Tuesday, June 24, 2014

Ինչպես Մեր Մայր Եկեղեցին Կարող է Շտկել Իր Ֆինանսական Կացությունն ու Մարդկանցից Վճար Չպահանջել Սբ. Խորհուրդների Դիմաց




Մի քանի օր առաջ, Մայիսի 20-ին երբ ես գրեցի որ Լոս Անջելեսում բարեկամիս զավակները եկեղեցուց եկեղեցի էին ընկել մատչելի գնով ամուսնանալու համար (քանի որ առաջնորդանիստ եկեղեցում դա արժէ 1450 դոլար http://on.fb.me/1rmmECX) ես նաև նշեցի որ մի քանի օր հետո առաջարկներ կգրեմ թէ ինչպես մեր եկեղեցին կարող է շտկել իրավիճակը՝ պահպանելով անհրաժեշտ ֆինանսական հոսքն ու ապահովելով այնպիսի կացություն, որ երբ մարդկանցից որևէ մեկը զանգահարի որևէ Հայ Առաքելական Եկեղեցի ու հարցնի թէ ինչ արժէ Մկրտությունը կամ Պսակը, ապա պատասխանը միանշանակ լինի «Անվճար:» Արդար ու ազնիվ չէ մի թերության մասին խոսել երբ լուծումներ չես կարող առաջարկել:

Ի միջայլոց, երեկ մեկ այլ մի բարեկամ զանգահարեց Ամերիկայի Արևելյան կողմից ու հարցնում էր թէ այսինչ այսինչ եկեղեցում ինչ արժէր Մկրտությունը: Ես չգիտեի պատասխանը, բայց այստեղ սա նշում եմ, որովհետև ինձ (եվ ձեզ էլ պետք է որ) ցավ է պատճառում երբ մեզ Մայր Եկեղեցու զավակները իրար հետ են կապնվում Սբ. Խորհուրդների գին հարցնելու համար այլ ոչ թէ միանգամից եկեղեցի: Կարժծում եմ, որ ամեն նվիրյալ հոգևորական ու հավատացյալ պետք է, որ այս հարցով խիստ մտահոգված լինի ու աղոթի այս պրակտիկայի վերացման համար:

ԻՆՉՊԵ՞Ս ԱՅՍ ԽՆԴԻՐԸ ԼՈՒԾԵԼ

1. Նախ պետք է անվերապահ հավատք ու կամք ունենալ: Չվախենալ ֆինանսական կորստի հետևանքներից: Այլ անվերապահորեն անել այն ինչ որ ճիշտ է ու Քրիստոնեական: Եթե մի բան պակասի ու հավատքով խնդրենք Տէր Հիսուսը կհոգա իր եկեղեցու հոգսերը: Սրան պիտի հավատալ: Եթե այստեղ չհավատանք ու հույսներս դնենք Սբ. Խորհուրդներից եկող ֆինանսական հոսքերի վրա ապա ոչ մի տեղ չենք հասնի: Եկեղեցիները կդարատկվեն:

2. Դրամը որ վերցվում է Պսակի կամ Մկրտության խորհուրդները կատարելու համար, այդ դրամից նաև բաժին է հանվում Սարկավագին, Դպրապետին, երգչախմբի անդամներին (ինձ այդպես ասեց մի բարձրաստիճան հոգևորական): Ահա թէ այս հարցն ինչպես կարելի է լուծել: Ամեն արարողություն հոգևորականը միայնակ կարող է անել: Կաթոլիկ եկեղեցում, ուր ես տարիներ առաջ աշխատում էր որպես երգչախմբի ղեկավար, հարցն այսպես էր լուծվում: Երբ մեկը զանգահարում էր ու ասում, ես և հասնացուս ուզում էնք ամուսնանալ, ինչ պիտի անենք: Պատասխանն այսպիսին էր: Բոլոր խորհուրդներն անվճար են: Խնդրեմ եկեղե և հանդիպեք քահանային: Երբ համայնքի քահանան իրենց հետ խոսում էր, ապա հարցնում էր, ուզում էք որ Սարկավագ մասնակցի՞ նա քահանա չէ այլ մասնավոր անձ, եթե այո, ապա խնդրեմ, զանգահարեք և պայմանավորվեք: Ուզում էք երաժշտություն՞ Եթե այո, ապա զանգահարեք մեր Դպրապետին և պայմանավորվեք: Երբ գալիս էին իմ մոտ, ես էլ հարցնում էի, արդյոք ուզում էք միայն եգեհոնային երաժշտություն թէ նաև սոլիստ, եթե սոլիստ, ապա խնդրեմ, զանգահարեք և պայմանավորվեք: եվ այսպես շարունակ: Եթե ուզում էք ճոխ պսակ ու սարկավագներ, երգեհոնահար և սոլիստներ ապա դրանց համար պիտի վճարվի. Եթե ձեր մտքով կանցնի հոգևորականին էլ շնորհակալություն հայտնել, դա էլ ձեր խղճին է: Մեր ժողովուրդը միշտ սիրել ու գնահատել է մարդասեր ու հոգևոր կյանքով ապրող Հայ եկեղեցականին: ---- Արդյունքում, երբ մարդը զանգահարի ու հարցնի թէ ինչ արժէ Պսակը, պատասխանը կլինի՝ Անվճար: Սա էլ ավելորդ խոսակցությունների տեղիք չի տա ու մեր Մայր Եկեղեցին խոցելի չի դարձնի այլադավան քննադատությանը:

