանկարծ կարող է վնասել այս հատուկ հարաբերությունն սիրելի Աստուծո հետ:
Ժամանակակից խոսքերով՝ Սբ. Պետորս Դամասկոսցու ասածները կարելի է այսպես ասել:
Աստված քեզ կյանք տվեց, արև, ջուր, օդ, ու օգնում է քեզ շնչել ամեն վայրկյան: Նա նպատակ ունի քո համար: Հավիտենական նպատակ: Լավ նպատակ: Այս կյանքը ժամանակավոր է: Մտքիցդ բաց մի թող դա: Եվ եթե դու քո կամքով, քո կյանքն այնպես առաջնորդես որ կապվի Աստուծո այդ նպատակի հետ, որ ՆԱ ունի քո համար, ապա դու սկսում էս քայլել մի ճանապահով որն առաջնորդում է դեպի հոգևոր ու հոգեբանական մի առողջության (այստեղից էլ բառի իմաստը՝ Առ Ողջություն), որն ազատ է հուսահատությունից ու ընկճվածությունից: Ու այդ իմացության լույսը ստանալով դու կսկսես դա տարածել քո շուջի մարդկանց: Քո շուրջի հուսահատ մարդիկ քո մեջ լույսը կտեսնեն ու հույսով կլցվեն: "Թող այդպէս փայլի ձեր լոյսը մարդկանց առաջ, որպէսզի տեսնեն ձեր բարի գործերն ու փառաւորեն ձեր Հօրը, որ երկնքում է»։ Մաթևոս 5:16
Այ այս վիճակում է եղել Պողոս առաքյալը երբ գրել է Փիլիպեցիներին ուղղված նամակն ու այդ վիճակում կարող են մարդիկ միայն հասկանալ այդ նամակի 4րդ գլխի 4րդ համարը. «Միշտ ուրա՛խ եղէք Տիրոջով, դարձեալ եմ ասում՝ ուրա՛խ եղէք։ Թող ձեր հեզութիւնը յայտնի լինի բոլոր մարդկանց։ Տէրը մօտ է։» Աստուծո հոգին սկսում է ազատորեն գործել քո մեջ: Իսկ Հոգու պտուղներն են սեր, խաղաղություն և ուրախություն: Չկա խավար, չկա հուսահատություն:
Բայց իմացեք խնդրում եմ, այս վիճակը տրվում է միայն նրանց (համաձայն եկեղեցու հայրերի), որոնք որ անկեղծորեն են աղոթում, ուշադրությամ են աղոթում, ու սրտանց սիրում են Աստծուն ու ԻՐ հետ հարաբերությոն փնրտում, այլ ոչ թէ Իր տվածների: Եկեղեցու հայերը նաև ասում են, որ ձեզ կտրվի այնքան, որքան անկեղծությամբ դուք կ՛խնդրեք ու կձգտեք ձեռք բերել այն: Որքան խոնարհությամբ դուք կձգտեք հասնել դրան: Հիշու՞մ էք Տէր Հիսուսի խոսքերը թէ Երկնքի արքայությունը հզորներն ուժով են ձեռք բերում: (Մաթևոս 11:12)

Ինչու՞ մենք չենք տեսնում Աստծուն

Սերը ո՞նց տեսնես:
Ես չգիտեմ մի այլ կրոն կամ հավատք, որ ասի թէ Աստված սեր է: Մեկն ասում է թէ տիեզերքի արարիչը բարձրագույն իմաստություն է, մյուսն ասում է արդար զորություն, մեկ այլն ասում է մի այլ բան, բայց սե՞ր: Այն որ Աստված սեր է, այս միտքը Քրիստոնեությանը արմատական կոնտրաստի մեջ է դնում բոլոր այլ կրոնների հետ: Գիտենք, որ Աստված արդար է, բայց նա արդարություն չէ, այլ սեր: Պատկերացնում էք ինչ կլիներ մեր վիճակը, եթե Աստված միայն արդարություն լիներ: Ո՞վ կդիմանար:
Հովհաննես Առաքյալի առաջին նամակի 4րդ գլուխը շատ հետաքրքիր կերպով մեկնաբանում է այս միտքը: Խորհուրդ կտամ բացեք Նոր Կտակարանն ու կարդացեք այս հատվածը: Չի ասում թէ սերն Աստծու մոտ է, կամ Աստված սեր ունի, բայց սևով սպիտակի վրա գրված է "Աստված սեր է:" (8րդ համարում):
Հիմա, շատերն ուզում են Աստծուն տեսնել ու հարցնում ինչպես կարելի է դա անել, կամ թէ ինչու չենք տեսնում: Ու այստեղից հետևություն: Սերն ինչպե՞ս կարելի է տեսնել: Սերը ոչ շոշափելի բան է, ոչ ուտելու բան, ոչ էլ տեսնելու բան է: Դա զգացողություն է: Իսկ զգացողությունը մարդն իր ներսում է զգում, հոգով: Եվ արի ու տես որ Հովհաննես առաքյալն իր Ավետարանի 4րդ գլխի 24րդ համարում (շատ հետաքրքիր հատված է խորհուրդ կտամ կարդալ) հստակ ասում է, որ "Աստված հոգի է..."
Ուրեմն մարմնի աչքերը սահմանափակ տեսողություն են ցուցադրում ու մենք գիտենք, որ մարմնի աչքերը հոգևոր բաներ չեն կարող տեսնել: Ամենամոտիկ բանն այստեղ քամու օրինակն է, ինչպես որ Տէր Հիսուսն էլ ցույց է տալիս: Մենք քամին չենք տեսնում, բայց հստակ տեսնում էնք իր շարժը, գործ, արդյունքը: Սերն էլ այսպես է:
Բայց կա՞ արդյոք հնարավորություն Աստծուն իսկապես տեսնել: Պարզվում է, որ այո: "Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետեւ նրանք Աստծուն պիտի տեսնեն։" (Ավետարան ըստ Մաթևոսի գլ 5, համար 8):
Ուրեմն կա մի վիճակ, խորթ մարդկանցից շատերին, ուր սրտով մաքուր, անկեղծ ու խոնարհ (ԵՍ չունեցող) մարդուն կտրվի մի տեսողություն (չգիտեմ երբ), երբ անձը, համաձայն Քրիստոսի խոսքի, կտեսնի Աստծուն:
Մեզ համար սա անհասկանալի ու անհասանելի է թվում, որովհետև մենք չունենք սրտի այդ մաքուրթյունը: Մեզ թվում է թէ մենք ահագին մաքուր ենք, բայց չենք գիտակցում, որ եթե մեր մեջ նույնիսկ մի քիչ հպարտություն, կեղտ, եսասիրություն ու ատելություն կա, ապա դա Աստուծո կողմից չի ընդունվում:
Ահա մի պարզ օրնակ: 
Վերցրեք մի բաճակ մաքուր ու պաղ ջուր: Հաճույքով խմեք: Լավ է չէ՞ ծարավ սրտին: Ձգում է: Հիմա վերցրեք մի բաժակ մաքուր ջուր, ու դրա մեջ մի քիչ կեղտ ավելացրեք (ինչ կեղտ որ մտքներովդ անցնի): Ջուրը գույնը կփոխի: Եթե դուք ճարահատ չէք ու ծարավ չէք, կխմե՞ք այդ կեղտաջուրը: Ոչ: Ինչու՞, չէ՞ որ 95 տոկոսը մաքուր ջուր է և միայն 5 տոկոսն է կեղտ: Այնուամենայնիվ չէք խմի: Կզզվեք: Հետ կտաք: Նույնպես էլ աստեղ: Ինչու՞ էք կարծում, որ Աստված կխմի այն ջուրը որ ոչ տաք է, ոչ էլ պաղ, ոչ մաքուր, ոչ էլ այդքան կեղտոտ: Հիսուսը շատ խիստ խոսք ունի այս մասին Հայտնության գրքի 3րդ գլխի 16րդ համարում: Ասում է "կփսխեմ..."
Եզրակացություն
Աստված սեր է և սերը չենք կարող տեսնել: Սերը և սիրո գործերը կարող էնք զգալ մեր ներսում (Հիշեք Հիսուսի խոսքերը թէ "Երկնքի արքայությունը ձեր ներսում է:" Ղուկաս 17:21): Աստծուն կարող էնք տեսնել եթե մաքրվենք սրտով, մաքրենք մեր ներսն ու դուռը բացելով հրավիրենք Հիսուսին ներս: "Ահա՛ւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթէ մէկը ականջ դնի իմ ձայնին եւ բաց անի դուռը, կը մտնեմ նրա մօտ եւ կ՚ընթրեմ նրա հետ, եւ նա՝ ինձ հետ։" Հայտնություն 3:20
Երբ մարդիկ իրար հետ ընթրում են, սեղանակիցներն իրար տեսնում են, իրար հետ խոսում, իրար հետ ուրախանում: Ես չգիտեմ մի այլ պատիվ, քան ընթրել Աստուծո հետ, իր սեղանին:

