Երեկ ընկերներիցս մեկը հարցրեց մի բան, որը կարծում եմ շատ ընդհանուր է: "Ես Հայ Առաքելական Եկեղեցու զավակ եմ: Հավատում եմ Աստծուն: Փորձում եմ մշտապես պահել պատվիրանները, բայց երբ որ իմ հավատքի մեջ իմ կարծիքով ապրում եմ համեմատաբար վերելք, դրան հաջորդում է մեղանչելը:" Հետո, ընկերս հարցնում էր թէ ինչպես հաստատուն մնա հավատքի ու Քրիստոնեական վարքի մեջ:
Բոլորիս էլ հավանաբար ծանոթ է չէ՞ այս զգացումն ու վիճակը: Քրիստոնեաները, ինչպես այլ մարդիկ, կատարյալ չեն: Մկրտություն ստանալ ու հաղորդություն վերցնելը մեզ միանգամից սուրբ չի դարձնում:
Հնարավո՞ր է մեղք չգործել ու կատարյալ լինել: Պարզվում է որ այո:
Այս պահին Աստվածաշնչից 2 հստակ խոսք եմ հիշում, որ կոչ են անում սրբության: Նախ, երբ Տէր Հիսուսն ասում է "կատարյալ եղեք, որովհետև ձեր երկնավոր Հայրը կատարյալ է:" Մաթևոս 5:48: Եվ մեկ էլ Հովհաննես Առաքյալի առաջին ընդհանրական թղթում մի շատ հետաքրքիր ու մեծ խորհուրդ պարունակող խոսք կա: Առաքյալն ասում է "Ամէն ոք, ով Աստծուց է ծնուած, մեղք չի գործում, որովհետեւ Նրա սերմը մնում է նրա մէջ. չի էլ կարող մեղանչել, որովհետեւ Աստծուց է ծնուած։" 3:9.
Տեսեք ինչ հետաքրքիր բան է ստացվում: Երբ որ Տէր Հիսուսն ասում է կատարյալ եղեք, Ինքը գիտի որ սա հնարավոր է: Այդ ահռելի Սերը չի կարող իր զավակներից պահանջել մի բան որն անհնար է: Ուրեմն հնարավոր է մեղէ չգործել, բայց հարցն այն է թէ, բա ինչպե՞ս: Տեսեք Հովհաննես առաքյալն ինչ ասեց վերևում: Նախ, որ Աստծուց ծնվածները մեղք չեն գործում, և դրանք նրանք են, որոնց մեջ մնում է Աստուծո սերմը: Իսկ ինչն է Աստուծո սերմը՞, դա Աստուծո խոսքն է: Կարծես թէ այստեղ Հովհաննես առաքյալը շարունակում է Սերմնացանի առակը (կարդացե՛ք Մաթևոս 13:3-ից):
"Բայց ասում եմ ձեզ. Հոգո՛վ ընթացէք եւ մարմնի ցանկութիւնը մի՛ կատարէք," գրում է Պողոս առաքյալն իր Գաղատացիներին ուղղված նամակում գլ. 5:16 Հոգով ընթանալ նշնակում է թույլ տալ որ Աստուծո Հոգին առաջնորդի ձեր կյանքը, վստահել նրան: Թույլ տալ որ Աստուծո հոգին (Աստված Հոգի է, ասում է Հիսուսը Հովհ. 4:24-ում) բռնի ձեր ձեռքից ու առաջնորդի այնպես, ինչպես փոքրիկ երեխաներն ծնողն է ձեռքից բռնում ու փողոց անցկացնում:
ՈՒՐԵՄՆ ԻՆՉՊԵ՞Ս Չ՛ՄԵՂԱՆՉԵԼ
Եկեք ամեն մեկս մեզ 3 հարց տանք:
1. Ես ուզում եմ սուրբ լինե՞լ
2. Ես հասկանու՞մ եմ որ իմ դեմ մարտնչող թշնամի կա և ես մենակ չեմ կարող պայքարել նրա դեմ
3. Ես հավատու՞մ եմ որ Աստուծո հոգին կարող է ներս գալ իմ ներսը, պաշտպանել ինձ այս պայքարի մեջ ու հաղթել, եթե ես իմ կամքով դռներս բացեմ ու ասեմ Ներս արի Հիսուս ջան, ես մենակ չեմ կարող սա անել:
2. Ես հասկանու՞մ եմ որ իմ դեմ մարտնչող թշնամի կա և ես մենակ չեմ կարող պայքարել նրա դեմ
3. Ես հավատու՞մ եմ որ Աստուծո հոգին կարող է ներս գալ իմ ներսը, պաշտպանել ինձ այս պայքարի մեջ ու հաղթել, եթե ես իմ կամքով դռներս բացեմ ու ասեմ Ներս արի Հիսուս ջան, ես մենակ չեմ կարող սա անել:
Եթե ձեր պատասխանն առանց երկտմտելու ԱՅՈ է այս 3 հարցերին, ապա Պողոս առաքյալի այդ մեջբերումը (Գաղատ: 5:16) ահռելի նշանակություն ունի: Ինչ է դա նշանակում: Սա նշանակում է որ,