3. Պետք է հատուկ աշխատանք տարվի եկեղեցական համայնքային կյանքի ավելի լավ կազմակերպման գործում: Հավատքը, Աստվածասիրությունն ու մարդասիրությունը պետ է լինեն այս գործի հիմքը: Ասում եմ հավատքը, որորվհետև ես ականատես եմ եղել ծխական խորհրդի նախագահի, որն արգելել է համայնքում Սբ. Գրքի Սերտողության դասեր անցկացնել: Ես ականատես եմ եղել այլ ծխականների որոնք ազնվորեն ու բացեիբաց ասել էն որ հավատացյալ չեն ու սա անում են սփյուռքում ազգը պահպանելու համար:
Բայց եթե մենք մարդկանց իսկական, հոգևոր սնունդ տանք (ազգայնականությունից զատված), մարդիկ կգան եկեղեցի, համայնքները կլցվեն հավատացյալներով ու ֆինանսական հոսքն էլ ինքնաբերաբար կլավանա:

4. Շատ համայնքներում եկեղեցիները կառուցվում ու աջակցվում են մի քանի բարերաների կողմից: Մարդիկ որոնք հաուրս են, ու այս մարդկանցից շատերին Կիրակի օրերին չէք տեսնի եկեղեցիներում: Մենք պետք է մեր ժողովրդին սովորեցնենք ետ գնալ Աստվածաշնչի պատգամներին ու ավելի շատ խոսենք տասանորդի մասին: Հավատացյալ մարդկանց պետք է սովորեցնել որ Կիրակի օրերն պետք է իրենց ունեցածից վարժվեն Աստուծո գործի համար բաժին հանել, որ, ինչպես Պողոս առաքյալն է ասում, պտուղը մեծանա: Բայց սրա փոխարեն, մարդիկ, երբ եկեղեցի են գալիս, պետք է իսկապես իրենց հոգևոր փնտրտուքներին հոգևոր լուծումներ գտնեն, որոնք նրանց կմատուցվեն մատչելի ու անկեղծ ձևով: Արդյունքում մենք կհենվենք հավատացյոալ ու բարեխաշտ ժողովրդի վրա (նման մի բան ես տեսել եմ Պոլսում, երբ բոլոն են մասնակցում, ոչ թէ մի քանի հարուստներ):

5. Թերևս լավ կլինի որ Մայր Աթոռը լուրջ քննարկի (թերևս անցյալ ամիս Տավուշի թեմի դեպքից հետո արդգեն գործնթացն սկսվել է) բոլոր թեմերում Սբ. Խորհուրդների դիմաց վարձատրություն պահանջելու պրակտիկան և համապատասխան հրահանգներ իջեցնի ամբողջ Հայ Եկեղեցում միօրինակություն բերելու մեջ:

Հավատքով շարժվենք ու թող ֆինանսներն այլ կերպ հայթայթվեն, այլ ոչ թէ ազգի մեջ տարածվի որ Մայր Եկեղեցին գին է պահանջում Սբ. Խորհուրդների դիմաց:

ՎԵՐՋԱԲԱՆ
Տեսեք այս նկրաը: Սա Հյուսիսային Կարոլինա նահանգում գտնվող այն Կաթոլիկ եկեղեցին է ու ես աշխատել եմ որպես դպրապետք 8 տար: Հանգիստ խղճով կասեմ որ այս եկեղեցում բոլորը ձգտում էին ամեն ինչ ճիշտ ու հավատով անել: Հոգևորականը հավատացյալ, բարեպաշտ ու մարդասեր: Նույնը նաև եկեղեցու մյուս բոլոր ծառայողները: Այն անձը որ հեռախոսներին էր պատասխանում, հատուկ պատրաստում էինք նրան, որպեսզի ներկայանալի լինի եկեղեցի զանգահարող անձի դիմաց: Չասի մի բան որ կարո է մարդկանց ետ մղել եկեղեցուց: Բոլորս իսկապես սիրում էինք մարդկան որպես Աստուծո զավակներ: Եկեղեցուն ինչ որ գար, այդ եկամուտի 10 տոկոսը տրվում էր աղքատներին: Հավատացյալները սիրով էին նվիրաբերում եկեղեցում, որովհետև քարոզը քարոզի նման էր, համայնքային կյանքը սիրով լի ու մարդիկ էլ ուրախանում էին որ կարողանում էին օգնել աղքատներին: Լավ ու բարի Քրիստոնեական ծուխ: -------- Արդյունքում, անդամների թիվը մի քանի տարիների ընթացքում 1200-ից հասավ 3000-ի: Բյուջեն դարձավ մոտ 1 միլիոն (միայն Պատարագի ընթացքում նվիրատվությունների հաշվին): Որպեսզի ժողովրդին հասցնեինք, Պատարագների թիվն ավելացավ 6ի. Երկու հատ շաբաթ երեկոյան, 4 հատ էլ Կիրակի օրը: Ուրիշ ճար չկար այդքան ժողովրդի չէինք կարող մեկ Պատարագով հասցնել: Այս նկարը Պատարագի սկիզբն է: Նոր նոր սկսվում է: Տեսնու՞մ էք, բոլորը ներկա են: Չեն ուշացել: Շտապում են եկեղեցի՝ Պատարագի սկզբին ներկա լինելու համար: Իսկ մեր մոտ սփյուռքում, քարոզները վերջում են ասում, որպեսզի գոնի մի քանի հոգի ավելի շատ ներկա լինի: Մենք կարող ենք մի քանի ճիշտ քայլերի միջոցով արմատապես շտկել իրավիճակն ու ավելի հզորացնել Քրիստոսի եկեղեցին՝ մեր մայր եկեղեցին:

No comments:

Post a Comment