Աստծուն հավատալն ավելի հեշտ է քան հավատալ Հիսուս Քրիստոսին:

Աստծուն հավատալն ավելի հեշտ է քան հավատալ Հիսուս Քրիստոսին: Ի՞նչ կասեք այս մասին: Համաձա՞յն էք: Այս խոսքերը և հետևող մտքերը 2 օր առաջ լսեցի Ալեքսեյ Օսիպովի (Ուղղափառ մանկավարժ և Մոսկվայի Ուղղափառ Հոգևոր Ճեմարանի դասախոս) մի դասախոսության ընթացքում:

Հիսուս Քրիստոսն աշխարհի փրկիչն է: Բայց ու՞մ է պետք փրկիչ: Ինչու՞ մարդիկ չեն կարողանում սա հասկանալ ու ընկալել: Ինչու՞ է շատերի մոտ հեքիաթ է թվում: Հիմա տեսնենք:

Դուք ե՞րբ էք բժշկի գնում: Երբ որ դուք գիտեք որ հիվանդ էք, չէ՞ Սովորության համաձայն բժշկի գնու՞մ էք, ոնց որ մարդիկ սովոության համաձայն եկեղեցի են գնում: Չեմ կարծում: Սովորության համաձայն բժշկի գնու՞մ էք, որովհետև ձեր պապերն էլ երբեմն գնացել բժշկի: Կարծում եմ որ ոչ: Ուրեմն այն մարդն է բժշկի գնում, ով որ գիտի որ ինքը հիվանդ է: Այն մարդը, որին թվում է, որ ինքն առոջ է, բժշկի չի գնում:

Ահա նույնպես էլ և այստեղ: Փրկչի կարիք ունի այն մարդը, ով որ կարող է նայել իր անձի ներսն ու հասկանալ որ ինքը հիվանդ է, որ ինքը գերի է հպարտության, գերի է նախանձի զգացմունքին, գերի է փողասիրությանը, գերի է փառասիրությանը և ամեն մի ընթացքի որ հակառակ է սիրո օրենքին: Օրենք, որի վրա կառուցված է կյանքը:

Իսկ այն մարիկ, որոնց թվում է որ իրենք ճիշտ քրիստոնեա են, իսկ մյուսներն ավելի վատ, որոնց թվում է որ իրենք արդար էն Աստծու աչքին, չեն սպանում, չեն գողանում, ամեն Կիրակի եկեղեցի են գնում, պահում են բոլոր օրենքները.... այս տեսակ մարդիկ փրկչի կարիք չեն ունենում: Իրենց չի թվում որ իրենք հիվանդ են: Իսկ բժշկի կարիք ունեն միայն նրանք, որոնք գիտակցում են որ իրենք հիվանդ են:

Առողջ մարդը բժշկի չի գնում:

Երկու Տեսակի Մտածողություն Այս Կյանքի Մասին


Վերջերս լսեցի, որ կյանքի ու ապրելու մասին 2 տեսակի մտածողություն կա՝ ուղղահայաց և հորիզոնական:
Ուղղահայաց մտածողությունն այն է, երբ մարդն իր ներսում նայում է «վեր» ու հարց տալիս: Ո՞վ եմ ես: Ինչու եմ ապրում: Ո՞րն է կյանքի իսկական իմաստը (արդյոք մրցավազքը թէ ով ավելի շատ կունենա՞ - թէ՞ մի այլ բան): Ինչպե՞ս է, որ ես մեծանում եմ: Ես ինչպե՞ս եմ շնչում: Ո՞վ ինձ ստեղծեց: Արդյոք Նա ինձ փնտրու՞մ է, մո՞տ է թէ հեռու: Ինչ կպատահի իմ գիտակցության հետ երբ մարմինս այլևս դադարի գործել: ------ Ուղղահայաց մտածողություն ունեցող մարդը չի հանգստանում մինչև չի գտնում այս հարցերի պատասխանն ու խաղաղություն ստանում:
Հորիզոնական մտածողությունը հետևյալն է: Դա, մի տեսակ, յոլա գնացող մարդու մտածողությունն է առօրյա հոգսերի մասին: Առավոտյան արթնացար, սուրճ, գործի, շփում, ընկերներ, տուն, ընթրիք, ընտանիք, հեռուստացույց, քնել: Նորից, առավոթյան արթնացար, սուրճ, գործի, տուն... եվ այսպես շարունակ: Մեկ էլ թը՛փ, կյանքը վերջանում է անսպասելի ու ոչինչ չենք հասկանում դրանից:
Մարդկանց 99.99 տոկոսի համար այս կյանքն ավարտվում է անսպասելի: Մենք, բոլորս շատ լավ գիտենք, որ սա ժամանակավոր է: Բայց քանի որ չգիտենք թէ հետո ի՞նչ կա, վախենում ենք ու խուսափում այդ ժամանակավորության մասին մտածելուց: Մութ սենյակից ինչու՞ են մարդիկ վախենում, որովհետև չգիտեն թէ սենյակում ինչ կա: Իսկ երբ լույսը վառում ես, արդեն հստակ է: Սա էլ բերում է իմ հարցին: Դուք ուղղահայա՞ց էք մտածում թէ հորիզոնական:
Սիրելի ընկերներ, եղբայրներ ու քույրեր: Խաղաղություն և ուրախություն չկա այն մարդկանց համար, ովքեր միայն հորիզոնական են մտածում: Սա ապացուցելը երկար կտևի, բայց հավատացեք, որ դա այդպես է: Գոնե միայն այն բանի համար, որ մարդու հոգին ուղղահայաց է նայում, դեպի այնտեղ որտեղից որ եկել է: Իսկ եթե մարմինն ու միտքը հորիզոնական են մտածում, ահա և ձեզ հակամարտություն: Իսկ հակամարտության մեջ չկա ոչ խաղաղություն, ոչ էլ ուրախություն: Եվ սա արդեն տառապանքի հարթությունն է:
Առավոտյան արթնացանք... սուրճ... գործի.... տուն.... ----------------- Ինչքա՞ն:

Ինչպես Մեր Մայր Եկեղեցին Կարող է Շտկել Իր Ֆինանսական Կացությունն ու Մարդկանցից Վճար Չպահանջել Սբ. Խորհուրդների Դիմաց




Մի քանի օր առաջ, Մայիսի 20-ին երբ ես գրեցի որ Լոս Անջելեսում բարեկամիս զավակները եկեղեցուց եկեղեցի էին ընկել մատչելի գնով ամուսնանալու համար (քանի որ առաջնորդանիստ եկեղեցում դա արժէ 1450 դոլար http://on.fb.me/1rmmECX) ես նաև նշեցի որ մի քանի օր հետո առաջարկներ կգրեմ թէ ինչպես մեր եկեղեցին կարող է շտկել իրավիճակը՝ պահպանելով անհրաժեշտ ֆինանսական հոսքն ու ապահովելով այնպիսի կացություն, որ երբ մարդկանցից որևէ մեկը զանգահարի որևէ Հայ Առաքելական Եկեղեցի ու հարցնի թէ ինչ արժէ Մկրտությունը կամ Պսակը, ապա պատասխանը միանշանակ լինի «Անվճար:» Արդար ու ազնիվ չէ մի թերության մասին խոսել երբ լուծումներ չես կարող առաջարկել:

Ի միջայլոց, երեկ մեկ այլ մի բարեկամ զանգահարեց Ամերիկայի Արևելյան կողմից ու հարցնում էր թէ այսինչ այսինչ եկեղեցում ինչ արժէր Մկրտությունը: Ես չգիտեի պատասխանը, բայց այստեղ սա նշում եմ, որովհետև ինձ (եվ ձեզ էլ պետք է որ) ցավ է պատճառում երբ մեզ Մայր Եկեղեցու զավակները իրար հետ են կապնվում Սբ. Խորհուրդների գին հարցնելու համար այլ ոչ թէ միանգամից եկեղեցի: Կարժծում եմ, որ ամեն նվիրյալ հոգևորական ու հավատացյալ պետք է, որ այս հարցով խիստ մտահոգված լինի ու աղոթի այս պրակտիկայի վերացման համար:

ԻՆՉՊԵ՞Ս ԱՅՍ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼ

1. Նախ պետք է անվերապահ հավատք ու կամք ունենալ: Չվախենալ ֆինանսական կորստի հետևանքներից: Այլ անվերապահորեն անել այն ինչ որ ճիշտ է ու Քրիստոնեական: Եթե մի բան պակասի ու հավատքով խնդրենք Տէր Հիսուսը կհոգա իր եկեղեցու հոգսերը: Սրան պիտի հավատալ: Եթե այստեղ չհավատանք ու հույսներս դնենք Սբ. Խորհուրդներից եկող ֆինանսական հոսքերի վրա ապա ոչ մի տեղ չենք հասնի: Եկեղեցիները կդարատկվեն:

2. Դրամը որ վերցվում է Պսակի կամ Մկրտության խորհուրդները կատարելու համար, այդ դրամից նաև բաժին է հանվում Սարկավագին, Դպրապետին, երգչախմբի անդամներին (ինձ այդպես ասեց մի բարձրաստիճան հոգևորական): Ահա թէ այս հարցն ինչպես կարելի է լուծել: Ամեն արարողություն հոգևորականը միայնակ կարող է անել: Կաթոլիկ եկեղեցում, ուր ես տարիներ առաջ աշխատում էր որպես երգչախմբի ղեկավար, հարցն այսպես էր լուծվում: Երբ մեկը զանգահարում էր ու ասում, ես և հասնացուս ուզում էնք ամուսնանալ, ինչ պիտի անենք: Պատասխանն այսպիսին էր: Բոլոր խորհուրդներն անվճար են: Խնդրեմ եկեղե և հանդիպեք քահանային: Երբ համայնքի քահանան իրենց հետ խոսում էր, ապա հարցնում էր, ուզում էք որ Սարկավագ մասնակցի՞ նա քահանա չէ այլ մասնավոր անձ, եթե այո, ապա խնդրեմ, զանգահարեք և պայմանավորվեք: Ուզում էք երաժշտություն՞ Եթե այո, ապա զանգահարեք մեր Դպրապետին և պայմանավորվեք: Երբ գալիս էին իմ մոտ, ես էլ հարցնում էի, արդյոք ուզում էք միայն եգեհոնային երաժշտություն թէ նաև սոլիստ, եթե սոլիստ, ապա խնդրեմ, զանգահարեք և պայմանավորվեք: եվ այսպես շարունակ: Եթե ուզում էք ճոխ պսակ ու սարկավագներ, երգեհոնահար և սոլիստներ ապա դրանց համար պիտի վճարվի. Եթե ձեր մտքով կանցնի հոգևորականին էլ շնորհակալություն հայտնել, դա էլ ձեր խղճին է: Մեր ժողովուրդը միշտ սիրել ու գնահատել է մարդասեր ու հոգևոր կյանքով ապրող Հայ եկեղեցականին: ---- Արդյունքում, երբ մարդը զանգահարի ու հարցնի թէ ինչ արժէ Պսակը, պատասխանը կլինի՝ Անվճար: Սա էլ ավելորդ խոսակցությունների տեղիք չի տա ու մեր Մայր Եկեղեցին խոցելի չի դարձնի այլադավան քննադատությանը:

3. Պետք է հատուկ աշխատանք տարվի եկեղեցական համայնքային կյանքի ավելի լավ կազմակերպման գործում: Հավատքը, Աստվածասիրությունն ու մարդասիրությունը պետ է լինեն այս գործի հիմքը: Ասում եմ հավատքը, որորվհետև ես ականատես եմ եղել ծխական խորհրդի նախագահի, որն արգելել է համայնքում Սբ. Գրքի Սերտողության դասեր անցկացնել: Ես ականատես եմ եղել այլ ծխականների որոնք ազնվորեն ու բացեիբաց ասել էն որ հավատացյալ չեն ու սա անում են սփյուռքում ազգը պահպանելու համար:
Բայց եթե մենք մարդկանց իսկական, հոգևոր սնունդ տանք (ազգայնականությունից զատված), մարդիկ կգան եկեղեցի, համայնքները կլցվեն հավատացյալներով ու ֆինանսական հոսքն էլ ինքնաբերաբար կլավանա:

4. Շատ համայնքներում եկեղեցիները կառուցվում ու աջակցվում են մի քանի բարերաների կողմից: Մարդիկ որոնք հաուրս են, ու այս մարդկանցից շատերին Կիրակի օրերին չէք տեսնի եկեղեցիներում: Մենք պետք է մեր ժողովրդին սովորեցնենք ետ գնալ Աստվածաշնչի պատգամներին ու ավելի շատ խոսենք տասանորդի մասին: Հավատացյալ մարդկանց պետք է սովորեցնել որ Կիրակի օրերն պետք է իրենց ունեցածից վարժվեն Աստուծո գործի համար բաժին հանել, որ, ինչպես Պողոս առաքյալն է ասում, պտուղը մեծանա: Բայց սրա փոխարեն, մարդիկ, երբ եկեղեցի են գալիս, պետք է իսկապես իրենց հոգևոր փնտրտուքներին հոգևոր լուծումներ գտնեն, որոնք նրանց կմատուցվեն մատչելի ու անկեղծ ձևով: Արդյունքում մենք կհենվենք հավատացյոալ ու բարեխաշտ ժողովրդի վրա (նման մի բան ես տեսել եմ Պոլսում, երբ բոլոն են մասնակցում, ոչ թէ մի քանի հարուստներ):

5. Թերևս լավ կլինի որ Մայր Աթոռը լուրջ քննարկի (թերևս անցյալ ամիս Տավուշի թեմի դեպքից հետո արդգեն գործնթացն սկսվել է) բոլոր թեմերում Սբ. Խորհուրդների դիմաց վարձատրություն պահանջելու պրակտիկան և համապատասխան հրահանգներ իջեցնի ամբողջ Հայ Եկեղեցում միօրինակություն բերելու մեջ:

Հավատքով շարժվենք ու թող ֆինանսներն այլ կերպ հայթայթվեն, այլ ոչ թէ ազգի մեջ տարածվի որ Մայր Եկեղեցին գին է պահանջում Սբ. Խորհուրդների դիմաց:

ՎԵՐՋԱԲԱՆ
Տեսեք այս նկրաը: Սա Հյուսիսային Կարոլինա նահանգում գտնվող այն Կաթոլիկ եկեղեցին է ու ես աշխատել եմ որպես դպրապետք 8 տար: Հանգիստ խղճով կասեմ որ այս եկեղեցում բոլորը ձգտում էին ամեն ինչ ճիշտ ու հավատով անել: Հոգևորականը հավատացյալ, բարեպաշտ ու մարդասեր: Նույնը նաև եկեղեցու մյուս բոլոր ծառայողները: Այն անձը որ հեռախոսներին էր պատասխանում, հատուկ պատրաստում էինք նրան, որպեսզի ներկայանալի լինի եկեղեցի զանգահարող անձի դիմաց: Չասի մի բան որ կարո է մարդկանց ետ մղել եկեղեցուց: Բոլորս իսկապես սիրում էինք մարդկան որպես Աստուծո զավակներ: Եկեղեցուն ինչ որ գար, այդ եկամուտի 10 տոկոսը տրվում էր աղքատներին: Հավատացյալները սիրով էին նվիրաբերում եկեղեցում, որովհետև քարոզը քարոզի նման էր, համայնքային կյանքը սիրով լի ու մարդիկ էլ ուրախանում էին որ կարողանում էին օգնել աղքատներին: Լավ ու բարի Քրիստոնեական ծուխ: -------- Արդյունքում, անդամների թիվը մի քանի տարիների ընթացքում 1200-ից հասավ 3000-ի: Բյուջեն դարձավ մոտ 1 միլիոն (միայն Պատարագի ընթացքում նվիրատվությունների հաշվին): Որպեսզի ժողովրդին հասցնեինք, Պատարագների թիվն ավելացավ 6ի. Երկու հատ շաբաթ երեկոյան, 4 հատ էլ Կիրակի օրը: Ուրիշ ճար չկար այդքան ժողովրդի չէինք կարող մեկ Պատարագով հասցնել: Այս նկարը Պատարագի սկիզբն է: Նոր նոր սկսվում է: Տեսնու՞մ էք, բոլորը ներկա են: Չեն ուշացել: Շտապում են եկեղեցի՝ Պատարագի սկզբին ներկա լինելու համար: Իսկ մեր մոտ սփյուռքում, քարոզները վերջում են ասում, որպեսզի գոնի մի քանի հոգի ավելի շատ ներկա լինի: Մենք կարող ենք մի քանի ճիշտ քայլերի միջոցով արմատապես շտկել իրավիճակն ու ավելի հզորացնել Քրիստոսի եկեղեցին՝ մեր մայր եկեղեցին:

