Մեր ժամանակների, թէրևս ամենահարգված, ուղղափառ ուսուչիցներից մեկը, Ալեքսեյ Իլիչ Օսիպովն ասում է, որ Աստուծո կողմից ամենաընդունելի աղոթքն այն աղոթէն է, որի ժամանակ հոգիդ դեմ է (կամ հավես չունի) աղոթելու: Տեսեք թե ինչու:
Հաճախ լինում են ժամանակներ երբ մարդու սիրտը չի ուզում աղոթել: «Եվ ես, հասկանալով դա, եվ հասկանալով որ ինձ ոչ ոք չի ստիպում հավատալ, այլ ինքնս եմ իմ կամքով հավատում Աստծուն՝ Քրիստոսին ես իմ մտքով ասում եմ, «Տէր Աստված, հասկանում եմ, սիրտս չի ուզում աղոթէլ, բայց ողորմյա:» Պետք չի ոչինչի մասին մտածել, այլ պետք է մտքով աղոթել այդ ժամանակ," մեկնաբանում է Օսիպովը:
"Ընկերը ճանաչվում է փորձության ժամին, այլ ոչ թե տոնական սեղանի վրա: Եվ այստեղ նույնպես փորձության ժամ է (երբ սիրտը չի ուզում աղոթել) եվ ահա իմ ընկերը: Ես Աստուծո ընկեր եմ թե՞ ոչ: Ահա թե երբ է մարդը ցուցադրում իր իսկական հավատարմությունն Աստծուն:"
Ցույց տվեք Իրեն ձեր հավատարմությունը, եթե Աստուծո ընկերն էք, եթե Աստուծո բարեկամն է, եթե սիրում էք նրան:
Լինում է երբ հոգին չի ուզում աղոթել, հատկապես երբ մարդը գտնվում է ինչ-ինչ մտքերի մեջ: Օրինակ թշնամություն կամ ատելություն ունի ինչ որ մեկի նկատմամբ: (Ե՞ս աղոթեմ դրա համար, ինչպե՞ս կարող եմ: Ես նույնիսկ նրա անունը չեմ կարող բերանս առնել): Բայց ինչքան ճիշտ ու արդար կլիներ աղոթել այդ մարդու համար հենց այդ ժամանակ:
Դե լավ, ասենք դու չես կարողանում նրա անունը տաս, բայց դու գիտես ինչի մասին է խոսքը: Դու գիտես, որ նա քո եղբայրն է: Դու գիտես, որ նա քո քույրն է: Դու՛, թերևս վիրավորված ես, բայց դու հո գիտես որ բոլորս Աստուծո մեծ ու նույն ընտանիքի անդամներն ենք: Ների՛ր, մի պահիր ծանրությունը մեջդ: Այդ վիրավորանքը ոչինչ չի կարող անել քո ուրախությանն ու ազատությանը, որ քեզ տրվել է մեր ՀՈՐ կողմից: Պարզապես մտքով խնդրիր Տիրոջը՝ «Տէր ողորմյա:» Ահա, պարզվում է, Աստուծո կողմից ամենաընդունելի աղոթքը կատարվում է նման պահերին:
"Իսկ այն պահերին երբ Աստված տալիս է աղոթելու ցանկություն, այդ ժամանակ ինչի՞ մասին է խոսքը: Տէրը տվեց դու էլ կարող էս «հալվել» աղոթքից եվ նույնիսկ արցունք թափել: Սա էլ է աղոթք, բայց դու այդտեղ ինչքա՞ն կապ ունես: Տէրն է տվել դա: Դու այդտեղ գրեթէ չկաս: Որտե՞ղ է քո կամքը, որտե՞ղ է քո գիտակցությունը, որտե՞ղ է քո վճռականությունը: Բայց այն ժամանակ երբ սիրտդ չի ուզում աղոթել, ու դու քո կամքով, գիտակցությամբ ու վճռականությամբ ասում ես Տէր ողորմյա, ահա սա է ամենալավ աղոթքը, որ մենք կարող են կատարել մեր կյանքում:"
Ամբողջ մեկնաբանությունը կարող եք ռուսերեն լսել այստեղ http://alexey-osipov.ru/faq/91/2168/
---------
Եթե ձեզ օգտակար եղավ սա կամ մտածելու տեղիք տվեց, խնդրում եմ դուք էլ կիսեք ձեր ընկերների հետ, որպեսզի իրենք էլ խորհեն այս բաների մասին: Ամեն օր կարդացեք Ավետարանն ու ամեն օր աղոթեք ձեր սրտի խորիքից: Նույնիսկ մի պարզ աղոթք, ինչպես օրինակ «Տէր Հիսուս Քրիստոս, Որդի Աստուծո, Ողորմյա ինձ մեղավորիս»: Բարին ընդ ձեզ: «Տէրն օրհնի քեզ ու պահպանի քեզ, իր երեսը ցոյց տայ քեզ ու ողորմի քեզ։ Տէրն իր երեսը դէպի քեզ դարձնի եւ քեզ խաղաղութիւն պարգեւի»։ ԹՈՒԵՐ 6:24-26
No comments:
Post a Comment