1. Աստուծո Հոգին կպայքարի մեր մեղավոր ցանկությունների դեմ, եթե մենք դա թույլ տանք մեր կամքով: Կամքին հակառակ բան չի կատարվի: (Գաղատ. 5:17-18)
2. Աստուծո Հոգին մեզ ցույց կտա մեր մեղքերը (Գաղատ. 5:19-21) - "շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, վաւաշոտութիւն, 20կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, կռիւ, նախանձ, բարկութիւն, հակառակութիւններ, երկպառակութիւններ, բաժանումներ, 21չար նախանձ, սպանութիւններ, հարբեցողութիւններ, անառակութիւններ եւ սրանց նման ուրիշ բաներ։"
3. Աստուծո Հոգին պտուղ կտա ձեր մեջ: (Գաղատ. 5:22-23) "Իսկ Հոգու պտուղն այս է՝ սէր, խնդութիւն, խաղաղութիւն, համբերութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատարմութիւն, հեզութիւն, ժուժկալութիւն. այսպիսի բաներին օրէնք չկայ։" Հիշու՞մ էք երբ Աստուծո խոսքը, որպես սերմ ընկնում էր պարարտ հողի մեջ, ինչ պտուղ էր տալիս, մեկի դեմ 30, մեկի դեմ 60...
4. Աստուծո Հոգին ուժ է տալիս մեզ սպանելու մեղքը: (Գաղատ. 5:24-25)
ԶՂՋԱԼ ԵՎ ԱՊԱՇԽԱՐՀԵԼ
Առանց զղջումի, այս ամենը չի կարող պատահել: Մարդը լսում է Աստուծո խոսքը (կամ կարդում), ու հասկանում, որ իր ապրած կյանքը չի համապատասխանում ՍԻՐՈ օրենքին: Իսկ կյանքը պահվում է միայն ու միայն այդ օրենքով: Ամեն բան, որ հակառակ է անձնուրաց ու անկեղծ սիրո օրենքին, տանում է կործանման, որը մենք երբեմն տեսնում ենք երբեմն ոչ:
Առանց զղջումի, այս ամենը չի կարող պատահել: Մարդը լսում է Աստուծո խոսքը (կամ կարդում), ու հասկանում, որ իր ապրած կյանքը չի համապատասխանում ՍԻՐՈ օրենքին: Իսկ կյանքը պահվում է միայն ու միայն այդ օրենքով: Ամեն բան, որ հակառակ է անձնուրաց ու անկեղծ սիրո օրենքին, տանում է կործանման, որը մենք երբեմն տեսնում ենք երբեմն ոչ:
Մարդը, Աստուծո խոսքը լսելուց հետո (եթե հողդ պարարտ է) տեսնում ք որ ինքը հիվանդ է (հպարտություն, ատելություն, նախանձ եվ նման բաներով), խոնարհվում է, ծնկի գալիս իր հոգում ու ասում, Տէր, ես ուզում եմ քեզ պես կատարյալ լինել: Շնորհակալություն որ ինձ այսքան սիրեցիր ու քո այս ահռելի սիրով պահում էս կյանքը: Շնորհակալություն որ արդար չեղար իմ նկատմամբ, այլ սիրով ժամանակ տվեցիր, որ գամ քո ճանաչմանը, գամ դեպի քեզ: Ահա իմ սիրտը բաց է քո առաջ: Ներս արի իմ կյանքի մեջ Հիսուս ջան: Այս օրվանից սկսված Քո հետ հարաբերությունն ամենաթանկ բանն է իմ կյանքում: Ես չեմ ուզում որևէ բան անել որ հանկարց չվնասի այս հարաբերությունը: Ես Քրիստոնեա եմ, բայց մենակ չեմ կարողանում չհայհոյել, մենակ չեմ կարողանում չհպարտնալ, մենակ չեմ կարողանում չնախանձել, մենակ չեմ կարողանում չատել, մենակ չեմ կարողանում հավատարիմ մնալ, մենակ չեմ կարողանում ինքս ինձ զսպել, մենակ չեմ կարողանում ներել... Բայց ես հավատում եմ, որ այս բոլոր բաներին կարող եմ հաղթել Քեզ հետ: Ամեն բան հնարավոր է քեզ հետ: Իմ դռները բաց են քեզ համար: Գիտեմ դժվար է: Չեմ էլ պատկերացնում թէ ինչպես էս անելու անելու, բայց ոչինչ: Ես չգիտեմ, դու գիտես: Դու ասեցիր ամեն բան հնարավոր է Աստուծո համար, ու ես հավատում եմ:
Ժողովուրդ ջան մի վախեցեք սրբության ու կատարելության ձգտել:
No comments:
Post a Comment