Ինչպե՞ս Ներել, Երբ Ներելը Շատ Դժվար Է


Հայր Մեր-ի ներման մասին բաժնի վրա խորհելուց հետո ընկերներց մեկը հարցրեց ներելու դժվարության մասին: Ինչպե՞ս ներել երբ ներելը թվում է անկարելի ու դժվար: Իրոք ի՞նչ է ներելն ու ի՞նչպես է այն կատարվում: Ինչու է այն այդքան դժվար մարդկանց համար ու այդքան հեշտ սուրբերի համար:

Եթե մեզանից յուրաքանչյուրը մոտենա 200 կիլոգրամանոց ծանրաձողին, ամենայն հավանականությամբ չի կարող այն բարձրացնել: Ինչու՞, որովհետև մարզվել է պետք: Հոգևոր կյանքի մեջ, պատմում են եկեղեցու հայրերը, նույնպես կան այսպիսի ծանրություններ, որոնք առանց «մարզվելու» անհնար է բարձրացնել: Այստեղից էլ գալիս է «ասկետիզմ» (ճգևավոր) բառի մեկնաբանությունը, որ Հունարեն նշանակում է վարժություն, մարզանք: Մենք էլ պիտի սովորենք այսպես «վարժվել ու մարզվել», որպեսզի «հզորանանք» սիրո և խոնարհության մեջ, որովհետև Երկնքի Արքայությունը «հզօրներն են յափշտակում», ասեց մեր Տէր Հիսուս Քրիստոսը: (ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՄԱՏԹԷՈՍԻ 11:12)

ԻՆՉՈՒ Է ՆԵՐԵԼԸ ԴԺՎԱՐ
Ներելը դժվար է ու երբեմն անկարելի երբ անձի ԵՍ-ը դեռ գործում է: Ներելը նաև շատ դժվար է երբ մարդը սպասում է արդարության, որպեսզի ցավը փարատվի: Արդարությունը լավ բան է չէ՞ Բարձր կատեգորիա է: Բայց մենք արդարություն էնք սպասում մեր պես մարդկանցից, որոնք էլ մեր պես չգիտեն կամ չեն կարողանում ներել: Իսկ դուք գիտե՞ք որ ներողամտությունն ու ողորմությունն ավելի բարձր կատեգորիաներ են քան արդարությունը: Արդարությու՞ն էք ուզում: Լավ: Իսկ եթե մեր երկնավոր Հայրը որոշի մեզ հետ արդար վարվել այն ժամանակ ի՞նչ պիտի անենք, ու՞ր պիտի գնանք:

Եկեղեցու հայրերը գրում են, որ Քրիստոնեան պատճառ չունի վիրավորվելու, որովհետև Քրիստոնեաի ԵՍ-ի փոխաեն Հիսուսն է գործում սիրո օրենքով:

Ինչը կարող է վիրավորել Քրիստոնեաին երբ վերջինս ամբողջ տիրեզերքի ու կյանքի արարչին կոչում է «Հայր» մեր: Ի՞նչը կարող է լինել ավելի զորավոր, քան թէ այսպիսի պաշտպանություն ունենալը: Ուրեմն ներել կարողանալու համար պետք է սա գիտակցել ու ԵՍ-ն ու հպարտությունը կոտրել: Բայց ինչպե՞ս:

ԻՆՉՊԵՍ ԿՈՏՐԵԼ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Միանգամից ընդունենք: Միայնակ չէք կարող կոտրել ձեր հպարտությունը: Հպարտության դեմ միայնակ չէք կարող պայքարել ու հաղթել: Եթե ձեզ թվում է որ կարող էք, ապա սա արդեն մի այլ տեսակի հպարտություն է: Որովհետև Պողոս առաքյալն է գրում այս մասին, որ նա մեղքին չի կարողանում մենակ հաղթել: Տեսեք ինչ է գրում նա Հռոմեացիներին ուղղված նամակի 7րդ գլխի 15րդ համարում. « չեմ իմանում, ինչ որ գործում եմ. ոչ թէ այն եմ անում, ինչ որ ուզում եմ, այլ գործում եմ այն, ինչ որ ատում եմ.» Վեջին նախադասությունը մի հատ նորից կարդացեք, շատ մեծ խորհուրդ ունի:

Մենք ուզում ենք ներել, բայց չենք ներում, ինչ որ մի բան թույլ չի տալիս: Տառապում ենք: Ուզում ենք բարին գործել, բայց գնում ու չարություն, կողմնապահություն, նախանձ ու փառասիրություն էնք պաշտում: Եթե Պողոս առաքյալը, մարդ, որ Հիսուսի է տեսել, ու Նրա կողմից առաքելության կոչվել «գործում է այն ինչ որ ատում է» մե՞նք ինչ անենք: 

Ուր է այս խնդրի լուծումը:

Հենց ինքը Պողոս առաքյալն այս հարցին պատասխանում է հաջորդ 8րդ գլխում ասելով որ ազատագրումը այս վիճակից գալիս է Սուրբ Հոգուց, երբ Աստուծո ներկայությունը մտնում է իր զավակի կյանքի մեջ ու օգնում նրան բոլոր կործանարար պահվածքներից ու մտքերից, «որովհետեւ Քրիստոս Յիսուսով կեանք տուող հոգու օրէնքը ինձ փրկեց,» գրում է Պողոս առաքյալը 8րդ գլխում:

Սիրելի քույրեր ու եղբայրներ, որպեսզի Հիսուս Քրիստոսի ոգու օրենքը ձեզ կարողանա փրկել այս կործանարար կրքերից (հպարտություն, նախանձ, ագահություն, փառասիրություն, փողասիրություն և այլն), դուք պետք է Նրան ներս թողնեք ձեր էության այն վայրերը որտեղ դուք որոշումներ էք ընդունում ձեր կյանքի ու վարքի համար: 

«Ահա՛ւասիկ ես դռան առաջ եմ եւ բախում եմ. եթէ մէկը ականջ դնի իմ ձայնին եւ բաց անի դուռը, կը մտնեմ նրա մօտ եւ կ’ընթրեմ նրա հետ, եւ նա՝ ինձ հետ,» ասում է մեր Տէրը Հայտնության 3րդ գլխի 20րդ համարում:

Դուք պետք է բացեք ձեր սրտերն ու մտքերն ու ասեք, ներս արի Տէր Հիսուս: Ներս արի ու լույս տուր: Ներս արի ու օգնիր, որովհետև ես մենակ չեմ կարողանում հաղթել այս կրքերին, որոնք հեռացնում են ինձ քեզնից: Ներս արի ու եղիր իմ լավագաույն միտքը: Ներս արի ու եղիր իմ ներսի տաճարի արքան: Ներս արի և օգնիր ներել, որովհետև ես մենակ չեմ կարողանում ներել, քանի որ ներողամտությունն ու անձնվեր սերն Աստվածային որակներ էն, իսկ ես մարդ եմ: Բայց ես հավատում եմ, որ քեզ հետ կարող եմ Տէր: Ես հավատում եմ որ դու կարող ես փշրել իմ եսասիրությունն ու հպարտությունը: Ես այլևս ինձ տրված ժամանակը կօգտագործեմ քեզ հետ մարզվելու, որովհետև ես միայն կարող եմ հաղթել քեզ հետ միասին, իմ Տէր: Ես չգիտեմ թէ սա ինչպես է կատարվում, չեմ հասկանում թէ դու ինչպես էս սա անում, բայց ես հավատում եմ Քեզ ու գիտեմ որ Դու քո մոտ գալացողին ետ չես ուղարկում:

Իսկ հիշու՞մ էք Հիսուսի պատասխանը, «Ով յաղթի, նրան թոյլ կը տամ նստելու ինձ հետ իմ աթոռին, ինչպէս որ ես յաղթեցի եւ նստեցի իմ Հօր աթոռին։» (Հայտնություն 3:21) - Ով որ հաղթի.... Իսկ հաղթում են ուժեղները: Եվ ուժեղներն էն որ կարողանում են ներս մտնել Աստուծո Արքայության մեջ, «հզօրներն են յափշտակում այն: Մաթ. 11:12

Հիմա տեսնու՞մ էք ինչու չենք կարողանում ներել երբ մենակ էնք, եվ միայն որ պարագայում կարող էնք և ներել, և ներողություն հայցել, եվ հպարտությանը հաղթել, եվ նախանձին և թէ չար մտածողություններից ազատել միտքը: Դուք սա կարող էք անել միայն ու միայն Տէր Հիսուսին ձեր ներսը հրավիրելով, բերանով ու բառերով հրավիրելօով, ու չեք մտահոգվի ձեր ԵՍի մասին, չեք մտահոգվի որ ներելու կամ ներողություն հայցելուց խոցելի էք դառնում: Չեք մտահոգվի որ մարդիկ ձեր մասին կասեն թէ հարիֆ էր, կամ էլ թէ կուլ գնաց: Որովհետև Հիսուսի հետ դուք բարձրացող ուժ էք:

Ուրեմն ժամանակ չկրոցնենք սիրելի եղբայրներ ու քույրեր: Ո՞վ գիտի թէ իրեն ինչքան ժամանակ է մնացել այս աշխարհում: Ներել ու ներողություն հայցել սովորենք Հիսուսի հետ: Որովհետև հակառան անհնար է նույնիսկ պատկերացնել: «Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր յանցանքները»։
Բացեք ձեր սրտերը Նրան ու աղոթքի մեջ ասեք, Տէր Հիսուս ներս եկ, իմ դուռը բաց է քո համար: - Խնդրենք Աստծուն, որ շնորհ անի բոլորիս:

Հայր Մեր-ի Խոսքերի Հերթականությունը Խիստ Բացահայտիչ Է: Փորձեք Հակառակը Եվ Կտեսնեք


Հինգշաբթի օրն առավոտյան տղաներիս դպրոց էի տանում: Ճանապահին մենք միասին աղոթում էնք: Եվ հանկարծ տղաներից մեկը Հայր Մեր-ի հետ կապված մի հարց տվեց, որն ինձ արդեն մի քանի օր է մտածել է տալիս Հայր Մեր-ի տողերի հերթականության մասին: Ինչու՞ Հիսուսը Հայր Մեր-ը սովորեցրեց հենց այդ հերթականությամբ: Հարցիս պատասխանը ստանալու համար, որոշեցի տեսնել թէ ի՞նչ կստացվի եթե Հայր Մեր-ի բառակապակցական դարձվածքները հակառակ հերթականությամբ ասել: Արդյունքն ինձ ամաչեցրեց (խնդրում եմ մինչև վերջ կարդացեք)
Մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր չարից
Թո՛ղ մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին:
Մեր ամենօրյա հացը տո՛ւր մեզ այսօր.
Թող Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է:
Թող Քո արքայութունը թող գա,
Թող սուրբ թող լինի Քո անունը,
Հայ՛ր մեր, որ երկնքում ես,
Պատկերացնու՞մ էք եթե աղոթքն սկսվեր այսպես՞ « մի՛ տար մեզ փորձության, փրկի՛ր մեզ չարից, թո՛ղ մեզ մեր պարտքերը....» Իսկ հետո նոր միայն «պապ ջան թող սուրբ լինի քո անունն ու թող քո արքայությունը գա ու ոնց ուզես նենց լինի, ըստ քո կամքի....»
Իսկ մի՞ թէ այսպես չէ վիճակը մեր կյանքում:
Հայր մեր-ն ասելուց մի՞ թէ մենք ավելի շատ հացի ու նյութականի մասին չենք մտածում քան հոգևորի:
Եթե հենց հիմա ձեզ (ինչպես ավազակին խաչի վրա) 100 տոկոսանոց առիթ տրվեր երկնքի արքայություն գնալու, քանիսը մեզանից հենց հիմա պատրարստ կլինեն ամեն ինչ թողնելու և գնալու՞
Քանի՞ քրիստոնեայի բերանում ու սրտում է Աստուծո անունն իսկապես սուրբ՞ Ես հայհոյող «քրիստոնեաներ» շատ եմ տեսել (ինքս էլ թէև առաջ հայհոյել եմ, որի համար զղջում եմ, հետո թողեցի):
Մեզանից քանի՞սն է իսկապես ուզում Իր Կամքի Կատարում: Մենք ուզւոմ ենք Իր կամքի կատարումը ուիրշ մարդկանց մեջ, որ մեր նեռվերը չուտեն, բայց ոչ մեզ մեջ: Եթե ուզում ենք մեր մեջ, ապա ինչն է խանգարում մեզ մեզանից սկսել և նախ մեր մեջ նայել ու հատ հատ վերացնել ամեն մի անվայել արարք ու միտք՞
Ասածս ի՞նչ է:
Եթե Հայր Մեր-ի առաջին բաժինը մենք իսկապես սրտով ու մտքով, ուզենալով ու ցանկությամբ չասենք...
Հայ՛ր մեր, որ երկնքում ես,
Թող սուրբ թող լինի Քո անունը,
Թող Քո արքայութունը թող գա,
Թող Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է:
Ապա 2րդ բաժինը մեզ երբեք չի տրվի:
Մեր ամենօրյա հացը տո՛ւր մեզ այսօր.
Եվ թո՛ղ մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին:
Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր չարից
Արդյունքում մենք կշարունակենք չհասկանալ թէ ինչու եկեղեցի գնում եմ, հաղորդություն վերցնում եմ, ընդհանուր խոստովանությանը մասնակցում եմ, ամեն օր աղոթում եմ, բայց իմ կյանքոմ ոչ մի բան չի փոխվում:
Եթե մենք Հայր մեր-ի առաջին բաժինն իսկապես սրտով և ցանկությամբ չասենք, ապա մեր աղոթքը կդռանա այսպիսի մի բան (մեզ հաց տուր, մեզ մի փորձիր, մեզ ներիր ինչ էլ որ անենք:" Հեչ սիրուն չի չէ՞
Սիրելի քրիստոնեա ժողովուրդ ջան, պիտի ուզենաք ձեր սիրտը բացել որպեսզի Նա ներս մտնի: Պիտի ուզենաք Նրա հետ հարաբերություն պահել ու հանկարծ չանել մի այնպիսի բան որ այդ հարաբերությունը վնասվի, քանի որ դա սիրո հարաբերություն է: Պիտի իսկապես սիրեք ու ցանկանաք Հայր Մեր-ի առաջին բաժինը, որպեսզի 2րդն էլ կատարվի: Պատահական չէ, որ մեր Տէրը այս աղոթքը մեզ սովորեցրեց հենց այս հերթականությամբ:
Եզրափակում
Ընդհանրապես, թվում է թէ Տէր Հիսուսի խոսքերը լավ հասկանալու համար արժ մի պահ շուռ տալ, որպեսզի իմաստն ավելի հասկանալի լինի: Օրինակ «նախ փնտրեցեք երկնքի արքայությունն ու Աստուծո արդարությունը և մնացած բաները ձեզ կտրվեն ավելիով..." (Ավետարան ըստ Մաթևոսի, գլ. 6:33): Եթե Տէր Հիսուսի այս նախադասությունը շուռ տանք ապա տեսեք թէ ինչ կստացվի: Եթե նախ երկնքի արքայությունը չփնտրեք ձեր կյանքում, ապա ոչ մի բան էլ չէք ստանա... ---- Ահա թէ ինչու Հայր Մեր-ում, Աստուծո անունը սուրբ կոչելուց հետո, Հիսուսը մեզ սովորեցնում է «թող քո արքայությունը գա և թող քո կամնքը լինի...»
Բարի Կիրակի

Ինչու է ժողովուրդն անտարբեր հավատքի ու եկեղեցու նկատմամբ

Der Armen Melkonian-ն այսօր հարց էր բարձրացրել թէ ինչու է մեր ժողովուրդն անտարբեր եկեղեցական ու ազգային արժեքների նկատմամբ և խնդրել իր ընկերներին տեսակետ կիսել այս հարցի մասին (Տես http://on.fb.me/1ketmWN): Սիրելի տէր հայր, ես փորձեցի քոմենտ գրել եվ կառուցողական առաջարկներ անել, բայց քանի որ քոմենտս երկար ստացվեց Ֆեյսբուկն այն չնդունեց: Հետևաբար այն գրում եմ իմ պատին և հղում կատարում ձեր հարցին:
Սիրելի Տէր Հայր
Շատ կարևոր հարց կբարձրացնեք, ես չգիտեմ ճշգրիտ պատասխանը: Բայց փաստ է, որ ընդհանուր ժողովրդի և եկեղեցու միջև ճեղքը երթալով կմեծնա, եթե մենք արմատական փոփոխությունների չերթանք: Դուք շատ ճիշտ նկատեցիք, որ ամենուրեք պատկերը նույնն է: Ես Ռուս եկեղեցու վիճակին ալ կհետևիմ, շատ բան չեմ գիտեր, բայց հոն ալ շատ հարգված և Աստուծո Խոսքը տարածող մի Աստվածաբան (Ալեքսեյ Օսիպով), որ Մոսկվայի Հոգևոր Ակադեմիայի Աստվածաբանության պրոֆեսորն է, մեկ խնդիր մեջտեղ կբերե՝ Եկեղեցու Աշխարհիկացումը: Երբ որ եկեղեցին կերթա աշխարհի խնդիրները լուծելու և կհեռանա հոգևոր կյանքից (թեև արարողություննեն ու Սբ. Խորհուրդնեը հոն են):
Իմ կարծիքով (եվ ես կնդունիմ որ կրնա ըլլալ սխալ ըլլամ), մարդիկ եկեղեցի գուքան այս աշխարհեն ու հոգսերեն հոգնած, և հոգևոր բուժում կակնկալեն, սակայն շուտ մը կհիասթափվին, որովհետև եկեղեցական կյանքի մեջ "աշխարհը" կտեսնեն, աշխարհիկ մոտեցումներ կտեսնեն, հոգևոր խնդիրները աշխարհիկ ձևերով լուծելու ջանքեր կտեսնեն, այլ ոչ թէ իսկական անվեհեր հավատք: Լավ, ինչպե՞ս այս վիճակեն դուրս գանք:
Ահա մի քանի առաջարկներ:
1. Չմեղադրենք ժողովրդին, իրենք մեր քույրերն ու եղբայրնեն են, չեն գիտեր, սորվեցնենք իրենց թէ ինչ է իսկական ապաշխարհությունը կյանքի իմաստն ու Երկնքի Արքայությունը փնտրելը: Սորվեցնենք իրենց Ավետարան Կարդալ:
2. Մեր ժողովուրդը (եվ հավանաբար ամեն մարդ) ավելի շուտ ապրող օրինակի ետևեն կերթա, քան թէ ճշմարտության: Հետևաբար, մենք պեք է միջոցներ ձեռք առնենք, որ ամեն հոգևորական շատ լուրջի առնի իր կյանքը, խոսելաձևն ու վարքը: Չլլա թէ քար տանք ժողովրդին հացի փոխարեն: Աս շատ դժվար է, բայց իրագործելի: Ավելի շատ retreat-ներ են անհրաժեշտ մեր հոգևորականների համար, հոգևոր մարդկանց կողմից առաջնորդված: Ես իմ կյանքում շատ հոգնած ու հուսահատված կրոնավորներ եմ տեսած: Պետք է օգնենք, որ այս մարդկանց հավատքն ու ուխտը վերանորոգենք: Իրենք մեր եղբայրնեն են: Բոլորս էլ մեր կյանքում կրնանք հուսահատվիլ և ոչ մեկս ալ ապահովագրված չենք: Պետք է զորացնենք և օգնենք մեր առաջնորդներին ոչ թէ քննադատենք:
3. Ճեմարաններում պետք է լավ մարդ դաստիարակենք, սիրել սորվեցնենք, ապաշխարել ու անձի ինքն իր ներսը նայել սորվեցնենք: Այս ոչ թէ հպարտ հոգևորականներ, որ մարդկանց նայում են սև ակնոցների ետևից, ֆեյսբուկում թույլի վրա զվարճանում ու իրենց պատկերներով ուրախանում: Ժողովուրդը անտարբեր կլինի այսպիսի բաների նկատմամբ:
4. Պատարագի ատեն խոսված քարոզները պետք է ըլլան խնամքով պատրաստված: Պարզ հավատքով: Սակայն, հոգևորականը պետք է ապրի ան ու ինքը փնտրող ըլլա անոր, ինչ մասին որ կխոսի: Եթե հոգևոր կյանքը քեզ չի հետաքրքրեր, ապա ինչքան էլ դու գրքերով խոսես, չես կրնա համոզել: Մարդիկ կտեսնեն, որ դուն կխոսիս բանի մը մասին որ թէ քեզ և թէ քո վարքին խորթ են: (Ինչու Պատարագի ժամանակ, որոևհետև այդ է միակ կոնտակտը համայնքի մեծամասնության հետ: Եթե այդ ժամանակ չսորվեցնենք, ապա երբ՞): Մինչդեռ ականատես կլլանք հոգնած, ժամանակ լեցնող, անկապ ու անտարբեր քարոզների այլ ոչ թէ առաջնորդության (բացառությունները հարգելով)
5. Բացառությունները հարգելով՝ մեր եկեղեցիներում մարդկանց կհրամցվի ավելի շատ աշխարհիկ խնդիրների լուծման անհաջող փորձ, քան թէ հոգևոր ապաշխարհանք, հոգևոր կյանք իր բոլոր հանգրվաններով, սուրբ ըլլալու ցանկություն: Սա պիտի փոխենք և վերադառնանք պարզ հավատքին, Տէր Հիսուս Քրիստոսի քարոզի հիմքին՝ ապաշխարհեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտ է, ՆԱԽ երկքնի արքայությունը փնտրեցեք... և մնացածը ձեզ ավելիով կտրվի:
6. Ինչու երբ որ Սահակ Եպիսկոպոս Մաշալյանը կքարոզէ, դուք կքարոզոք, Վաղինակ Մելոյանը կքարոզէ, և այլ Քրիստոսասեր հոգևորականներ, հազարավոր մարդիկ կուզեն լսել: Կտարածեն, կոմմենտներ կգրեն: Այստեղ անտարբերություն չկա: Ինչու՞ է այսպես: Որովհետև, մարդկ կտեսնես որ այս տեսակ քարոզները միտված են մարդկանց համար հոգ տանելու, հոտը հովվելու և իրենց հոգևոր ճանապահ ցույց տալու: Ինչպե՞ս անել, որ ամեն ծուխի մեջ այսպես քարոզվի: (Հոս իմ հարգանքը կարտահայտեմ բոլոր բարի և ազնիվ հոգևորականներին, որոնց այստեղ չհիշեցի):
7. Նայեցեք դուք ինչ լուրջ հարցեր էք բարձրացնում: Բայց արդյո՞ք աս հարցերը կարևոր են մեր եկեղեցու համար: Ես իրավունք չունիմ ժողովրդի անունից խոսել, բայց երբ մարդկանց հետ կխոսիմ այս բաների մասին, անոնք որոնք ավելի մոտ են եկեղեցուն, ինձ կսեն որ եկեղեցու համար այսօր ավելի կարևոր է սրբադասման հարցը և մկրտության միօրինակության հարցը: Ես այստեղ պիտի այլևս չլռեմ ու բարձրաձայն հարցնեմ, մի՞ թէ մեր դատարկվող ու այսքան խնդիրներ ունեցող եկեղեցու համար ամենակարևոր հարցերը սրբադասման ու մկրտության միօրինակության հարցերն էին (դուք գիտեք ես ինչի մասին կխոսիմ հոս): Կարելի էր չէ՞ վերջին եպիսկոպոսական ժողովրին դրանց զուգահեռ նաև քննարկել թէ ինչպես ավելի լավ քարոզենէ Աստուծո խոսքը մեր ժողովրդին և իրենց ցույց տանք Երկնքի Արքայության ճամփեն:
8. Մարդու ամենամեծ թշնամին մահն է: Ժողովուրդն անտարբեր չի լինի, եթե մենք իրենց ցույց տանք, որ մենք իսկապես, անկեղծորեն մտահոգված էնք իրենց հոգիների փրկության համար և այս հավատքը, ուղղափառ հավատքը մահի հաղթանակն է, կյանքի ճանապահն է, որ մենք իսկապես կսրիենք մեր ՀՈՐ մյուս զավակներին, որ մեր քույրերն ու եղբայրնեն են: Աղքատ թէ հարուս, կսիրենք: Հիվանդ թէ առողջ, կսիրենք: Ընկած թէ կանգուն, միևնույնն է կսիրենք: Արդար թէ մեղավոր, նորեն կսիրենք: Բանտում թէ բանկում, կրթված թէ անուսում, զինվոր թէ շինական, ուր էլ ըլլան, ինչ էլ ըլլան, բոլորին կսիրենք, որորհետև մեր ՀՈՐ զավակներն են: Մենք բոլորս մի մեծ ընտանիքի անդամներ ենք: Երբ որ ՀԱՅՐԸ կկանչե և կսէ թէ զավականերս, ինձ մոտ եկեք, մութ է արդեն, մենք չենք վազեր տուն, այլ կերթանք մեր մյուս քույրերին ու եղբայրներին ալ կկանչենք և որ որ ուզե մեզ հետ միասին տուն գուքա:
Տէր հայր ջան, ինչպես գիտեք սերը Աստվածային որակ է: Ան Աստուծմե գուքա: Երբ հավատք ունենանք մենք ալ սիրով կլեցվինք: Եվ երբ այդ սիրով բոլորս սիրենք մեր ժողովրդին, մեր եղբայրներն ու քույրերն էլ մեզ պիտի սիրեն ու քայլեն մեզ հետ միասին: Եվ մեր ՀՈՐ տունը կլցվի և ուրախությունը կատարյալ կլլա:
Շնորհակալություն: